Ժողովուրդ օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սուպերվարչապետության նոր ռեկորդներ է ցանկանում սահմանել: Այսպես՝ կառավարության երեկվա՝ նոյեմբերի 24-ի նիստի ժամանակ կառավարությունը որոշել է, որ Պետական պահպանության ծառայությունը պետք է առանձնացվի ազգային անվտանգության ծառայությունից, ու այն վարչապետին ենթակա մարմին դառնա: Ինչ է ստացվում, ուժային այս կառույցի ղեկավարումն ու դրա տնօրինումը ոչ թե վերադաս ուժային մեկ այլ կառույց, այլ հենց վարչապետի աշխատակազմը պետք է իրականացնի: Փաշինյանի իշխանության ժամանակ, փաստորեն, նաև վարչապետի անվտանգությունն իրականացնող մարմինն անմիջապես վարչապետին է ենթարկվելու՝ ըստ երևույթին նրա հրահանգներն ավելի օպերատիվ կատարելու, նրա անվտանգությունն՝ էլ ավելի ապահով դարձնելու համար:
Ընդդիմադիր ժամանակ Նիկոլ Փաշինյանը սակայն, հիշեցնենք, քարը քարին չթողնելով, քննադատում էր Սերժ Սարգսյանին, թե նա երկրի կառավարման ձևը սուպերվարչապետության է վերածել՝ իր վերահսկողության տակ առնելով մի շարք գերատեսչություներ ու օղակներ: Բայց այսօր փաստացի, Փաշինյանը ոչ միայն չի հրաժարվել իր իսկ կողմից անվանարկած «սուպերվարչապետության» թեզից, դեռ մի բան էլ, օր օրի ամրապնդում է այն:
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը