Պայմանագրայիններին հորդորում ենք՝ ազատ ժամերին տաքսի չվարեն, այլ զբաղվեն զինվորական արվեստով, ատեստավորվեն․ դրա համար վճարվելու են․ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյան

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվեցին պայմանագրային զինծառայողների ատեստավորման ու հավելավճարների մասին, ինչպես նաեւ պարտադիր զինծառայությունից 6 ամիս անց պայմանագրային զինծառայության անցնելու մասին օրենքների նախագծերը: Իշխանականներն այս փոփոխությունը բնորոշեցին որպես պրոֆեսիոնալ բանակի ձեւավորման գործընթացի մեկնարկ։ Զրուցել ենք ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ։

- Պատերազմից հինգ պակաս կանոնավոր բանակից հրաժարվելն ու պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը որքանո՞վ են նպատակահարմար։ Դուք էիք մեկ օր առաջ գուժում, թե պետք է պատրաստ լինենք ադրբեջանական նոր սադրանքների, Նիկոլ Փաշինյանն էլ վերջին օրերին Թվիթերում ակտիվ գրառումներ է անում նույն ոճով, այսինքն՝ իշխանությունը եւս հասկանում է, որ Ադրբեջանը հետ չի քաշվելու: Իսկ մենք կանոնավոր բանակից ենք հրաժարվում։

- Զարմանում եմ, որ կանոնավոր բանակը հակադրում եք պրոֆեսիոնալ բանակին, կանոնավոր բանակի լավագույն ձեւը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է։ Աշխարհի բոլոր պետությունները ձգտում են ունենալ պրոֆեսիոնալ բանակ: Որ երկրներն ունեն ռեսուրս եւ կամք, իրենց հաջողվել է ունենալ։ Պրոֆեսիոնալ բանակն իր հմտություններով ավելի բարձր է լինում, քան ոչ պրոֆեսիոնալը։

- Օրակարգ բերված նախագծով առաջարկում եք 6 ամիս պարտադիր զինծառայություն, որից հետո, եթե մարդն ուզի, պայմանագրային զինծառայության կանցնի, չի ուզի` կգնա տուն։

- Բայց դուք հաշվի չեք առնում, որ երբ ուզում ենք պրոֆեսիոնալ բանակ, ապա մեծացնում ենք նաեւ գրավչությունը, որ ոչ թե գաղափարական համոզմունքներից ելնելով ծառայեն, այլ իրենց սոցիալական ապահովության, նաեւ մի շարք այլ արտոնությունների համար։ ՀՀ ԶՈՒ ծառայողները` սկսած շարքայիններից մինչեւ սպայական կազմ, պետք է ունենան արտոնություններ եւ տարբերվեն բոլորից։ Ի՞նչ է առաջարկում նախագիծը․ նախ՝ նորակոչիկը 6 ամիսն անցկացնում է ուսումնական զորամասում։ Սա պարտադիր պայման է: Ստանալու են հմտություններ, անհրաժեշտ գիտելիքներ, կոփվելու են, այնուհետեւ նոր գնան ծառայության, 6 ամսից նրանց հնարավորություն է տրվում դառնալ պայմանագրային ծառայող, պետք է պետության հետ պայմանագիր կնքեն՝ պայմանով, որ 5 տարի ծառայելու են։ Մեկ այլ նախագծով հնարավորություն է տրվելու ատեստացիայով բարձրացնել նրանց աշխատավարձը՝ նվազագույնը 315 հազար դրամ, եթե չեն մասնակցում մարտական գործողություններին: Եթե մասնակցում են, բնականաբար, ավել գումար կստանան, այսինքն` կրկնակի ավել, քան այսօր։

- Այդ ատեստացիան, հավանաբար, ուսուցիչների համար նախատեսված ատեստացիայի սկզբունքով է լինելու, որը քչերն են անցնում։

- Լավ էլ անցնում են, մի՛ այդպես տրամադրվեք․․․ 5 տարի ծառայելուց հետո պատվովճար են ստանալու՝ 5 մլն-ի չափով, նախագիծն ուժի մեջ կմտնի, հավանաբար, երկող տարվա հունվարի 1-ից։ Մի նրբություն էլ ասեմ, որ երբ օրենքը մտնի ուժի մեջ, այսօրվա ծառայողները նույնպես կարող են մասնակցել առավելություններին։ Այսինքն՝ այս փոփոխություններով մենք պայմանագրայիններին հորդորում ենք, որ ազատ ժամերին տաքսի չվարեն, այլ զբաղվեն իրենց զինվորական արվեստով, ատեստավորվեն, քանի որ դրա համար վճարվելու են։

- Իսկ մեր անպաշտպան, չկահավորված դիրքերն ինչո՞ւ պիտի գրավեն ծառայողներին, որ նրանք էլ ուզենան պայմանագիր կնքել, խնդիրը միայն փողը չի, չէ՞։ Պատերազմից հետո ՀՀ սահմանները կահավորված չեն, այս իրավիճակում դուք ակնկալում եք, որ մարդիկ կամովին կգնան ծառայելո՞ւ։

- Դա, իհարկե, վիճակագրությունը ցույց կտա, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, բայց ես վստահ եմ, որ այդ թիվը կավելանա, որ ցանկություն ունեցողները շատ են լինելու, բայց այն, որ մեր երկրի պաշտպանունակությունը միանգամայն բարձրանալու է, դա միանշանակ է։

- Իսկ եթե ցանկություն չունենան, ի՞նչ է լինելու՝ հաշվի առնելով մեր ծնելիության մակարդակը, տղաների թվաքանակը։ Դուք՝ իշխանություններդ էլ եք սկսել հասկանալ-խոստովանել, որ Ադրբեջանը չի դադարեցնելու սադրիչ գործողությունները։

- Ես վերջին օրերին չեմ խոստովանել, դրա մասին խոսում եմ շուրջ 30 տարի եւ, այո, կրկնում եմ, որ սադրանքների դիմել է եւ դիմելու է, մենք դա լավ գիտենք, իսկ խաղաղության գրավականն ուժեղ բանակ ունենալն է։ Պետք է նշեմ, որ սրանք առաջին քայլերն են, միայն այս քայլերով բանակը պրոֆեսիոնալ չի դառնալու, բայց վստահ եմ, որ ցանկացողներ լինելու են, մեր բանակի որակն էլ էականորեն փոխվելու է, չհաշված տարիքը, երիտասարդացվում է պայմանագրայինների տարիքը՝ 18-ից սկսած։

- Եթե գիտեիք, որ Ալիեւը չի դադարեցնելու սադրանքները, ինչո՞ւ էիք 2 տարի շարունակ խաղաղության օրակարգ քարոզում, կարո՞ղ ենք ասել, որ այդ օրակարգն այլեւս ձախողված է։

- Ոչ, մեր օրակարգը չի ձախողվել, խաղաղությունը պետք է մեր երկրին, բայց խաղաղության հասնելու համար պետք է ակտիվ դիվանագիտական ջանքեր, բացի այս՝ աշխարհաքաղաքական պրոցեսներից է նաեւ դա կախված, ու հզոր բանակ։ Մենք բավականին մեծ վնաս ենք կրել 44-օրյա պատերազմից հետո, եւ ակնհայտ է, որ բանակը մեծ վնասներ է կրել, ու պետք է ուղղել մեջքը։ Բայց նաեւ ասեմ, որ հին իրավակազմակերպչական խնդիրներով բանակն այսօրվա խնդիրներն ի զորու չէ լուծել, մենք պետք է ունենանք նոր որակի եւ միջազգային ստանդարտներին համապատասխան բանակ։ Նոր բանակ ստեղծելու գործընթացը բավականին երկար եւ աշխատատար պրոցես է, որը պետք է անենք։

- Բայց ինչո՞ւ նոր բանակ, մենք 30 տարի բանակ ենք ունեցել, եթե բանակ չունեինք, ո՞նց 44 օր դիմագրավեցինք։

- Իսկ արդյունքն ի՞նչ եղավ։

- Եթե արդյունքով եք նայում, հիշեք ապրիլյան քառօրյան, գուցե խնդիրը կառավարիչների՞ մեջ էր։

- Բանակը կարող էր կառավարվել այնքանով, որքան ռեսուրս ունի։ Մեր բանակը 90-ականներից հետո, այո, եղել է տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, բայց ինչ եղել է 94 թվին, համարյա էդպես էլ մնացել է մինչեւ 2000-քանի թիվը։ Մեր հարեւան երկրների բանակները զինվել են ժամանակակից տեխնիկայով, բայց մեր բանակում ոչինչ չի արվել, եթե չասեմ՝ ավելի վատ։ 2016 թվականին, եթե հիշում եմ, Վազգեն Սարգսյանի ռազմական ուսումնարանում կար 16 դիմորդ, սա խայտառակություն է։ Տարիներով համալրում չենք ունեցել՝ բազային կրթությամբ սպաների, սերժանտական կազմի, ինչն էլ բերել է նման խնդիրների։ Այո, բանակը 44 օր դիմացել է եւ շատ ու շատ միջազգային մասնագետների զարմանքն է նաեւ առաջացրել, բայց պատկերացրեք, որ մենք ունենանք ավելի լավ զինված բանակ, ոչ միայն կդիմակայենք, այլեւ հաղթանակներ կունենանք։ Մենք հիմա դրան ենք գնում։

- Փաշինյանը, կարծեմ, դեռ 2019-ին հայտարարեց, թե 80-ականների զենքի էջը փակված է։

- Այո, 2018-ից հետո մենք շատ զենքեր ենք գնել, բայց նոր ռեսուրսները եւ հակառակորդների ռեսուրսներն անհամատեղելի էին։

- Ճի՞շտ եմ հասկանում, որ չնայած իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, թե մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կստորագրվի, այդ պայմանագրի ճակատագիրը խիստ անորոշ է, եւ մենք գնում ենք զինված ուժերն ուժեղացնելու ուղղությամբ։

- Որեւէ մեկն այսօր գուշակություն չի կարող անել, թե երբ կստորագրվի, բայց կարծում եմ՝ բոլորն են հասկանում, որ այլ բան է բանակցությունների մեջ մտնես, երբ քո բանակը պատրաստ չէ, այլ՝ եթե ունես հզոր բանակ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 218 անգամ
Լրահոս
Սամվել Շահրամանյանին հրավիրել են հարցաքննության Բաքվի դատարանում շինծու դատավարություն է․ Կարեն Ավանեսյանը ցուցմունք է տվել Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին»․ անվտանգության լուրջ ռիսկեր կան ԱԺ-ում 1 ամսում 2 անգամ պարգևատրում են ստացել «Թրամփի ծրագիրը» գործնականում նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցք»-ի նախագիծը. Վելայաթի Մինչ Նիկոլ Չեմբերլեն Փաշինյանը շարունակում է պառակտել ժողովրդին, հարևան թշնամի երկրի նախագահն ասում է… . Արսեն Օհանյան «Թուրքիան Իսրայելի թշնամին է». Նյու Յորքում Թել Ավիվի գլխավոր հյուպատոս Ձերբակալվել է Լոս Անջելեսում սպանված Ռոբ Ռայների որդին «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցությունը 2026 թվականին կշարունակվի». «Русский дом» Ջուր հավաքեք․ 1 օր ջուր չի լինի Եկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի և պարտադրանքի. Հայր Ռուբեն Նարեկ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման շտապած հոգևորականների մասին Մուտանտների իշխանությունը բարբաջում է «հիբրիդային» սպառնալիքներից․ Արմեն Աշոտյան ԵՄ–Փաշինյան «գործարքը». մոլդովական սցենարը Հայաստանում Ինչպե՞ս կարելի է տոկալ խավարի դեմ, երբ ավելի դյուրին է մեղքին ու արատին տրվելը․ Հայր Շնորհք աբեղա Եկեղեցի չես գնացել, որովհետև հավա՛տք չես ունեցել ՊԵԿ-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցածի մասին «Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում. Լիլիթ Գալստյան Աբսուրդ է, իրավաբանություն գոյություն չունի․ Միքայել Սրբազանի համար պահանջում են Գյումրու համայնքապետարանը՝ տոնածառի շուրջ բարձրացած աղմուկի մասին Համբարձումյանի նկատմամբ պատիժներ նշանակելով ցանկանում են համաներման ակտից օգտվելն անհնարին դարձնել Իշխանական ճնշումը բերում է պառակտում, ընդվզում, իսկ վերջում՝ օրինական կաթողիկոսի պարտադիր վերադարձ Ռեժիմն արտաքին օգնություն է խնդրել ընտրություններում հպարտ քաղաքացիներին հաղթելու համար. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am