Իշխանությունների «սև» ցուցակը. էլ ո՞ւմ մուտքը Հայաստան «անցանկալի» կհամարվի

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները նախ «սլիվ» կազմակերպեցին, հետո պաշտոնապես հաստատեցին, որ ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի այցը Հայաստան համարվել է անցանկալի։ Սրան հետևեց հաջորդ «սլիվը»՝ Մարգարիտա Սիմոնյանի մասով: Զատուլինի դեպքում պաշտոնական մեկնաբանությունն այն է, որ վերջին շրջանի նրա հայտարարությունները «վնասում են մեր պետությունների բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը»: Իրականում պատճառը շատ ավելի տրիվիալ է. Զատուլինը տրորել է Հայաստանի գործող իշխանությունների ու մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի «ոտքը»:

Այսինքն, ինչպես փորձագետներն են մեզ հետ զրույցում նշում, այս իշխանությունները պետական ինստիտուտները չարաշահում են իրենց սեփական քաղաքական օգուտների, սեփական քաղաքական գիծն իրականացնելու և այդ նույն սեփական քաղաքականությանը սպառնացող ռիսկերը չեզոքացնելու համար: «Փաստ» թերթի ունեցած տեղեկություններով, իշխանությունները բավականին «սոլիդ» ցուցակ ունեն, որտեղ ընդգրկված են Հայաստանի գործող իշխանություններին քննադատության ենթարկող՝ ռուսաստանցի քաղաքական գործիչներ ու լրագրողներ՝ հիմնականում հայամետ դիրքորոշմամբ, որոնց մուտքը Հայաստան անցանկալի է ճանաչվելու:

Իշխանությունները նրանց անունները հրապարակ են նետելու քիչ-քիչ, նախ՝ «սլիվներով», ինչպես Կոնստանտին Զատուլինի ու Մարգարիտա Սիմոնյանի դեպքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 366 անգամ
Լրահոս
Այսօր շուրջ 1700 մեր հայրենակիցներին ներկայացրեցի Հայաստանը ուժեղացնելու տնտեսական 5 քայլերը Թրամփի վարչակազմը Իրանին հայտնել է, որ պատրաստ է բանակցությունների Զելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերը Հերացի փողոցում բախվել են «Mazda 6»-ը, «Nissan X-Trail»-ը ու «Mercedes»-ը․ կան վիրավորներ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցել Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են 2026-ին հետ ստանալ ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը Տարածաշրջանային պատերազմի սպառնալիքը որպես զսպման գործիք․ ինչու է Իրանը փորձում կանգնեցնել ԱՄՆ-ին Որ հասցեներն են հոսանքազրկվելու վաղը Բանակում ծառայություն իրականացնող հոգևորականներին առաջարկել են դուրս գալ Վեհափառի դեմ. Տեր Վանանդ Բուք է․ Լարսը փակ է բեռնատարների համար Քաղաքական սուտը՝ որպես պետական քաղաքականություն․ Սուրեն Սուրենյանց Նիկոլը հիվանդ հասարակության համախտանիշ է, ինքնահաղթահարման վախի մարմնացումը․ քաղաքագետ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ ՀԷՑ-ից նամակ են ուղարկել Փաշինյանին միացած տիրադավ Անուշավան Ժամկոչյանին 30-ամյա վարորդը Toyota-ով հայտնվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա Սաստիկ բուք Վարդենյաց լեռնանցքում. խորհուրդ է տրվում երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում Ամեն ինչ թարս, ամեն ինչ ընդդեմ Հայաստանի է արվում. Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը, «Nissan Bluebird»-ը, «ՎԱԶ 2106»-ը և «Zongtong»-ը․ կա վիրավոր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն Jeep-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում․ կան վիրավորներ ԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա․ Սերբիայի նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am