«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանափոխությունից մեկ տարի անց՝ 2019 թվականին, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը պաշտոնից ազատվեց: Նա տեւական ժամանակ է՝ Ռուսաստանի Դաշնությունում է ապրում։
Մեզ ասացին՝ Շաբոյանը Հայաստանում պաշտոնը թողնելուց կարճ ժամանակ անց տեղափոխվել է Մոսկվա եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նշանակվել Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի խորհրդական։ Ռուսները գնահատել են Շաբոյանի փորձը եւ նրան առաջարկել են բարձր պաշտոն զբաղեցնել իր հարազատ ոլորտային գերատեսչությունում։
Շաբոյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց, բայց այս տեղեկությունը հաստատեցին նրա մերձավոր շրջապատից։ Իսկ Հայաստանում մեզ փոխանցեցին, որ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Արտակ Շաբոյանի նախկին ենթակաների նկատմամբ․ ինչ-որ բենզինի կտրոնների, մեքենան ավել-պակաս վարելու վերաբերյալ է գործը, որով անցնում է Շաբոյանի վարորդը կամ օգնականը։
ՔԿ մամուլի խոսնակը հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ քրեական գործը հարուցված է պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով, սակայն անուններ չնշեց։ Ասաց նաեւ, որ ինքը՝ Շաբոյանը, որեւէ քրգործով չի անցնում»:
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը