ԱՄՆ-ն ու Ֆրանսիան «միջանցք» չե՞ն ուզում Հայաստանից

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնեց Ռուսաստան։ Սոչիում այսօր տեղի կունենա նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այնուհետև նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը, հաղորդում են կառավարությունից:

ՌԴ նախագահի մամլո ծառայությունը փոխանցել էր՝ եռակողմ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը և Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ հետագա քայլերը։ Կքննարկվեն նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցեր։

Սոչիի հանդիպումից 2 օր առաջ ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը մեկնաբանեց հոկտեմբերի 27-ին «Վալդայ» ակումբում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած ելույթի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագրին վերաբերող հատվածը։ «Շարունակվում են խեղաթյուրումները, գուցե նույնիսկ ավելի ճիշտ կլիներ դրանք ապատեղեկատվություն անվանել, որոնք հնչում են մի շարք շրջանակներից, այդ թվում՝ Մոսկվայից, և վերաբերում են հայ - ադրբեջանական հարաբերություններում մեր մտադրություններին», ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Պետքարտուղարության խոսնակը, սակայն, ուղիղ կերպով չի պատասխանել ադրբեջանական «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակցի հարցին՝ գոյություն ունի՞ հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ամերիկյան նախագիծ, թե՞՝ ոչ։ Փրայսը միայն նշել է, որ Միացյալ Նահանգները 1991-ից ի վեր միանշանակորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանն ու անկախությանը։

Իսկ խոսելով Սոչիում հոկտեմբերի 31-ին կայանալիք բանակցությունների մասին՝ Փրայսը նշել է, որ Ռուսաստանի միջնորդությամբ կազմակերպվող բանակցություններին մասնակցելը Երևանի և Բաքվի ընտրությունն է։ «Ես չեմ պատրաստվում մեկնաբանել ՌԴ-ի կողմից ձեռնարկվող ջանքերը։ Կարող եմ միայն կրկնել, որ այդ երկու երկրների գործն է, թե իրենք ինչ մոտեցում կորդեգրեն առաջիկա բանակցությունների նկատմամբ։

Կարծում եմ, սակայն, որ աշխարհը շատ լավ տեղյակ է, որ Ռուսաստանը չի հարգում իր հարևանների ինքնիշխանությունը։ Դա են վկայում 2008թ. ներխուժումը Վրաստան և ներկայիս արյունալի ներխուժումը Ուկրաինա», նշել է Պետդեպարտամենտի խոսնակը։
Սոչիի հանդիպումը տեղի կունենա Ռուսաստան-Արևմուտք խորը ճգնաժամի պայմաններում, որից Փաշինյանը հնարավորինս օգտվում է՝ փորձելով խաղալ այդ հակասությունների վրա՝ պահելով իր իշխանությունը: Իսկ այդ իշխանությունը հիմնված է ստի վրա:

Իսկ այդ ստերի շարանը բավական ընդարձակ է...

Օրինակ՝ Մարդիդյան սկզբունքներով «Ղարաբաղը արդեն հանձնվել էր Ադրբեջանին»: Սակայն Փաշինյանի իշխանության որևէ ներկայացուցիչ այդպես էլ չբացատրեց, այդ ինչպե՞ս է 2007-2008թթ. մշակված, կողմերին ներկայացված Մադրիդյան սկզբունքներով ամեն ինչ տրվել Ադրբեջանին, սակայն Ալիևը այդքան տարի ոչ միայն չէր «վերցնում» Արցախը, այլև միայն 2020թ. որոշեց իրեն «պատկանող» Ղարաբաղի համար պատերազմ սկսել, որն էլ 44 օր տևեց:

Հիմա հստակ գծված է կարմիր գիծը՝ Վաշինգթոնյան տարբերակը ենթադրում է Արցախ՝ Ադրբեջանի կազմում, իսկ ՌԴ նախագահի վերջերս արած հայտարարության համաձայն, կարելի է ենթադրել, որ Արցախի ապագայի որոշումը անորոշ ժամանակով հետաձգվում է, թողնվում ապագայի լուծմանը:

Հաջորդը՝ «միջանցքի» թեման է: Իշխանությունը ասում է՝ ՀՀ տարածքում ոչ մի միջանցք չի կարող լինել, իսկ Փաշինյանն իր ընտանեկան թերթով Ռուսաստանին ներկայացրեց որպես այդ «միջանցքի» հիմնական շահառու, բայց այս ընթացքում ոչ մի անգամ չեն հայտարարել, որ Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների հետ չի եղել ոչ մի խոսակցություն, բանավոր պայմանավորվածություն՝ միջանցքի թեմայով:

Այսինքն, հիմք ընդունելով Պուտինի «Վալդայի» վերջին ելույթի շեշտադրումները, կարելի էր հասկանալ, որ Ռուսաստանին միջանցք պետք է, ՌԴ-ն չէ «միջանցքի» հեղինակը: Ուրեմն՝ ինչ պայմանավորվածությունների, բանավոր խոստումների հիմքով է առաջ եկել միջանցքի թեման, որոնք լայնորեն պտտում են Էրդողանն ու Ալիևը... Եվ ոչ միայն...

Հաշվի առնենք ամերիկյան առաջադեմ մամուլի որոշ հրապարակումները, որոնցում մանրամասն քննարկվում է, թե ինչու է Վաշինգտոնին ձեռնտու միջանցքի գոյությունը. դրանով նրանք կարգելեն Իրանի ճանապարհը՝ դեպի Հյուսիս: Իրանը ձգտում է Հայաստանով, Վրաստանով դուրս գալ դեպիս Սև ծով, ինչը արևմուտքը չի կարող հանդուրժել:

Սակայն, փաստ է նաև, որ Վաշինգտոնն ու Փարիզը հրապարակային հանդես չեն եկել ընդդեմ միջանցքի, նախընտրում են լռել: Իսկ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները, որոնք հաճախ մեկնում են ԱՄՆ՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններ են վարում, ի՞նչ են քննարկում «միջանցքի» թեմայով, ո՞րն է Վաշինգտոնի դիրքորոշումը «միջանցքի» հարցով: Նաև՝ Ֆրանսիայինը:

Ինչո՞ւ է այս հարցում խորհրդավոր լռություն...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2901 անգամ
Լրահոս
Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան «Ռուբեն Ռուբինյա՛ն, իմ ընկերներին սպ*նածների, հայրենիք ծախողների հետ ոնց ուզենք, կխոսենք»․ Իշխանյան (video) Հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Ադանայում 30 000 հայ է կոտորվել, մենք հիշողություն ունենք, ոչ թե ձեզ նման․․․ Տիգրան Աբրահամյան (video) Ավետիք Չալաբյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ հանգուցյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ նյութերը հանձնվել է դատարան Մեկ ամսում երկրորդ անգամ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել Կատարի տանկերը Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասին Սեուտայի ճգնաժամից հետո ԵՄ-ում առաջարկում են ուժեղացնել սահմանային վերահսկողությունը Հակաեկեղեցական թեզերին՝ հոգևոր անդրադարձ․ Սամվել դպիր Գրիգորյան Բնական հրդեհներից և ծայրահեղ շոգից ամենաշատ տուժած հինգ երկրները Հունիսի 7-ի գիշերը ձեր ասուլիսի դրվագը հավերժ է հիշվելու, լա՛վ իմացեք․ ընդդիմադիր պատգամավոր (video) Կին պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո Հրդեհ Արմավիր քաղաքում Անկարան և Լոնդոնը քննարկել են Ուկրաինայի պատերազմն ու Մերձավոր Արևելքի իրավիճակը Փրկարարները բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված Վեհափառի դատավարությունը խախտում է եկեղեցու ինքնավարությունը Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեությունում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը Արարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ Նոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուստի «Հայփոստը» 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am