Նիկոլը հայհոյել է. հատուկ կարճ հիշողություն ունեցող ՔՊ-ականների և Հակոբ Արշակյանի համար (video)
ԱԺ նիստի ժամանակ Ներքին գործերի նախարարություն ստեղծելու նախագծի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարց ուղղեց Արդարադատության փոխանախարարին:
«Արդյոք հնարավոր է ապաքաղաքական մարմին ստեղծել մի միջավայրում, որտեղ երկրի առաջին դեմքը քարոզարշավ է իրականացնում մուրճով և սեռական հայհոյանքներով»:
Պատգամավորի այս հարցից ՔՊ-ականները իրար խառնվեցին՝ տեղից մեկնաբանություններ անելով, իսկ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ հակադարձեց, թե նման բան չի եղել, «պետք չէ օդում խոսել»:
Հատուկ ՔՊ-ակկաների և Հակոբ Արշակյանի համար ստորև առաջարակում ենք վերհիշել, թե ինչ պայմաններում էր անցնում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը, ինչ բառապաշար էր օգտագործում և ինչ սպառնալիքներ հնչեցնում:
