Դատապարտել Ադրբեջանի քաղաքականությունը՝ ջնջելու հայկական մշակութային ժառանգությունը ԼՂ-ում․ զեկույց

Եվրոպական Խորհրդարանում վերջին ամիսներին մշակվում է «Մշակույթի և միջազգային մշակութային հարաբերությունների նոր եվրոպական օրակարգը 2023-2026 թվականների համար» (Implementation of the New European Agenda for Culture and the EU Strategy for International Cultural Relations) զեկույցը, որտեղ մշակութային գլոբալ քաղաքականության արդյունավետ իրականացման ռազմավարության համար, ի թիվս այլ հրատապ հարցերի, կարևորվել է ԼՂ մշակութային արժեքների պաշտպանության հարցը։ Այս մասին տեղեկանում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքից։

Եվրոպական խորհրդարանի գործընկերների հետ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ներկայացնել լրամշակում, որով հղում կկատարվեր ԵԽ կողմից 2022թ. մարտին ընդունված՝ ԼՂ-ում մշակութային արժեքների ոչնչացման վերաբերյալ բանաձևին, որում Ադրբեջանին ուղղված հստակ և քննադատական ուղերձներ կան՝ (հաշվի առնելով 2015 թվականի ապրիլի 28-ի «ISIS/Da’esh» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված մշակութային վայրերի ոչնչացման և 2022 թվականի մարտի 10-ի Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ իր որոշումները.)

«Լրամշակումների ներկայացման վերջնաժամկետը (սեպտեմբերի 16) համընկավ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հետ, և Նատալի Լուազոն (Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր) ներկայացրեց նաև առանձին լրամշակում՝ հետևյալ խմբագրությամբ՝ «Դատապարտում է Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու և ժխտելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում՝ խախտելով միջազգային իրավունքը և 2021 թվականի դեկտեմբերի 7-ի դատարանի որոշումը. Դատապարտում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերսկսված ագրեսիան, որն էլ ավելի է վտանգի ենթարկում հայկական մշակութային ժառանգությունը. կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջ դնի ռազմական գործողություններին և մասնակցի Լեռնային Ղարաբաղում վտանգի տակ գտնվող մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված ջանքերին, մասնավորապես՝ մեխանիզմներ տեղակայելով՝ նպաստելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանը)»:

Մեկ այլ լրամշակում ներկայացվեց ԵԺԿ խմբակցության հույն և կիպրացի ութ պատգամավորների կողմից՝ «կոչ է անում թուրքական իշխանություններին լիովին հարգել մշակութային և կրոնական հուշարձանների և խորհրդանիշների պատմամշակութային բնույթը, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկվածներին. կոչ է անում Թուրքիային ամբողջությամբ հարգել քրիստոնեական, հայկական, պոնտական և հրեական ծագում ունեցող հուշարձանները պաշտպանելու իր միջազգային պարտավորությունը»:

Քվեարկության նախօրեին՝ հոկտեմբերի 12-ին, ԵԽ խմբակցություններին ուղարկվեց «Caucasus Heritage Watch»-ի նոր զեկույցը և դրանում արձանագրված՝ Հադրութի սրբ. Սարգիս եկեղեցու ոչնչացման դեպքը:

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեն հոկտեմբերի 13-ի նիստում կայացած քվեարկությամբ ձայների մեծամասնությամբ ընդունվեցին նախորդ բանաձևերին հղում անելու վերաբերյալ լրամշակումը, ինչպես նաև 106-րդ և 137-րդ լրամշակումները:

Վերոնշյալ 106-րդ լրամշակման ընդունումն այս պահին կարևոր էր ոչ միայն պայմանավորված դրանում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հստակ դատապարտմամբ, այլ նաև Հայաստանի ու Ադրբեջանի վերաբերյալ զեկույցների մշակմանը զուգահեռ հայկական մշակութային արժեքների ոչնչացման՝ Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտող AFET դիրքորոշման վերահաստատմամբ. 2022թ. մարտին ԼՂ-ում մշակութային արժեքների ոչնչացման վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո Ադրբեջանը շատ ակտիվ քարոզչություն է իրականացնում նշյալ բանաձևի «միակողմանի լինելու» ուղղությամբ»,- նշված է monumentwatch.org կայքում:

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am