Արուսյակ Ալեքսանյանի կալանավորված 22-ամյա օգնականը ընկճված չէ

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջին ատյանի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի 22-ամյա օգնական Թ․ Հ․-ին կալանավորելու վերաբերյալ դատավոր Դավիթ Արղամանյանի կայացրած որոշումը բողոքարկվել է, սակայն դեռ չի քննվել, նույնիսկ դեռ մակագրված էլ չէ որեւէ դատավորի։ Այս մասին մեզ ասաց Թ․ Հ․-ի պաշտպան Գարիկ Գալիկյանը։

Հիշեցնենք, որ օգնականը կալանավորվել է հոկտեմբերի 21-ին, նա մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու հարցում օժանդակելու մեջ։ Նա մեղադրանքը չի ընդունում։ Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը եւս կալանավորված է։


Գալիկյանին հարցրինք՝ այս ընթացքում շփումներ ունեցե՞լ է իր պաշտպանյալի հետ, հոգեբանական ի՞ նչ վիճակում է՝ ամեն դեպքում, խոսքը 22-ամյա աղջկա մասին է։ «Շատ նորմալ, բացարձակ որեւէ ընկճվածություն չունի»,- պատասխանեց Գալիկյանը։

Պաշտպանին հարցրինք՝ նման մեղադրանք երբեւէ որեւէ մեկին առաջադրվե՞լ է, կա՞ նման դատական պրակտիկա։ «Ես իմ պրակտիկայի ընթացքում չեմ լսել»,- ասաց Գալիկյանը՝ նշելով, որ մեղադրանքն ու դրա հիմնավորվածությունն իր համար աբսուրդ են։

Պաշտպանի խոսքով՝ բարդ է կանխատեսելը, թե վերաքննիչ դատարանը կալանքի դեմ բերված բողոքի վերաբերյալ ինչ որոշում կկայացնի, սակայն կարծում է, որ ցանկացած պարագայում ինչ որոշում էլ կայացվի, գոնե պատճառաբանված կլինի։ Դատարանը Թ․Հ․-ին կալանավորելու հիմք է համարել այն, որ նա, ենթադրաբար, կարող էր նախաքննության ընթացքին խոչընդոտել։ Գալիկյանին հարցրինք․ դատարանն ինչպե՞ս է պարզաբանել՝ 22-ամյա աղջիկը, ով ընդամենը դատավորի օգնական է աշխատել, ինչպե՞ս կարող է խոչընդոտել նախաքննության ընթացքին։ «Չգիտեմ, չեմ կարող ասել։ Հենց դրա համար էլ ասացի, որ իմ պատկերացումներով, իմ դիտարկումներով, այդ դատական ակտն աբսուրդ է»,- պատասխանեց Գալիկյանը։

Անդրադառնալով այն կարծիքներին, որ Թ․ Հ․-ին կալանավորելու միակ նպատակը նրա վրա ճնշում գործադրելն ու Արուսյակ Ալեքսանյանի դեմ ցուցմունք կորզելն է, Գալիկյանն ասաց․ «Ես նման մեկնաբանություն չեմ անի, որովհետեւ դա իրավական կատեգորիա չէ, բայց նաեւ, որպես այդպիսին, բացառել իրավունք չունեմ»։

Պաշտպանը հայտնեց, որ Թ․ Հ․-ն այս ընթացքում ցուցմունք չի տվել․ «Նրան ձերբակալել են, մեղադրանք են առաջադրել, անձը, օգտվելով իր դատավարական կարգավիճակից, հրաժարվել է ցուցմունք տալ եւ որեւէ հարցի պատասխանել»։ Թ․ Հ․-ի կալանավորումից հետո շատ իրավաբաններ նշեցին, որ նախկինում չգրված օրենք է եղել, որ, օրինակ, մի ընտանիքից 2 հոգու դատավորները չեն կալանավորել, այլ միայն մեկին, կալանք տալուց առաջ հաշվի են առել մեղադրյալի տարիքը, սեռը եւ այլն։

Անդրադառնալով այս հարցին՝ Գալիկյանն ասաց․ «Գիտեք՝ միշտ հաշվի են առել ցանկացած պարագայում, եթե մեղադրյալները եղել են մի քանի հոգի, արդյոք այդ մեղադրյալները մեկ ընտանիքի անդա՞մ են, թե՞ ոչ։ Միշտ, ցանկացած պարագայում կալանքը կիրառելիս հաշվի են առնում անձի տարիքը, սեռը՝ զուտ չգրված տարբերակով։ Այս պարագայում դատավոր Արղամանյանը ոչինչ հաշվի չառավ։ Ամեն դեպքում, եթե զուտ իրավական տեսանկյունից մենք նայենք, որ եթե անձը արարք է կատարել, ապա ինչ կապ ունի, օրենսդիրը նախատեսում է, ապա պետք է իր նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրվեր։

Ցանկացած պարագայում տվյալ որոշումը պետք է լիներ պատճառաբանված եւ հիմնավոր, բայց իրենց որոշման մեջ ես որեւէ հիմնավորում չեմ տեսնում։ Երբ գա ժամանակը, եւ ես իրավունք ունենամ «դատարանի որոշումը հրապարակելու», այսինքն՝ որոշումից խոսելու կամ այդ որոշմանը հղումներ կատարելու, գուցե ավելի մանրամասն ներկայացնեմ որոշման դրվագներ, հանգամանքներ, որոնք դատարանը մատնանշել է, եւ այդ ամենը մատնանշելու պարագայում նրա նկատմամբ խափանման միջոցը կալանավորումը չպիտի լիներ»։

Թ․ Հ․-ն, որպես Արուսյակ Ալեքսանյանի օգնական, առաջին ատյանի դատարանի Աջափնյակ 1 նստավայրում աշխատանքի է անցել անցած տարի՝ 2021 թվականի դեկտեմբերից։ Գալիկյանին հարցրինք՝ ողջամտորեն ինչպե՞ս կարող էր Թ․ Հ․-ն աջակցել կամ չաջակցել ապօրինի ակտի կայացմանը։ «Հայեցողական պաշտոն ունեցող անձը բացառապես դատարանի կարգադրություններն է կատարում, այսինքն՝ նրան մեղադրանք են առաջադրում ապօրինի դատական ակտ կայացնելուն օժանդակելու մեջ, բայց նա դատական ակտ չի կայացնում, նա մաքսիմում կարող է դատական ակտի նախագիծը կազմել, որը նրա բացառիկ պարտականությունն է, եւ այսօր մարդուն մեղադրանք են առաջադրում փաստացի իր պարտականությունները կատարելու համար։

Օգնականը չի կարող իմանալ՝ այդ ակտն ապօրինի՞ է, թե՞ ոչ, նա ապօրինի ակտ կայացնողը չէ, նա, առավելագույնը, միայն կարող է դատական ակտի նախագիծը կազմել, այսինքն՝ ներածական մասը, նախապատմությունը եւ այլն, բայց դատական ակտ կայացնողը դատավորն է։ Իսկ թե ինչ ձեւով է օգնականն օժանդակել այդ ակտը կայացնելուն, ինձ համար անհասկանալի է։ Դրա համար եմ ասում, որ վերաքննիչ դատարանն ինչ որոշում էլ կայացնի՝ թե՛ բավարարի, թե՛ մերժի մեր բողոքը, հուսանք, որ գոնե պատճառաբանված կլինի»,- ասաց Գալիկյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 278 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը դրսի թելադրանքով Սփյուռքը կտրում է Մայր հայրենիքից. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ) Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով. Զախարովա Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո» Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները՝ զոհված զինծառայողների լուսանկարների փոխարեն․ Աբովյանի համայնքապետարանից պարզաբանել են Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա» Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Տիրոջ զորությամբ ապրող Եկեղեցու հոգևոր ընթացքը, իսկ աղոթքը չի կարող կալանավորվել․ Տեր Վրթանես Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Ադրբեջանի միջուկային ծրագրի վերջնական գործընկերը հավանական է հենց Չինաստանը լինի. Էդուարդ Աբրահամյան Ասածս ի՞նչ է… կյանքը ցույց է տվել,որ չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում ու տարիներ անց հակառակը պնդում. Էդուարդ Շարմազանով Էդպիսին է կապիտուլյանտի խաղաղությունը. մի օր ձեռքում է, մի օր էլ….Միհրան Հակոբյան ԱՄՆ–ն վերացնում է Սիրիային զենք վաճառելու արգելքը․ AP Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ «Ինչո՞ւ է շտապում Ալիևը». Սուրեն Սուրենյանց Տոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին ՄԱՏԱԳԷ-ն հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում ԱԹՍ-ներով նոր հարձակումների մասին Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում այս գիշեր սպասվում է մինչև 4 աստիճան ցուրտ Միասնական աղոթք՝ Արագածոտնի թեմի հոգևոր կյանքի շարունակականության վկայություն Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am