«Պինդ գրկի, հանկարծ ձեռիցդ չփախչի»

Երբևէ չեմ պատկերացրել, որ կգա մի օր, երբ մարդուն  ցավակցելն էլ կվերածվի շոուի։ Կգնաս ցավակցելու ու տարբեր դիրքերով լուսանկարներ «սելֆի կանես» ու որպես ապացույց կգցես սոցիալական ցանցեր կամ կտաս կայքերի բերան։ Երեկվանից տարբեր կայքերում հանդիպում եմ նույն բանը՝ Աննա Հակոբյանն այցելել է գերի չհանձնվելուց հետո սպանված Տարոն Անդրեասյանի ընտանիքին։  Եթե Աննա Հակոբյանի ու զոհվածների բոլոր հարազատների հետ միանշանակ հարաբերություն լիներ, էլի թերևս կարելի էր հասկանալ։ Բայց հանրությունը հո գիտի՞, թե նրան կամ իր ամուսնուն  ինչպես են ընդունում զոհվածների հարազատները։


Յուրաքանչյուր նման լուսանկարից, գրառումից հետո հանրությունը հունից դուրս է գալիս։ Լավ, ի՞նչ ես ուզում էս խեղջ ու կրակ ժողովրդից։ Ինչու՞ ես անընդհատ խցկվում նրանց աչքի մեջ։ ՈՒ՞մ ես ուզում ապացուցել, որ կան նաև զոհվածների հարազատներ, ովքեր թույլ են տալիս , որ մտնես իրենց տուն։ Մարդիկ անգամ վատ գրառումներ անելուց են հոգնել, նույնսկ չեն արձագանքում։ Հասկացանք քեզ՝ «հերոս ես, Էռատոյի հրամանատար ես», բայց մարդիկ չեն ընդունում դա, կարդա գրառումները։ Լավ է, որ դու էլ այդ մասին գրել ես ու ասել՝ չգիտես կենդանիների կողմից հոշոտվելն է լավ, թե քո վիճակը։ Ու դու այդ վիճակում կրկին չես հանդարտվում, եթե դա իրականություն է՝ սեփական անձդ ինքդ ես հոշոտման տալիս։ Կայքերում տարբեր լուսանկարներ ես տարածել, բայց մի լուսանկար գտա, որը այնպես լավ էր բնորոշում քո էությունը։ Զոհվածի մորն էիր պատատուկի նման փաթաթվել ու ինձ թվում էր՝ կխեղդես նրա։ Օգտատերերից մեկը մի դիպուկ գրառում էր արել՝ «Պինդ գրկի, հանկարծ ձեռիցդ չփախչի»: Ախր հերոսի մորը գրկելով դու լավը չես դառնում, բայց փոխարենը հերոսին ես նույնացնում քեզ հետ։ Գուցե նպատակդ հենց դա՞ է։

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 694 անգամ
Լրահոս
Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am