«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի երեկվա նիստը, որի օրակարգում ընդդիմության նախագիծն էր, հետաձգվել է։ Ընդդիմությունը նախաձեռնել է դեկտեմբերի 2-ին խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել եւ արձագանքել Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի մեջլիսի, այս տարվա նոյեմբերի 8-ի հայտարարությանը, որով կոչ էին արել համաձայնել իրենց առաջ քաշած 5 սկզբունքներին։
Թե ինչու է հանձնաժողովի նիստը հետաձգվել, իշխանականներն ընդդիմադիրներին հայտնել են, որ որոշակի առաջարկներ ունեն, որոնք ցանկանում են մինչեւ հանձնաժողովի նիստը քննարկել, եւ հնարավոր է` փոփոխություններ մտցնեն ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագծի տեքստում։
Հանձնաժողովի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ արտահերթ նիստի օրը։
Իշխանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ՔՊ-ում հակված են ընդունել համատեղ հայտարարություն եւ հանձնաժողովի նիստը հետաձգել են, որպեսզի այս ընթացքում որոշ խմբագրումներ անեն ընդդիմության առաջարկած հայտարարության տեքստում։ Արձանագրենք, որ սա, կարելի է ասել, առաջին դեպքն է, երբ ՔՊ-ական մեծամասնությունն ընդդիմությանն ընդառաջ քայլ է անելու»:
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը