«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ակտիվ քննարկվում է հարցը , որ առաջիկայում պաշտոնից կազատվի նաեւ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Պատճառաբանվում է այսպես. քաղաքական իշխանությունները դժգոհ են այս պահին ՀՀ առողջապահության նախարարի աշխատանքից: Անահիտ Ավանեսյանի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով նախարար Անահիտ Ավանեսյանի հնարավոր ազատման լուրին, հայտնեց, որ այս պահին նման հարց չի քննարկվում:
«Ժողովուրդ» օրաթերթի այն հարցին, թե քաղաքական իշխանությունները վերջերս դժգոհություն հայտնել են արդյոք նախարար Ավանեսյանի աշխատանքից, խոսնակն ասաց, թե գնահատական չի կարող տալ այդ մասով, միայն կարող է հայտնել, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ծրագրային կատարողականը իրականացրել է 100 տոկոսով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախօրեին ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եղել է Առողջապահության նախարարությունում»:
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը