Անհանգիստ վիճակ ՏՏ ոլորտում. ինչո՞վ է զբաղված ԲՏԱ նախարարությունը

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկա օրերին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում հրավիրվելու է մամուլի ասուլիս, որին մասնակցելու են ԱՏՁՄ վարչության անդամներ և ՏՏ ոլորտում եղանակ ստեղծող տասնյակից ավելի խոշոր ձեռնարկությունների տնօրեններ: Բանն այն է, որ ներկայում ՏՏ ոլորտում անհանգիստ և ալեկոծված վիճակ է ստեղծվել, արդեն բազմաթիվ ընկերությունների գոյության հարցն է ուղղակի հարցականի տակ դրված։ Ըստ այդմ, ասուլիսի մասնակիցները ներկայացնելու են իրավիճակը և կոնկրետ պահանջներ են դնելու կառավարության առջև։ Մեր տեղեկություններով, ՏՏ ընկերություններից շատերը ոչ միայն կրճատել են իրենց աշխատողներին, այլև փակվել կամ սառեցրել են իրենց գործունեությունը, կամ էլ ուղղակի փակման եզրին են։


Խնդիրն այն է, որ մի քանի ամիս առաջվա փոխարժեքի համեմատ դոլարի՝ 20 տոկոսից ավելի արժեզրկումը այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ ՏՏ ընկերությունների եկամուտները զգալիորեն նվազել են: Այլ կերպ ասած՝ ՏՏ ընկերությունները շարունակում են նույն աշխատանքը կատարել, սակայն դրա համար ավելի քիչ գումար են ստանում։ Իսկ որոշ ընկերություններ էլ անգամ վնասով են աշխատում՝ հատկապես այն կազմակերպությունները, որոնք աշխատում են դրսի՝ մասնավորապես արտերկրյա ներդրողների հետ։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս ամիսների ընթացքում ՏՏ ոլորտի ներկայացուցիչները մի քանի անգամ քննարկումներ են ունեցել ու տարբեր առիթներով իրենց հուզող հարցերը, այդ թվում՝ սուբսիդավորման հետ կապված, բարձրացրել են կառավարության առաջ։

Սակայն կառավարությունից եկող արձագանքները բացարձակ չեն բավարարում ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին, իսկ ԲՏԱ նախարարությունը, որը ոլորտի պատասխանատու կառույցն է, մեր տեղեկություններով, փաստացի ձեռքերը լվացել է առկա խնդիրներից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 512 անգամ
Լրահոս
Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am