Այսօր մենք ավելի լուրջ հարվածներ ենք ստանում ոչ այնքան դիմացից, որքան՝ թիկունքից․ Սենոր Հասրաթյան

«Իրավունք» թերթը գրում է. «Ակնհայտ է, որ օղակը Արցախի շուրջ շարունակում է նեղանալ, թշնամին շարունակում է ամեն օր նոր պահանջներ ներկայացնել՝ այդ ճանապարհին դիմելով կեղծ տեղեկատվության տարածման եւ քաղաքացիական բնակչությանը ամենատարբեր եղանակներով խուճապի մատնելու փորձերով: Վառ օրինակը Խրամորթում օրերս արձանագրված միջադեպն էր: Տպավորություն է, որ բոլորը մտահոգ են Արցախի հարցով, բայց կոնկրետ քայլեր առկա մարտահրավերները գոնե չեզոքացնելու, համենայնդեպս, չեն արձանագրվում: Նաեւ, որ արցախցին մնացել է ինքն իր խնդրի հետ միայնակ: Ի վերջո, ի՞նչ է սպասվում այս իրավիճակում Արցախին: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանի հետ, ով անդրադառնալով վերը նշվածին, նախ նկատեց.

—Մեկ անգամ չէ, որ արցախցին իր դարավոր պատմության ընթացքում ապրել է մենակի վճռական հոգեբանությամբ: Համոզված եմ, որ այս անգամ էլ, ի հեճուկս իր ներքին ու արտաքին թշնամիների, նա կկարողանա պատվով դուրս գալ հերթական փորձությունից: Ի դեպ, նաեւ ասեմ, որ արտաքին թշնամուն ավելի հեշտ է դիմագրավել, քան ներքին թշնամուն: Այսօր մենք ավելի լուրջ հարվածներ ենք ստանում ոչ այնքան դիմացից, որքան՝ թիկունքից: Բայց, նորից եմ ասում, արցախցին վճռական է, եւ նա ապրելու է իր հողում այնպես, ինչպես ինքն է ցանկանում:

—Ալիեւը շարունակում է պնդել, որ արցախահայությունը այլեւս Ադրբեջանի բնակիչներ են, եւ որ այդ փաստի հետ պետք է հաշտվեն արցախահայերը: Համարժեք պատասխան, սակայն ՀՀ իշխանությունների կողմից, չենք տեսնում: Բացառո՞ւմ եք արդյոք, որ մի օր թշնամին նաեւ իր այդ նպատակին կհասնի՝ հայաթափելով Արցախը:

—Ես, կարծես, վերեւում պատասխանեցի Ձեր հարցին: Բայց, որպես հավելում, ասեմ, որ արցախահայությունն իր արդար ու վճռական ընտրությունը կատարել է 1991-ի սեպտեմբերին,եւ այն քննարկման կամ սակարկման ենթակա չէ: Ու դրանում ներքին համոզմունք ունի ինչպես հարեւան, բայց ոչ բարեկամ երկրի այսօրվա ղեկավարությունը, այնպես էլ միջազգային հանրությունը: Այլ հարց է, որ այդ ճշմարտության հանդեպ այլ է Հայաստանի ներկա ղեկավարության վերաբերմունքը, որը շատ ցավալի է...

Արցախը եղել է, կա ու լինելու է հայկական, չկասկածեք:

—Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցած ընդդիմության վերջին հանրահավաքը, որը պետք է արցախյան հայտնի հանրահավաքի արձագանքը լիներ:

—Մենք՝ հայերս, պարտավոր ենք բոլոր հնարավոր միջոցները կիրառելով կանգնեցնել այս համազգային անկումը: Այսօրվա դրությամբ իշխող ռեժիմի դեմ պայքարի այլընտրանք դեռեւս չունենք, քան հանրահավաքն ու տարատեսակ բողոքի ցույցերն են: Մեր ժողովուրդը, վերջապես, պետք է գիտակցի, որ տանը նստելով եւ հույսը դնելով ինչ-որ մեկի վրա, որեւէ առաջընթաց չի ունենալու, ավելին՝ շարունակելու է կորցնել: Յուրաքանչյուր ոք պետք է հասկանա, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ինքն անելիք ունի...

—Եվ վերջում, ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, անդրադառնալով Արցախի ապագային, ասել է. «Բոլոր նրանք, որոնք Ղարաբաղի խնդիրը կապում են Հայաստանի մոտեցումների հետ, նրանք շառլատաններ են, անլուրջ մարդիկ են: Հայաստանը չունի այն ուժը, որ Ղարաբաղը հեռացնի Ադրբեջանից: Ասում են՝ Ղարաբաղը տալիս եք Ադրբեջանին, մի բան, որ մերը չի, ո՞նց ենք տալիս»: Որպես արցախցի՝ կխնդրեի Ձեր գնահատականը վերը նշվածին:

—Միայն անհայրենիք մարդը կարող է այդպես մտածել: Մեր այսօրվա ողբերգության թիվ մեկ պատճառը այն է, որ իշխող ուժի բացարձակ մեծամասնությունը, եթե չասենք բոլորը, հենց այդպես է մտածում: Այդ ապազգային ու ապիկար իշխանավորներն այդպես էլ չեն կարողանում հասկանալ, որ հենց նման դատողությունների արդյունքում ենք ժամանակին կորցրել մեր պատմական հայրենիքի մեծ մասը՝ Կարսն ու Արդահանը, Սասունն ու Նախիջեւանը, իսկ այսօր էլ հրաժարվում ենք Արցախից, վաղը կհրաժարվենք Սյունիքից, մյուս օրը Տիգրանաշենից եւ, այդպես շարունակելով՝ կհասնենք Երեւանին... Շառլատանությունը հենց սա է, այլ ոչ թե այն, որ ուզում են գոնե հայրենիքից մնացածը պահել...»:

դիտվել է 194 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը դրսի թելադրանքով Սփյուռքը կտրում է Մայր հայրենիքից. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ) Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով. Զախարովա Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո» Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները՝ զոհված զինծառայողների լուսանկարների փոխարեն․ Աբովյանի համայնքապետարանից պարզաբանել են Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա» Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Տիրոջ զորությամբ ապրող Եկեղեցու հոգևոր ընթացքը, իսկ աղոթքը չի կարող կալանավորվել․ Տեր Վրթանես Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Ադրբեջանի միջուկային ծրագրի վերջնական գործընկերը հավանական է հենց Չինաստանը լինի. Էդուարդ Աբրահամյան Ասածս ի՞նչ է… կյանքը ցույց է տվել,որ չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում ու տարիներ անց հակառակը պնդում. Էդուարդ Շարմազանով Էդպիսին է կապիտուլյանտի խաղաղությունը. մի օր ձեռքում է, մի օր էլ….Միհրան Հակոբյան ԱՄՆ–ն վերացնում է Սիրիային զենք վաճառելու արգելքը․ AP Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ «Ինչո՞ւ է շտապում Ալիևը». Սուրեն Սուրենյանց Տոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին ՄԱՏԱԳԷ-ն հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում ԱԹՍ-ներով նոր հարձակումների մասին Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում այս գիշեր սպասվում է մինչև 4 աստիճան ցուրտ Միասնական աղոթք՝ Արագածոտնի թեմի հոգևոր կյանքի շարունակականության վկայություն Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am