«Համբարձում Մաթեւոսյանը նույնիսկ չէր համարձակվում մտնել մեր շենք»․ Լենուղու վթարային շենքի բնակիչները հոգնել են խոստումներից

«Առավոտ» թերթը գրում է․ «Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային1-ին եւ 3-րդ շենքերը դեռ 1988 թվականից ճանաչվել են վթարային, ու տարիների ընթացքում շենքային պայմաններն է՛լ ավելի են վատթարացել։ Այստեղ մարդիկ են ապրում, նրանց կյանքը վտանգված է, բնակիչներն ասում են՝ ամեն րոպե փլուզման վտանգ կա։

Խնդրի մասին բնակիչները երկար տարիներ է՝ բարձրաձայնում են, է՛լ բողոքի ցույցեր, է՛լ նամակներ ու պաշտոնյաների հետ հանդիպումներ։ Խոստումներից այն կողմ գործն առաջ չի գնում։ Բանն այն է, որ 2015 թվականին մի շենքի յուրաքանչյուր ընտանիքին կառավարությունը 6.6 մլն դրամ փոխհատուցում է տրամադրել։ Հիմա մնացել է 22 ընտանիք, սակայն նրանց փոխհատուցման խնդիրը ո՛չ հեղափոխությունից առաջ էր լուծվում, ոչ էլ՝ հետո։

Բնակիչները կրկին դիմեցին «Առավոտ»-ի խմբագրություն, հույսով, որ խնդրին մեկ անգամ եւս անդրադառնալուց հետո պետական կառույցներից գուցե արձագանք լինի։

Մեզ հետ զրույցում բնակիչներից Մկրտիչ Սահակյանն ասում է՝ հեղափոխությունից հետո տարբեր պաշտոնյաներ խոստացել են խնդիրը լուծել՝ հենց գումար լինի։ Ասում է՝ բոլորը՝ համայնքապետից մինչեւ մարզպետ նույն բանն են ասել՝ առաջնային, հրատապ ծրագրերի մեջ է շենքը, որպեսզի խնդիրը լուծենք։ Մկրտիչը զարմանում է՝ միթե 22 ընտանիքի համար, որտեղ անչափահաս երեխաներ կան, պետական բյուջեւում գումար չի գտնվում. «էսօր ամեն ինչի համար գումար կա, մարդկային կյանքի համար չկա»։

«Գյուղի բնակիչները սովխոզկոլխոզ ժամանակներից են այստեղ, կոլխոզի աշխատողների համար տներ են սարքել, բաժանել, մեր շենքը մնացել էր վերջում։ Էն էլ հերթ չհասավ։ Էս շենքը 1932 թվականի շենք է։ Ախր ոչ մի պայման չկա, բացի էն, որ վթարային է, կոմունալ պայմաններ էլ չկան, սանհանգույց չկա, ջուր չկա, 21-րդ դարում ի՞նչ ապրելու ձեւ է սա։ Մենք մեր կյանքից բան չենք հասկանում»,-ասում է Մկրտիչը, որը չորս անչափահաս երեխաների հայր է։

Փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, երբ Արմավիրի մարզպետն էր, այցելել էր տարածք, անձամբ տեսել վթարային շենքերը, եւ ինչպես բնակիչներն են ասում, Մաթեւոսյանը նույնիսկ չէր համարձակվում շենք մտնել, բնակիչներին էլ հորդորել էր՝ «շատով չբարձրանաք վերեւի հարկ, վտանգավոր է»։ Նա բնակիչներին այն ժամանակ խոստովանել էր՝ «հիմա իմ ձեռքին բան չկա, կառավարությունը պիտի գումար հատկացնի, որ ես էլ հարցը լուծեմ»։

«Մեզ խոստացել էին, որ ամեն եռամսյակը մեկ փոխհատուցումներ կտան, ու էդպես էլ չտվեցին։ Մաթեւոսյանը հիմա փոխվարչապետ է, հիմա նրա ձեռքին ահագին բան կա, ուզենա՝ խնդիրը կլուծի»,-ասում են բնակիչներն ու նեղսրտած ավելացնում՝ փոխվարչապետ դարձավ, մոռացավ։

Առջեւում ձմեռ է, շուտով անձրեւները կսկսվեն, ամեն անձրեւին բնակարանները անձրեւաջրերով են լցվում, խոնավանում, ինչի հետեւանքով երեխաները հիվանդանում են, բնակարաններում ձմռանը սաստիկ ցուրտ է լինում։

«Հետաքրիր է՝ մարդկային կյանքն իրենց համար նշանակություն չունի՞։ Հա, ողջունելի է, մանկապարտեզ ու դպրոց են սարքում, ասֆալտ ու ջրագիծ են քաշում։ Լավ է, բայց էսօր իմ համայնքում մանկապարտեզ եք սարքել, ես ունեմ չորս անչափահաս երեխա, եթե իմ էրեխու կյանքն ամեն րոպե վտանգված է, էդ մանկապարտեզն ինձ պե՞տք է։ էս շենքը շուտով կփլուզվի, զոհեր կլինեն ու իրենք կփնտրեն մեղավորներին, մեկը մյուսի վրա կգցի պատասխանատվությունը, մեկին էլ կդատեն ու կասեն՝ պատժեցինք մեղավորին»,-ասում է Մկրտիչը։

Ասում է՝ 2015-ին 6.6 մլն դրամ փոխհատուցումով մարդիկ կարողանում էին գոնե երեք սենյականոց տուն կառուցել, հիմա գները բարձրացել են, բայց վթարայինի բնակիչներն ավել բան չեն ուզում, իրենց հասանելիք գումարը տան, որպեսզի մարդիկ տուն կառուցեն, դուրս գան վտանգավոր տարածքից։

Դեռ 2019-ի նոյեմբերին Համբարձում Մաթեւոսյանը որպես մարզպետ ասուլիսում այս շենքերի մասին ասել էր. «Բնակիչների հետ հանդիպման ժամանակ որոշում կայացվեց, որ մարզպետարանն իրենց աջակցի հողատարածքներ ձեռք բերելու եւ տրամադրելու ուղղությամբ: Ներկայումս մարզպետարանում տարվում են աշխատանքներ հողի կատեգորիան փոփոխելու ուղղությամբ, որ տարբեր ընտանիքներին հենց համայնքում հողատարածքներ տրամադրենք: Շենքի շատ բնակիչներ արդեն իսկ ունեցել են հողհատկացումներ, կամ այս տարիներին ունեցել են հնարավորություն դուրս գալու: Բայց մենք փորձում ենք ցանկացած աջակցությամբ, գործիքակազմով իրենց աջակցել»:

Այս խոստումից անցել է երեք տարի, ու բնակիչները դեռ վթարային շենքում են բնակվում, լրատվամիջոցներն բազմիցս լուսաբանել են խնդիրը, սակայն այս 22 ընտանիքների ճակատագիրը, ըստ էության, կառավարությանը չի հետաքրքրում։ Աստված չանի, մի «Սուրմալու-2» էլ այս շենքը դառնա՞, որ բյուջեից գումար հատկացնեն, այն էլ ընդամենը 145 մլն դրամ։

Բնակիչներն արդեն հուսահատ քայլերի են պատրաստ դիմել, ասում են՝ կամ կմտնեն դպրոցի շենք ու կտնավորվեն կամ կհրաժարվեն քաղաքացիությունից։

Բայց մինչ այդ, այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են անելու, պաշտոնյաների արձագանքից հետո էլ կորոշեն իրենց հետագա քայլերը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 217 անգամ
Լրահոս
Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am