Առերեսվեք այս իրականությանը․ սրա համար պատասխան եք տալու․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին (video)

«Մինչև 2020 թվականը Հայաստանի գրավականը և մրցակցային առավելություններից կարևորագույնը անվտանգությունն է եղել, որի շնորհիվ շատ մարդիկ որոշում էին կայացրել այստեղ բնակություն հաստատելու, կամ չարտագաղթելու մասին, ի՞նչ ունենք մենք 2020 թվականից հետո , 2020թ-ից հետո Հայաստանում եղել է թշնամու կողմից օկուպացված տարածքներ, այդ տարածքներում նահատակների աճյուններ , անպաշտպան սահմաններ, չպարզված հանգամանքներում պայթյուն Երևանում, շարասյան կողմից հղի կնոջ վրաերթի դեպքի չպատժված մեղավորներ, ծնողներին Եռաբլուրում քաշքշելու չպատժված դեպք։ Սրա ֆոնին ունենք ՀՀ ոստիկանության բյուջեի աճ՝ շուրջ 14 %-ով, կամ 10 մլրդ դրամով և սրա ֆոնին ունեք հանցագործությունների թվի աճ՝ 27 %-ով կամ 5600-ից ավել դեպքերով»,- ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով ՆԳՆ ստեղծելու և ՊՊԾ-ն վարչապետի ենթակայության տակ տանելու մասին նախագծերին։

Դիմելով հանրությանը, պատգամավորն ասաց․

«Սիրելի ժողովո՛ւրդ, եթե պատկերացնում էիք, որ այսօր կառավարությունը բերել էր օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում էր ստեղծել ահաբեկչության դեմ պայքարող մեծ լիազորություններով հատուկ մարմին, ապա, ցավոք սրտի, սխալվում եք, որովհետև բերել են օրինագիծ և քննարկում ենք հարցը, որով առաջարկվում է ՊՊԾ-ն դնել վարչապետի անմիջական հրամանատարության ներքո և նրան կից ՆԳՆ ստեղծել» ,-ասաց Քրիստինե Վարդանյանը։

Նշելով, որ ԱԱԾ կանոնադրությամբ սահմանված է, որ այն պետք է պաշտպանի ՀՀ սահմանները և կանխարգելի ահաբեկչական գործողությունները, ընդդիմադիր պատգամավորն նկատեց, որ այսօր քննարկվում է մի նախագիծ, որը գերպաշտպանված մի խումբ անձանց պաշտպանությունն ավելացնելու նպատակ է հետապնդում:

« Իհարկե, իմաստ կունենար կոչ անելու չքվեարկել այս օրենքի նախագծի օգտին, եթե մենք չունենայինք խորհրդարանական մեծամասնություն, պարգևավճարներ, պատվեր և մնում է միայն քվերակությունը, ուստի մնում է միայն հույս հայտնել, որ առաջիկայում չենք ունենա նախագիծ, որով կնախատեսվի Նիկոլ Փաշինայնին կից առանձին պետություն ստեղծել»,-հայտարարեց Քրիստինե Վարդանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

դիտվել է 232 անգամ
Լրահոս
Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am