Հաջորդն ադրբեջանցիները փակելու են ՀՀ որևէ մարզ․ Տիգրան Աբրահամյան (video)
Իշխանությունը ցույց տվեց, որ շարժվում է Ադրբեջանի քաղաքականության տրամաբանության ներքո, իրավիճակը սրանով պայմանավորված ավելի կվատթարանա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Սա առաջին հերթին անվտանգության խնդիր է, շատ կարճ ժամանակում իրավիճակը առաջնագծում կարող է կտրուկ սրվել: Ադրբեջանի այս գործողություններում կա նաև Թուրքիայի ներգրավվածությունը»,-ասաց նա:
