ԵՄ-ն պետք է խիստ պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ, սա ցեղասպանություն է. Բաբայան (video)
Արցախը շարունակում է մարտչնել և շարունակելու է։ Մենք բոլորս հիմա պետք է միասնական ճակատով հանդես գանք։ Այս մասին այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ԱԳՆ նախարարի ժ/պ Դավիթ Բաբայանը։
«ԵՄ-ն պետք է խիստ պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ, սա ցեղասպանություն է... Օգտվելով առիթից՝ ուզում եմ կոչ անել ողջ հայությանը, որպեսզի մենք միասնական ջանքերով մեր ձայնը լսելի դարձնենք միջազգային տարբեր ատյաններում։ Միջազգային հանրությանն էլ կոչ ենք անում քայլեր ձեռնարկեն և զսպեն Ադրբեջանի այդ հայատյաց, մարդատյաց, ցեղասպան քաղաքականության դրսևորումը և անել ամեն ինչ, որպեսզի ճանապարհը բացվի»,- ասաց Բաբայանը։
