Ալիևը խայթեց Պուտինին առաջին անգամ և հրապարակավ

Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները երեկ հեռախոսազրույց են ունեցել երկկողմ հարաբերությունների շուրջ, հաղորդեց Կրեմլը:

Հետաքրքրականն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո` առաջին անգամ պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ խոսք չկա ոչ տարածաշրջանային խնդիրների, ոչ էլ Մոսկվայի միջնորդությամբ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Կարճ տեքստում միայն նշվում է, որ «քննարկվել են առևտրա-տնտեսական ու էներգետիկ ոլորտներում ռուս-ադրբեջանական համագործակցությանը վերաբերող առանձին հարցեր»:

Բաքուն նույնաբովանդակ տեքստ է տարածել, ավելացնելով միայն, որ զրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:

Մինչ այդ` այսօր, հանդիպելով Եվրամիության դիվանագետներին, Ադրբեջանի նախագահը խոսել էր Ղարաբաղի հայերի հետ շփումներին խոչընդոտելու փորձերի, արտաքին ուժերի միջամտությունների մասին ու հրապարակավ պնդել` Բաքուն պատրաստ է խոսել Ղարաբաղում ապրող հայերի, բայց ոչ «հատուկ օրակարգով Մոսկվայից ուղարկված Ռուբեն Վարդանյանի հետ», ով վերջերս նշանակվեց Ղարաբաղի պետնախարար:

Ալիևը Եվրամիության Արևելյան գործընկերության գծով հատուկ բանագնաց Դիրկ Շուբելի հետ երեկվա հանդիպման ժամանակ էր թեմային անդրադարձել ու շեշտել, որ չի պատրաստվում «Ղարաբաղի հայերի ճակատագիրը քննարկել» Հայաստանի իշխանությունների, ինչպես նաև արտաքին խաղացողների ու նրանց ներկայացուցիչների հետ՝ կոնկրետ մատնանշելով Ռուսաստանից Ղարաբաղ վերադարձած Ռուբեն Վարդանյանին:

«Պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, «բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված [Ռուբեն] Վարդանյանի նմանների, որի գրպանում ռուս ժողովրդից գողացված միլիարդներն են։ Նրան Մոսկվայից ուղարկել են հստակ օրակարգով», - ասել էր Ալիևը՝ շարունակելով․ - «Եթե որոշ երկրներից, չլինեն արտաքին միջամտություն ու Ղարաբաղի հայերի հետ մեր կապերին խոչընդոտելու փորձեր, գործընթացը շատ ավելի լավ կզարգանա»։

Արձագանքելով Ադրբեջանի նախագահին՝ Վարդանյանը ողջունել է Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու նրա ցանկությունը՝ շեշտելով՝ Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտային լինի։ «Կցանկանայի նաև առաջարկել ավելի կառուցողական տոնայնության անցնել և պարզաբանումներ ստանալ «հստակ օրակարգի» վերաբերյալ, որը, ըստ պարոն Ալիևի, իբր ունեմ։ Ես բազմիցս ընդգծել եմ, որ հրաժարվել եմ Ռուսաստանի քաղաքացիությունից, որպեսզի խուսափեմ մեղադրանքներից, թե Արցախում հետապնդում եմ ևս ինչ-ոչ մեկի շահերը՝ բացի Արցախի ժողովրդի շահերի։ Կարծում եմ, որ լիովին համապատասխանում եմ պարոն Ալիևի կողմից առաջադրված բանակցողի չափանիշին. «ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ», - ֆեյսբուքում գրել է Ղարաբաղի պետնախարարը։

Հիշեցնենք, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ու «ԻԴԵԱ» հիմնադրամի համահիմնադիրը սեպտեմբերի սկզբին հայտարարեց, որ հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից և որոշել է բնակություն հաստատել Արցախում: Ավելի վաղ գործարարը հանդես էր եկել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ ստեղծելու առաջարկով: Հոկտեմբերի սկզբին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը 54-ամյա գործարարին առաջարկեց ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը։ Վարդանյանն էլ հայտարարեց պատրաստ կլինի ընդունել այն, եթե իր մոտեցումներն ու որոշումները լայն աջակցություն ստանան։ Նոյեմբերի 4-ին Վարդանյանը նշանակվեց Արցախի պետնախարար։

Ըստ էության, առաջին անգամ Ալիևը հրապարակավ Մոսկվային մեղադրեց «իր երկրի գործերին խառնվելու» մեջ: Մինչ այժմ ոչ ուղղակիորեն Ալիևի ակնարկները վերաբերում էին ռուս խաղաղապահներին, որոնց վերաբերյալ նա պարբերաբար հիշեցնում է, որ նրանք ժամանակավոր են Լեռնային Ղարաբաղում մնալու:

Իսկ այժմ, փաստացի, Ալիևը մեղադրում է Ռուսաստանին՝ «հատուկ օրակարգով Մոսկվայից ուղարկված Ռուբեն Վարդանյանին» Արցախ գործուղելու մեջ:
Թերևս, Ալիևի նշյալ դժգոհություններից հետո Պուտինը որոշել է հեռախոսազրույց ունենալ Ալիևի հետ:

Երեկ ի դեպ, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել Է Բաքու, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նա երկկողմ հանդիպումներ կունենա Ադրբեջանի ղեկավարության հետ, ինչպես նաև կմասնակցի ադրբեջանա-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին։

Օդանավակայանում Միշուստինին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին, Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը և այլ պաշտոնատար անձինք։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ համաժողովին կմասնակցեն երկու երկրների կառավարությունների ղեկավարները, կառավարության անդամներ, գործարար շրջանակների և տարածաշրջանների ներկայացուցիչներ: Սպասվում է նաև տարբեր ոլորտներում համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում։

Ադրբեջանն ու Ռուսաստանը պետք է լիովին օգտագործեն իրենց բարենպաստ աշխարհագրական դիրքը և ակտիվորեն զարգացնեն իրենց տրանսպորտային և տարանցիկ ներուժը, ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, մեջբերում է Interfax-ը։

«Մենք պետք է ամբողջությամբ օգտագործենք Ռուսաստանի և Ադրբեջանի բարենպաստ աշխարհագրական դիրքը Եվրասիայի և Կասպից ծովի կենտրոնում և ակտիվորեն զարգացնենք տրանսպորտային և տարանցիկ ներուժը», - ասել է Միշուստինը Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպման ժամանակ։ Նա հավելել է, որ նկատի ունի առաջին հերթին «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում երկաթուղային, ավտոմոբիլային և ծովային ենթակառուցվածքների ստեղծումը։

«Այս ոլորտում աշխատանքներն արդեն մեկնարկել են համապատասխան ճանապարհային քարտեզի հիման վրա։ Մենք նախատեսում ենք մինչև 2030 թվականը Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի արևմտյան երթուղու երկայնքով բեռնափոխադրումների ծավալը հասցնել տարեկան մինչև 15 միլիոն տոննայի»,- ասել է Միշուստինը։

ՌԴ վարչապետն ընդգծել է, որ առանձնահատուկ նշանակություն ունի Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացումը։ «Մենք համոզված ենք, որ նոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը բխում է Հարավային Կովկասի բոլոր պետությունների շահերից»,- ասել է նա։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6204 անգամ
Լրահոս
Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան «Ռուբեն Ռուբինյա՛ն, իմ ընկերներին սպ*նածների, հայրենիք ծախողների հետ ոնց ուզենք, կխոսենք»․ Իշխանյան (video) Հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Ադանայում 30 000 հայ է կոտորվել, մենք հիշողություն ունենք, ոչ թե ձեզ նման․․․ Տիգրան Աբրահամյան (video) Ավետիք Չալաբյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ հանգուցյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ նյութերը հանձնվել է դատարան Մեկ ամսում երկրորդ անգամ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել Կատարի տանկերը Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասին Սեուտայի ճգնաժամից հետո ԵՄ-ում առաջարկում են ուժեղացնել սահմանային վերահսկողությունը Հակաեկեղեցական թեզերին՝ հոգևոր անդրադարձ․ Սամվել դպիր Գրիգորյան Բնական հրդեհներից և ծայրահեղ շոգից ամենաշատ տուժած հինգ երկրները Հունիսի 7-ի գիշերը ձեր ասուլիսի դրվագը հավերժ է հիշվելու, լա՛վ իմացեք․ ընդդիմադիր պատգամավոր (video) Կին պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո Հրդեհ Արմավիր քաղաքում Անկարան և Լոնդոնը քննարկել են Ուկրաինայի պատերազմն ու Մերձավոր Արևելքի իրավիճակը Փրկարարները բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված Վեհափառի դատավարությունը խախտում է եկեղեցու ինքնավարությունը Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեությունում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը Արարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ Նոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուստի «Հայփոստը» 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am