Ադրբեջանցիները կրկին փակել են Լաչինի միջանցքը․ նրանք հավաքվել և պահանջում են Վոլկովին (video)
Ինչպես և սպասվում էր՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունները կրկին սադրանք են պլանավորել ու իրականացնում Հայաստանն Արցախին կապող ճանապարհի Շուշիի հատվածում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Այս պահին ճանապարհը փակ է, իսկ ադրբեջանցիները փորձում են վրան դնել՝ երկարաձգելով ճանապարհի փակ լինելը», - գրել է նա։
