«Այս իրավիճակում ռուսական տարբերակն Արցախի շուրջ խնդիրների բանակցությունների հեռանկար է թողնում»

«Առավոտ» թերթը գրում է․ ««Այս նոր իրավիճակում, միանշանակ, իրենց արտահայտություններում, այսպես ասած, ռուսական տարբերակը, Արցախի շուրջ խնդիրների բանակցությունների հեռանկար է թողնում, որովհետեւ այլ տարբերակները համապատասխանում են այս իշխանությունների՝ մինչ այժմ ասած տարբերակին, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում»,- «Առավոտի» զրուցակիցն է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն անկեղծ չէ իր գործողություններում. ինքն այդ եզրահանգման եկել է այս երկու տարվա ընթացքում, պարզապես, նորից մանիպուլացնում է եւ ասում է՝ դեռ մեկ տարի առաջ այդ տարբերակի մասին մենք տեղեկություն ունեինք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ընդդիմության խորհրդարան վերադառնալու պատճառն այն էր, որ իշխանությունն ընդունեց Արցախի հարցի կարգավորման, այսպես ասած, ռուսական տարբերակը, ինչի մասին օրերս խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, ԱԺ վերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Եվ ես հիմա կարող եմ ասել, որ կառավարությունը շատ վաղուց՝ դեռեւս 2021 թվականի հունվարից այդ պայմանավորվածությունն ընդունել է, դրա մասին չի խոսել զուտ կոռեկտությունից ելնելով: Եվ ես շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին, որ թեման, այնուամենայնիվ, պարզաբանելու հնարավորությունը մեզ համար ընձեռեց: Եվ եթե մեր կառավարության դիրքորոշումը «խուսափողական» է, ըստ էության, այսօրվա մեր դիրքորոշումն այն է, ինչ մեզնից պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել: Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը, իրենք էլ գուցե վստահ չլինելով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել: Ինչո՞ւ եմ ասում վստահ չլինելով, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ ես շատ վաղուցվանից այդ դիրքորոշումը կիսել էի, եւ պիտի որ այնտեղ այդ տեղեկատվությունն արձանագրված լիներ: Եթե ընդդիմությունը հիմա այլ կարծիքի է եւ համարում է, որ Հայաստանը պետք է մերժի Ռուսաստանի առաջարկները, ճիշտ կլինի, որ նրանք դրա մասին բարձրաձայն հայտարարեն»:

Հարցին՝ ընդդիմության համար ընդունելի՞ է ռուսական տարբերակը, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ոչ մի տարբերակ արդեն չի լինելու այն արդյունքին, ինչ փաստաթղթերով Արցախի շուրջ բանակցային գործընթաց էր ընթանում (նկատի ունի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունները-Ն. Գ.): Նախկին գործընթացը միանշանակ տանում էր Արցախի անկախությանը, ինքնիշխանությանը, իր պատմական տարածքում ապրելու իրավունքին եւ դրա շուրջն էր ձեւավորվում ամբողջ բանակցային գործընթացը, Հայաստան-Արցախ՝ միասնական գործունեությունը՝ անվտանգային միջավայրի պաշտպանության ձեւավորումը, ինտեգրացիոն գործընթացները, ենթակառուցվածքների զարգացումը, տնտեսության զարգացումը եւ այլն: Հիմա՝ ինչ փաստաթուղթ էլ դնեն, այդ փաստաթուղթը չի լինելու այն բովանդակությամբ, ինչի շուրջ նախկին իշխանությունները բանակցել են: Բայց այս նոր իրավիճակում, միանշանակ, իրենց արտահայտություններում, այսպես ասած, ռուսական տարբերակը, Արցախի շուրջ խնդիրների բանակցությունների հեռանկար է թողնում, որովհետեւ այլ տարբերակները համապատասխանում են այս իշխանությունների՝ մինչ այժմ ասած տարբերակին, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում: Սա՝ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, պետք է ընդունի: Գիտեք, եթե նույնիսկ ինքը եկել է այդ եզրակացության, միեւնույն է, ինքը չի ասում՝ Արցախի ինքնիշխանություն, Արցախի Հանրապետություն, չի ասում, որ Արցախը՝ ԽՍՀՄ փլուզման ժամանակ, ԽՍՀՄ օրենքների շրջանակներում ինքնորոշվել է, ինքն անկախ է. սա փաստ է: Եվ հաջորդը՝ եթե երկրի ղեկավարությունն այդ եզրակացության է գալիս 2018 թվականից հետո, կամ 2020 թվականի պատերազմից հետո, երկու տարվա ընթացքում, ապա այդ երկրի ղեկավարությունը բացարձակ չի տիրապետում պետության ռազմավարական կառավարման տեսությանը եւ իրավունք չունի այս երկրի ճակատագրի հետ խաղալու»:

Ի դեպ, ընդդիմության հասցեին վերջերս քննադատություն էր հնչեցրել խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը՝ կանխատեսելով, որ «Հայաստան» խմբակցությունը կփլուզվի: «Վատ է, որ Հայաստանում ընդդիմություն չկա եւ նախկին իշխանությունն իր նախկին ֆինանսների, նախկին պաշտոնյաների եւ նախկին օլիգարխների շնորհիվ փակում է այդ դաշտն առողջ ուժերի համար։ Բայց ես կարծում եմ, որ դա ժամանակի հարց է, հաջորդ փուլում արդեն այսօրվա խորհրդարանական խմբակցություններն ընդդիմություն չեն լինելու։ Վստահ եմ, որ «Հայաստան» դաշնակցությունը մասնատվելու է, որովհետեւ միատարր չի»,- ասել էր նա։ Այս առիթով մեր հարցին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ քաղաքական գործընթացները մշտական են, բայց չկա որեւէ քաղաքական ուժ, որը մշտական է. «Հիմա խորհրդարանական ընդդիմություն է եւ «Պատիվ ունեմ» դաշինքը եւ «Հայաստան» խմբակցությունը: Որքան կարողացել ենք, այնքան էլ աշխատել ենք եւ աշխատելու ենք՝ մեր օրակարգով»: Նա նաեւ հավելեց. «Չեմ ուզում որեւիցե մեկի ասածը մեկնաբանել, բայց այնպես է ստացվում, կարծես իշխանությունն իր առջեւ դրված բոլոր խնդիրները կատարել է, հիմա ընդդիմությունը ռացիոնալ չի: Ամբողջ աշխարհն է տեսել, հայ ժողովուրդն առավելապես, Արցախի եւ Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչները իրենց մաշկի վրա են զգացել, թե այս իշխանությունները՝ իրենց ռացիոնալ աշխատանքի արդյունքում, ի՞նչ աղետալի իրավիճակ են բերել մեր երկրի գլխին՝ Արցախի եւ ՀՀ-ի, հատկապես սահմանային բնակավայրերի: Այսօր էլ իրենք գործում են ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից կտրված, իրավիճակային լուրջ գնահատումից կտրված՝ չհաշվելով այն առաջնահերթությունները, որոնք որ անհրաժեշտ են: Այս իշխանությունները ոնց որ ջայլամային քաղաքականություն վարեն՝ գլուխը մտցրել են ավազի տակ, հետեւները՝ բաց: Մի՞թե չեն նկատում, որ իրենք են երկիրը բերելհասցրել այս աղետալի վիճակի: Տպավորություն է, որ իրենք ամեն ինչ արել են, երկիրը փայլուն ձեւով գնում է առաջ՝ արդարությունը, ժողովրդավարությունը, տնտեսական աճը, իրենց խանգարողն էլ միայն ընդդիմությունն է»:

Ըստ Սեյրան Օհանյանի, եթե ընդդիմությունը չլինի, ժողովրդի այն մասին, որոնք մանիպուլացվում են, իշխանությունները՝ «գլուխները կմաքրեն եւ կտանեն առաջ»:

Հարցին՝ ի՞նչ անի քաղաքացին, երբ իշխանությունը բերում է աղետի, ընդդիմությունն էլ դեռ չի կարողանում այդ ամենի «դեմն առնել», Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ մարդկանց հետ աշխատելու ամենաբարդ մեթոդը դա համոզելու մեթոդն է. «Մեր համակիրները միանշանակ համոզմունքն ունեն, որ այս իշխանությունները չեն արտահայտում մեր երկրի շահերը, նրանք պետք է հեռանան եւ մենք պետք է ձերբազատվենք պարտվողի հոգեբանությունից, փոխենք մեր բանակցողին, որպեսզի այս իրավիճակից դուրս գանք: Ընդդիմությունը, բոլոր առաջատար եւ գիտակից ուժերը պետք է լուրջ աշխատանք տանեն, որպեսզի այդ գաղափարները գեներացնեն մեր քաղաքացիների մոտ: Իսկ քաղաքացիները, որոնք դեռեւս չեն կողմնորոշվել, որոնք դեռ մանիպուլացվում են, մարդիկ, որոնց ուղեղներն այս իշխանությունը լվացել է՝ կենցաղային խնդիրներով՝ ամեն ինչ տանք, միայն իբր խաղաղություն լինի, պետք է ճիշտ կողմնորոշվեն եւ հասկանան, որ երկրի պատիվը, քաղաքացու արժանապատվությունը, Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանությունը, անկախությունը հիմնարար արժեքներ են, դրանց համար պետք է պայքարել եւ ելքն այս իշխանությունների հեռացումն է»»:

դիտվել է 247 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը դրսի թելադրանքով Սփյուռքը կտրում է Մայր հայրենիքից. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ) Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով. Զախարովա Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո» Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները՝ զոհված զինծառայողների լուսանկարների փոխարեն․ Աբովյանի համայնքապետարանից պարզաբանել են Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա» Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Տիրոջ զորությամբ ապրող Եկեղեցու հոգևոր ընթացքը, իսկ աղոթքը չի կարող կալանավորվել․ Տեր Վրթանես Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Ադրբեջանի միջուկային ծրագրի վերջնական գործընկերը հավանական է հենց Չինաստանը լինի. Էդուարդ Աբրահամյան Ասածս ի՞նչ է… կյանքը ցույց է տվել,որ չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում ու տարիներ անց հակառակը պնդում. Էդուարդ Շարմազանով Էդպիսին է կապիտուլյանտի խաղաղությունը. մի օր ձեռքում է, մի օր էլ….Միհրան Հակոբյան ԱՄՆ–ն վերացնում է Սիրիային զենք վաճառելու արգելքը․ AP Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ «Ինչո՞ւ է շտապում Ալիևը». Սուրեն Սուրենյանց Տոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին ՄԱՏԱԳԷ-ն հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում ԱԹՍ-ներով նոր հարձակումների մասին Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում այս գիշեր սպասվում է մինչև 4 աստիճան ցուրտ Միասնական աղոթք՝ Արագածոտնի թեմի հոգևոր կյանքի շարունակականության վկայություն Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am