Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքը՝ «ՀՀ սահմանին «ռազմական գործողությունն» ավարտեց». Էրդողան-Ալիև նոր հանդիպում է սպասվում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելության առաջին խումբը՝ ՀԱՊԿ Միասնական շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, օրերս դիտարկում է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի հատվածներում:

Հայ զինվորականները ցույց են տվել հրետակոծությունների հետևանքները հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի տարածքում: Առաքելությունը նաև Սյունիքի մարզում այցելել է Գորիս քաղաք և Ակներ գյուղ, որտեղ հրետանային արկից բնակելի տուն է վնասվել, հաղորդում է РИА "Новости" լրատվական գործակալությունը:

Սիդորովն ասել է, թե հայ - ադրբեջանական սահմանին, ինչպես նաև տաջիկա-ղրղըզական սահմանին ՀԱՊԿ-ի համար տհաճ իրավիճակ է ստեղծվել: «Դրա հետ մեկտեղ, թե՛ մեր կանոնադրությունում, թե՛ փաստաթղթերում, թե՛ հենց Պայմանագրում գրված է, որ առաջնայնությունը տրվում է քաղաքական-դիվանագիտական մեթոդներին: Այդ պատճառով մենք դեռ ոչ մի սուր պատյանից չենք հանում և ջանում ենք առավելագույնս լուծել հարցերը խաղաղ ճանապարհով», - հայտարարել է գեներալը:

ՀԱՊԿ առաքելության առաջին խումբը Հայաստան է ժամանել անցյալ շաբաթ, իսկ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կժամանի արդեն այս շաբաթ:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթասկզբին սահմանին ինտենսիվ ռազմական գործողություններ սկսվելուց հետո պաշտոնական Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ը որոշեց իրադրությունը տեղում գնահատելու համար առաքելություն գործուղել:

Երևան է ժամանել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Ռուսաստանը նպատակ ունի զարգացնել կապերը Հայաստանի հետ և գործնականում լուծել տնտեսական խնդիրները, ՏԱՍՍ-ին ասել, ով ռուսական պատվիրակության գլխավորությամբ ժամանել է Երևան՝ մասնակցելու հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովին:

«Այսպիսի ներկայացուցչական պատվիրակությամբ մենք ժամանել ենք այստեղ՝ ընդգծելու Հայաստանի հետ մեր պատմական մտերմությունը և մեր ժողովուրդների և տնտեսությունների միջև կապերը զարգացնելու և ամրապնդելու ցանկությունը։ Խնդիրը Ռուսաստանի և Հայաստանի առջև ծառացած տնտեսական խնդիրների գործնական լուծումն է, դրանք ոչ թե գեղեցիկ խոսքեր են, ոչ տեսություն և ոչ խոստումներ, այլ իրական աշխատանք՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների»,- նշել է Ռուսաստանի փոխվարչապետը, որը նաև Մոսկվայի ներկայացուցիչն է ճանապարհների ապաշրջափակման հարցով հայ-ռուս-ադրբեջանական հանձնաժողովում: Նա հավելել է, որ կողմերը հետևողականորեն և անընդհատ աշխատում են «բոլոր մակարդակներում՝ Ռուսաստանի շրջաններում և Հայաստանի մարզերում, գործարար և փորձագիտական համայնքներում, պետական կառույցներում»։

Համաժողովը կանցկացվի` այսօր, սեպտեմբերի 19-ին Երևանում։

Պուտին-Էրդողան հանդիպումից հետո, նկատենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, թե ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևից տեղեկատվություն է ստացել Հայաստանի հետ սահմանին «ռազմական գործողության» ավարտի մասին: «Ադրբեջանը հայտարարեց Հայաստանի սադրանքին ի պատասխան սկսած գործողության ավարտի մասին: Քանի որ գործողությունն արդեն ավարտված է, իմաստ չունի այն այժմ քննարկել: Համաձայն պարոն Իլհամից [Ադրբեջանի նախագահ Ալիևից] իմ ստացած տեղեկատվության՝ մեր ադրբեջանցի եղբայրներն այժմ տեղափոխվել են անվտանգ դիրք», -լրագրողներին ասել է Էրդողանը օդանավում՝ Սամարղանդից վերադարձի ճանապարհին:

Սամարղանդում կայացած գագաթնաժողովից հետո Էրդողանը, սակայն նաև հայտնել է, թե պատրաստվում է մյուս ամիս` հոկտեմբերի 20-ին մեկնել Ադրբեջան` Զանգելանի օդանավակայանի բացմանը մասնակցելու: «Ինչ վերաբերում է Ղարաբաղին, կարևոր է, որ տարածաշրջանի բոլոր երկրները անվերապահորեն և հստակ աջակցություն հայտնեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը», - ասել է Էրդողանը: Առաջիկա այցից այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4770 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am