«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ՝ առավոտյան, քաղաքապետարանն ապամոնտաժեց Ազգային պատկերասրահին կից գտնվող կրպակը, որտեղ սուրճ, խմորեղեն, պաղպաղակ, հյութեր էին վաճառում։ Ապամոնտաժումն անսպասելի էր արվել, աշխատանքների կեսից եկան կրպակի սեփականատեր Կորյուն Հակոբյանն ու նրա ներկայացուցիչ փաստաբանը։
Սեփականատերը վրդովված էր, վեճ սկսվեց ոստիկանների ու սեփականատիրոջ եւ փաստաբանի միջեւ: Երբ վեճը սաստկացավ, ոստիկանների հրամանատարը հրաման տվեց. «Դավայ, գնաց բերմանը», ու բերման ենթարկվեց կրպակի սեփականատերը։
Նրա ներկայացուցիչ Ռաֆիկ Վարդազարյանը մեզ ասաց, որ կրպակի ապամոնտաժումն ապօրինի է եւ ոչ իրավաչափ, քանի որ դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել` արգելելով ցանկացած գործողություն, ինչը նշանակում է, որ կրպակը չպիտի ապամոնտաժվեր»:
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը