«Նավսած» պաշտոնը

«Հրապարակ օրաթերթը» գրում է․  Զինդատախազ Վահե Հովհաննիսյանի հրաժարականից հետո ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ոչ մի կերպ չի հաջողվում համալրել այդ կարեւոր հաստիքը։ Դատախազությունն այդ պաշտոնի համար արդեն երկրորդ անգամ մրցույթ է հայտարարում։


Հիշեցնենք, որ մեկ անգամ արդեն հայտարարել էր, որին մասնակցելու միակ հայտը ներկայացրել էր Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը, ենթադրվում էր, որ իշխանությունը որոշել է երկրորդ շանսը տալ մեկ տարի առաջ պաշտոնն Արգիշտի Քյարամյանին զիջած Գրիգորյանին: Սակայն ընթացքում պլանները փոխվեցին, եւ Գրիգորյանին որոշեցին գործուղել ԲԴԽ` իրավաբան-գիտնականի թափուր տեղը զբաղեցնելու: Այդ անդամի հաստիքը թափուր էր մնացել, երբ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահ դառնալուց 3 օր հետո հրաժարական էր ներկայացրել։ Այդ պատճառով էլ Գրիգորյանը հետ վերցրեց զինդատախազի պաշտոնի համար ներկայացրած դիմումը։ Հիմա դատախազությունը զինդատախազի պաշտոնը համալրելու համար հոկտեմբերի 28-ին արդեն երկրորդ մրցույթն է հայտարարել, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 11-ը։ Մեր տեղեկություններով՝ այս պահի դրությամբ դեռ որեւէ մեկը չի դիմել մրցույթին մասնակցելու համար։


Հետաքրքիր եւս մեկ հանգամանք․ զինդատախազը գլխավոր դատախազի տեղակալն է, ու թեեւ օրենքը սահմանում է, որ գլխավոր դատախազի տեղակալը, եթե նշանակման պահին դատախազի պաշտոն չի զբաղեցնում, մրցույթով պետք է նշանակվի, սակայն Աննա Վարդապետյանն ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար Արթուր Պողոսյանին, առանց մրցույթի, նշանակել էր դատախազ, ապա մյուս օրը՝ իր տեղակալ: Հարց է առաջանում` ինչո՞ւ նույն հնարքն այս դեպքում էլ չեն կիրառում։ Թերեւս, հավատարիմ կադրեր չեն գտնում:

 

դիտվել է 953 անգամ
Լրահոս
Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am