ՔՊ վարչության նոր կազմը՝ Փաշինյանի ճաշակով. Ո՞վ էր «քինդեր սյուրպրիզը»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը՝ փակ դռների ետեւում, առանց լրատվամիջոցների ներկայության, իրեն ժողովրդավար հռչակած իշխող կուսակցությունը հերթական համագումարն արեց՝ նաեւ կուսակցական ղեկավար մարմնի՝ վարչության ընտրություններ անցկացնելով: Այս մարմինն է առաջիկա երեք տարիներին ինչպես կուսակցության, այնպես էլ երկրի համար կարեւորագույն որոշումներ ընդունողը լինելու։

Եվ չնայած նոր վարչությունը ձեւավորվեց փակ-գաղտնի, համագումարին մասնակցած հազարից ավելի պատվիրակների քվեարկությամբ, սակայն անզեն աչքով էլ տեսանելի է, որ Նիկոլ Փաշինյանի ճաշակով վարչություն է ձեւավորվել, ավելին՝ ակնհայտ է, որ ներքին լուրջ քարոզչություն է իրականացվել՝ ոմանց՝ իրենց տեղը ցույց տալու, ոմանց՝ պատժելու, որոշներին էլ խրախուսելու նպատակով, եւ վարչության անդամներից յուրաքանչյուրի ստացած ձայները ոչ թե կուսակիցների, այլ կուսակցապետի ճաշակի ու վերաբերմունքի դրսեւորումն են։

Հիշենք, որ վարչության նախորդ կազմը 21 հոգանոց էր, որը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կրճատվեց, քանի որ նա պատերազմից հետո կրճատել է նաեւ վստահելիների շրջանակը։ Նորընտիր վարչության 15 հոգանոց կազմն այսպիսի տեսք ունի. Նիկոլ Փաշինյան (941), Սուրեն Պապիկյան (809), Ռուբեն Ռուբինյան (613), Տիգրան Ավինյան (559), Սասուն Միքայելյան (547), Արայիկ Հարությունյան (545), Գեւորգ Պապոյան (542), Արփի Դավոյան (540), Գնել Սանոսյան (532), Վահագն Ալեքսանյան (524), Ալեն Սիմոնյան (508), Վաղարշակ Հակոբյան (462), Համբարձում Մաթեւոսյան (418), Հայկ Կոնջորյան (387) եւ Ռոմանոս Պետրոսյան (386)։ Ընտրությանը մասնակցել է 1024 պատվիրակ։

ՔՊ վարչության կազմից դուրս են մնացել Արարատ Միրզոյանը, Հակոբ Արշակյանը, Վիլեն Գաբրիելյանը, Հակոբ Սիմիդյանը, Արսեն Թորոսյանը, Նարեկ Բաբայանը, Արման Բոշյանը, Մխիթար Հայրապետյանը, Արմեն Փամբուխչյանը: Հին կազմից Լիլիթ Մակունցը դուրս է եկել կուսակցությունից եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնն է զբաղեցնում, Վահագն Հովակիմյանն էլ վերջերս լքեց կուսակցությունը եւ դարձավ ԿԸՀ նախագահ: Նախորդ վարչության անդամներ Արարատ Միրզոյանը, Արման Բոշյանն այս անգամ վարչության անդամության հայտ չներկայացրին, ինչպես նաեւ՝ քաղաքական ռադարներից անհետացած Սիփան Փաշինյանը, Լենա Նազարյանի ամուսին Նարեկ Բաբայանը, փոխարենը կրկին թեկնածություն էին ներկայացրել, բայց դուրս մնացին նախորդ ղեկավար մարմնի անդամներ Վիլեն Գաբրիելյանը, Արսեն Թորոսյանը, Էդուարդ Աղաջանյանը, Հակոբ Արշակյանը, Արմեն Փամբուխչյանը եւ Մխիթար Հայրապետյանը։

Որոշ տեղեկություններով, վարչության ընտրությունների արդյունքները մեծ աժիոտաժ, եթե չասենք՝ խժդժություններ են առաջացրել իշխող թիմում, մի քանի օր է՝ քննարկում, վերլուծում են ստեղծված իրավիճակը։ Ոմանք դժգոհ են հաշվարկից։ Երեկ մեր աղբյուրները հայտնեցին, որ փորձել են անգամ վերահաշվարկի պահանջ առաջ քաշել։ Ամենամեծ շոկը ՔՊ-ում ունեցել են Սասուն Միքայելյանի արդյունքներից, նա հինգերորդն է` ստացած ձայների քանակով, մինչդեռ ՔՊ-ում կարծում էին, որ անառակ որդու վերադարձ չի լինելու, եւ չեն ներելու «դավաճանին», ով պատերազմից հետո մի կողմ քաշվեց, փորձեց տարանջատվել թիմից, անգամ խորհրդարանական ընտրություններին չմասնակցեց, իսկ երբ վտանգն անցավ, նորից վերադարձավ կերակրատաշտի մոտ, ավելին՝ համագումարին Փաշինյանի հետ նույն շարքում էր նստած։ Իսկ ոմանք էլ քննարկում են, որ Սասուն Միքայելյանը պատվից վեր էր համարել նորընտիր վարչության կազմի հետ բեմահարթակում կանգնել․ այնտեղ 14 հոգի էին, բացակայում էր միայն նա։

Բուռն քննարկումների տեղիք է տվել նաեւ այն փաստը, որ 83 կուսակցական դեմ է քվեարկել Փաշինյանի թեկնածությանը։ Հատկապես ծանր բարոյահոգեբանական վիճակում են հայտնվել կուսակցության հիմնադիրներն ու հնաբնակները, որոնցից շատերը դուրս են մնացել վարչության կազմից։ Փոխարենը այնտեղ են հայտնվել ճամբարափոխներն ու կիսագրագետ, բայց ընդդիմախոսներին շշպռելու հարցում իրենց արդարացրածները։ Դիցուք, ՔՊ վարչության անդամ է դարձել Հայկ Կոնջորյանը, ով հեղափոխությունից հետո ճիշտ ժամանակին սահուն ցատկ կատարեց դեպի ՔՊ, ինչպես նաեւ՝ Գագիկ Ծառուկյանի երբեմնի գաղափարական հետեւորդ, ներկայում սրսուռ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը, մի քանի կուսակցություն փոխած Գեւորգ Պապոյանը, իսկ Վաղարշակ Հակոբյանի` վարչությունում հայտնվելը եղել է օրվա «քինդեր սյուրպրիզը»: Այս փաստը հատկապես ծանր են տարել Արսեն Թորոսյանն ու դիջեյ Էդոն՝ Էդուարդ Աղաջանյանը, ինչպես նաեւ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ովքեր գիշերուզօր պայքարում, քարոզարշավ էին անում՝ ՔՊ վարչությունում տեղ ունենալու համար։ Ի դեպ, ասում են՝ Փաշինյանն այս անձանց եւ հատկապես Թորոսյանի հարցում վերապահումներ է ունեցել, թերեւս պատահական չէ, որ կենաց-մահու պայքար տարած Թորոսյանը դուրս մնաց ղեկավար մարմնից․ ասացին, որ նրան մոտ 10 ձայն է բաժանել վարչությունից։ Ի դեպ, Վիլեն Գաբրիելյանի թեկնածությանը դեմ լինելու պատճառների հարցում էլ նշում են նրա մտերմությունը պաշտպանության նախկին նախարար, մեղադրյալ Դավիթ Տոնոյանի հետ։

Քննարկումներ են ծավալվել նաեւ Ալեն Սիմոնյանի ստացած ձայների առիթով․ ԱԺ նախագահը վերջից չորրորդն է, անգամ ՔՊ «բետեեռ» Վահագն Ալեքսանյանը նրանից շատ ձայն է ստացել։ Բացի այն, որ Սիմոնյանը մյուսների պես քարոզարշավ չի արել, նրա դեմ ակտիվ հակաքարոզչություն է կիրառվել, հատկապես Արայիկ Հարությունյանը եւ Սուրեն Պապիկյանն են ջանք թափել։ Թիմում խոսում են, որ Փաշինյանի եւ Ալեն Սիմոնյանի մտերմությունը ոմանք ծանր են տանում, մյուս կողմից՝ Սիմոնյանին փորձել են հեռացնել վարչապետի իրավահաջորդի թեկնածուների ցանկից։ Հակաքարոզչություն են արել նաեւ Ռոմանոս Պետրոսյանի դեմ, ոմանք Փաշինյանին դոսյեներ են փոխանցում, ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցնող Ռոմանոսին կասկածում տարբեր պաշտոնյաների եւ բիզնեսմենների հետ գործարքի գնալու հարցում։ Ինչ վերաբերում է վարչության միակ կնոջ փաստին, ապա ՔՊ-ում խոսում են, որ Արփի Դավոյանը, ամիսներ շարունակ այցելելով մարզեր, կուսակցական խորհուրդներին ուղղորդել է, որ մի կինը բավարար է, եւ դա ինքն է լինելու, իբր Փաշինյանի մակարդակով է դա որոշվել։

Կուսակցության հնաբնակներից Հովիկ Աղազարյանին հարցրինք՝ արդյոք նորընտիր վարչության կազմն արտացոլո՞ւմ է ՔՊ-ի արժեհամակարգը։ «Քանի որ ես չեմ համարում, որ որոշողը ես եմ, դու ես կամ ինչ-որ մեկն է, եւ որոշումը կայացվում է հավաքական կարծիքների համախմբմամբ, հետեւաբար, արդար քվեարկությամբ ձեւավորված յուրաքանչյուր մարմին՝ կլինի կուսակցական, թե պետական, ինձ համար ընդունելի է»,- ասաց Աղազարյանը, ով եւս առաջադրվել էր վարչության անդամի պաշտոնում եւ ստացել 196 ձայն։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ վարչության նախագահի պաշտոնը ստանձնելու փաստին, Աղազարյանն ասաց․ «Ես ողջունում եմ այդ քայլը, մենք ապրում ենք բավականին բարդ ժամանակաշրջան, եւ Նիկոլ Փաշինյանի՝ վարչության նախագահի դերակատարությունը շատ էական է լինելու կուսակցության ամրապնդման ու համախմբման իմաստով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 375 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը դրսի թելադրանքով Սփյուռքը կտրում է Մայր հայրենիքից. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ) Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով. Զախարովա Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո» Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները՝ զոհված զինծառայողների լուսանկարների փոխարեն․ Աբովյանի համայնքապետարանից պարզաբանել են Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա» Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Տիրոջ զորությամբ ապրող Եկեղեցու հոգևոր ընթացքը, իսկ աղոթքը չի կարող կալանավորվել․ Տեր Վրթանես Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Ադրբեջանի միջուկային ծրագրի վերջնական գործընկերը հավանական է հենց Չինաստանը լինի. Էդուարդ Աբրահամյան Ասածս ի՞նչ է… կյանքը ցույց է տվել,որ չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում ու տարիներ անց հակառակը պնդում. Էդուարդ Շարմազանով Էդպիսին է կապիտուլյանտի խաղաղությունը. մի օր ձեռքում է, մի օր էլ….Միհրան Հակոբյան ԱՄՆ–ն վերացնում է Սիրիային զենք վաճառելու արգելքը․ AP Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ «Ինչո՞ւ է շտապում Ալիևը». Սուրեն Սուրենյանց Տոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին ՄԱՏԱԳԷ-ն հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում ԱԹՍ-ներով նոր հարձակումների մասին Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում այս գիշեր սպասվում է մինչև 4 աստիճան ցուրտ Միասնական աղոթք՝ Արագածոտնի թեմի հոգևոր կյանքի շարունակականության վկայություն Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am