«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Արցախի Հանրապետության խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ հոկտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ, ապա և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային: «Փաստ» թերթի տեղեկություններով, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նախատեսվող հանրահավաքի առանցքային նախաձեռնողներից մեկը Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանն է։ Ընդհանրապես, Արցախի մեր աղբյուրները փոխանցում են, որ վերջին շրջանում Արցախի հարցով նոր ալեկոծությունների ֆոնին բավականին ակտիվ է Սահակյանը։
Մեր տեղեկություններով, նա այսօր էլ շարունակում է վայելել արցախահայության լայն շրջանակների աջակցությունը և, չնայած արտաքուստ պասիվությանը, իրականում մեծ ազդեցություն ունի Արցախում անցկացվող լայնամասշտաբ միջոցառումներ կազմակերպելու հարցում։ Մեր աղբյուրների պնդմամբ, Արցախում առաջիկայում սպասվող ներքաղաքական փոփոխություններում Սահակյանն ակտիվ ներգրավվածություն ունի, որպեսզի ողջ գործընթացն անցկացվի սահուն, ինչպես նաև Արցախի հարցի շուրջ հանրային մոբիլիզացիայի պայմաններում ունի առանցքային դերակատարում. ավելին, շատ խմբերի և առանցքային գործիչների հետ անձամբ է հանդիպումներ անցկացնում:
Ի դեպ, Արցախում հաճախ են շեշտում, նույնիսկ 44-օրյա պատերազմի վերջին օրերին, երբ Արցախում համատարած էվակուացիա էր հայտարարված, նա չէր լքել Արցախը»:
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը