Պուտինի երևանյան օրակարգի նրբերանգները

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը երեկ երեկոյան կայացած հեռախոսազրույցում քննարկել են նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովին, ինչպես նաև դրա շրջանակում ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարելիք այցի օրակարգին վերաբերող հարցեր:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ մտքեր են փոխանակվել նաև հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մի շարք իրադարձությունների, ինչպես նաև հումանիտար հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ:

Կրեմլը ևս հաղորդագրություն է տարածել հեռախոսազրույցի մասին, որում, սակայն, նշված է միայն ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովի մասին: Պուտինի այցի վերաբերյալ տեղեկություն առայժմ չի տարածվել:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որի ընթացքում դաշինքի անդամ երկրների ղեկավարները կքննարկեն Հայաստանին տրամադրվող օգնությունը, նախատեսված է նոյեմբերի 23-ին՝ Երևանում, դեռ օրեր առաջ հրապարակվեց կառույցի պաշտոնական կայքէջում զետեղված հաղորդագրությունում։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նիստի նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկացրել է դաշինքի անդամ Բելառուսի նախագահին՝ Մինսկում կայացած հանդիպմանը։ «Ստանիսլավ Զասը Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի նախապատրաստման, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի մի շարք անհատական հանձնարարականների կատարման մասին», - հայտնում էր ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

Պուտինի այցը Երևան պետք է որոշակի արդյունքներ ապահովի: Դա ընդ որում ոչ միայն Հայաստանին ինչ-որ բան ապացուցելու, այլև ՀԱՊԿ կառույցի անդամներին ևս որոշ ուղերձներ հասցնելու հրամայական պետք է ունենա:

Ռուսաստանին հիմա համարում են նախկին խորհրդային մի հանրապետության դեմ պատերազմող, իսկ դաշնակիցներից մեկի հանդեպ «արդար» չվարվող երկիր:

Անկախ նրանից, թե Ռուսաստանի իշխանական քարոզչություն ապահովող մեդիայի ներկայացուցիչներն ու պալատական փորձագետներն ինչպես են մեկնաբանում, միևնույն է, Ռուսաստանը դեմքը փրկելու խնդիր ունի և Կրեմլում վստահաբար դա գիտակցում են:
Այս տեսանկյունից, Պուտինի հնարավոր այցը Երևան մի կողմից կվկայի այն մասին, որ Ռուսաստանը շարունակելու է Հարավային Կովկասում մնալ որպես ազդեցիկ երկիր և Մոսկվան Հայաստան-Ադրբեջան խնդրում հիմնական որոշողն է:

Իհարկե, Ռուսաստանն այս փուլում ձգտում է փոքր-ինչ շահել Հայաստանի սիրտը:
Այսօր Երևանում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը։ Նիստից հետո ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաեևը հայտարարել է, որ իրենք չեն պատկերացնում Ռուսաստանն առանց Հայաստանի, Հայաստանն՝ առանց Ռուսաստանի. «ՀՀ խորհրդարանականների հետ այսօր քննարկեցինք ու ձևակերպեցինք հարցեր, որոնք կօգնեն լուծել ինչպես Վերին Լարսում առկա խնդիրների, այնպես էլ տնտեսական որոշ հարցեր»։

Իհարկե, հայ-ռուսական օրակարգում կուտակվել են նաև բարդ հարցեր: Ռուսաստանի մի շարք գործիչների մուտքը Հայաստան, փաստորեն, արգելափակված է: Սա Ռուսաստանին նյարդայնացնող խնդիր է, բայց այս կերպ էլ Փաշինյանը ձգտում է պատասխանել ՌԴ-ում Հայաստանի իշխանության դեմ արդեն գրեթե 4 տարի տևող հակաքարոզչությանը:

Պուտինի երևանյան օրակարգն, այսպիսով, խոստանում է խիստ ուշագրավ դառնալ...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3629 անգամ
Լրահոս
Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան «Ռուբեն Ռուբինյա՛ն, իմ ընկերներին սպ*նածների, հայրենիք ծախողների հետ ոնց ուզենք, կխոսենք»․ Իշխանյան (video) Հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Ադանայում 30 000 հայ է կոտորվել, մենք հիշողություն ունենք, ոչ թե ձեզ նման․․․ Տիգրան Աբրահամյան (video) Ավետիք Չալաբյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ հանգուցյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ նյութերը հանձնվել է դատարան Մեկ ամսում երկրորդ անգամ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել Կատարի տանկերը Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասին Սեուտայի ճգնաժամից հետո ԵՄ-ում առաջարկում են ուժեղացնել սահմանային վերահսկողությունը Հակաեկեղեցական թեզերին՝ հոգևոր անդրադարձ․ Սամվել դպիր Գրիգորյան Բնական հրդեհներից և ծայրահեղ շոգից ամենաշատ տուժած հինգ երկրները Հունիսի 7-ի գիշերը ձեր ասուլիսի դրվագը հավերժ է հիշվելու, լա՛վ իմացեք․ ընդդիմադիր պատգամավոր (video) Կին պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո Հրդեհ Արմավիր քաղաքում Անկարան և Լոնդոնը քննարկել են Ուկրաինայի պատերազմն ու Մերձավոր Արևելքի իրավիճակը Փրկարարները բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված Վեհափառի դատավարությունը խախտում է եկեղեցու ինքնավարությունը Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեությունում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը Արարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ Նոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուստի «Հայփոստը» 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am