Եթե վարչապետը վերցնի զենքն ու ինչ որ մեկին ուզի գյուլլել, ՊՊԾ–ն ի՞նչ պետք է անի․ Արծվիկ Մինասյան (video)
Ներկայացված նախագիծը ոչ ավել, ոչ պակաս սուպերվարչեպատությունը ավելի ամրապնդելուն ուղղված քայլ է և հակասում է ձեր նախկինում հնչեցված մոտեցումներին: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Այն, ինչ տեսել ենք ՊՊԾ-ի նախկին վարքագիծը, հատկապես Փաշինյանի կառավարման շրջանում, կարող ենք արձանագրել, որ այս կառույցը հենց իշխանության ձեռքի այն ռազմականացված կառույցն է, որն իրականացնում է թե ընդդիմադիրների, թե քաղաքացիների նկատմամաբ ահաբեկման կոնկրետ քայլեր»:
