«Թքած աղմուկի վրա․ Հանրապետության հրապարակի շենքերը շարունակում են մեխապատել» (video)
Օրերս մեծ աղմուկ բարձրացավ ամանորյա լուսավորություն անցկացնելու շրջանակներում Հանրապետության հրապարակի շենքերի աղավաղումից։ Մի քանի հազար մեխեր են անցկացվել տուֆակերտ շենքերի մեջ, ինչի առիթով հանրային և մասնագիտական դժգոհություն առաջացավ։ Երևանի քաղաքապետն էլ խոստովանեց, որ սխալներ են թույլ տվել զարդարանքների ժամանակ։
Չնայած բարձրացված աղմուկին՝ հրապարակի շենքերը շարունակում են մեխապատել։
