«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս իր հերթական հրապարակային ելույթներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ակնարկել էր Արցախի Պաշտպանության բանակը կրճատելու մասին։ «Փաստ» թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, Արցախում շատ ծանր են ընդունել ՊԲ-ն կրճատելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը։
Ճիշտ է՝ Փաշինյանն իր խոսքում ակնարկում էր, որ դա կարող է տեղի ունենալ, եթե լինի միջազգային երաշխիք, ինչպես նաև ապառազմականացված տարածք, սակայն այս ամենն Արցախում ընկալել են որպես Պաշտպանության բանակը քանդելու գործընթացի վերջնական փուլ։ Ավելին, մենք տեղեկություն ունենք նաև, որ այս հարցով Արցախում առկա է կոշտ դիմադրություն։
Մասնավորաբար, Արցախում հստակ նշում են, որ թույլ չեն տա նման բան, և Փաշինյանը չի այն անձը, որ որոշի, թե արցախցին ինչպես պաշտպանվի, և չեն պատրաստվում հանդուրժել բանակի վերջնական քանդումը»:
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը