Շուշի չայցելելու՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի «տրյուկները»

Պաշտոնական Երևանը երեկ վերահաստատեց իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միակողմանի այցերի անընդունելիության վերաբերյալ... Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, «Արմենպրեսի» խնդրանքով, պատասխանելով հարցին, թե ի՞նչ մեկնաբանություն ունի Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Շուշիում տեղի ունեցած համաժողովի վերաբերյալ։

ԱԳՆ խոսնակը միևնույն ժամանակ ընդգծել է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ներգրավված լինի միջազգային համագործակցության և աջակցության ծրագրերում: «Միաժամանակ, բարձր ենք գնահատում այն երկրների դիրքորոշումը, որոնք խորքային պատկերացում ունենալով հակամարտության վերաբերյալ՝ հրաժարվել են նմանօրինակ միակողմանի ակցիային մասնակցելուց», - եզրափակել է Հունանյանը։
Պաշտոնական Երևանի հայտարարությունը նախապատմություն ունի...

Շաբաթ օրը ելույթ ունենալով Շուշիում կազմակերպված համաժողովին՝ Արտաքին հարաբերությունների գծով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը ուշագրավ «անկեղծացումներով» հանդես եկավ...

Նա նշել էր, թե Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները անտեսել են Շուշի այցելելու՝ ադրբեջանական կառավարության հրավերը: Հաջիևն այդ քայլը համարել էր անհարգալից վերաբերմունք երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ։ «Հասկանալի չէ՝ նրանք չե՞ն կարողանում ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, թե՞ Շուշայում (Շուշի) վերակառուցման ու վերականգնման աշխատանքները», - ասել էր ադրբեջանցի պաշտոնյան։

Հաջիևը լռել է ԵԱՀԿ Մինսկի խմբի երրորդ համանախագահ-պետության՝ Ռուսաստանի մասին, թեև անցած ամիս Բաքվում Ռուսաստանի դեսպանը այցելել էր Շուշի։

Բաքվում Թուրքիայի դեսպանը նույնպես քննադատել է Ադրբեջանում ԱՄՆ ու Ֆրանսիայի դեսպանների հրաժարվելը մեկնել Շուշի՝ նման քայլը գնահատելով որպես անարգանք երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ։

Բաքվում ԱՄՆ դեսպանատունն արձագանքելով Հաջիևին՝ նշել է, թե «դեսպանատան աշխատակիցները բազմիցս են այցելել Ադրբեջանի բոլոր շրջաններ, ներառյալ՝ Աղդամ, Զանգելան և Ֆիզուլի»։

Ուշագրավ է, որ ամերիկյան դեսպանատունը հրաժարվել է նշել ԼՂԻՄ մաս կազմած Շուշին ու Հադրութը, որոնք ևս 44-օրյա պատերազմի հետևանքով անցել են Ադրբեջանին։
Այսպիսով, հակասություններ են ի հայտ եկել ՄԽ համանախագահող երկու երկրի ու Ադրբեջանի միջև...

Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, մյուս կողմից՝ Ադրբեջանը շարունակում են հրապարակային հայտարարությունների միջոցով անդրադառնալ նախորդ օրերին կողմերի միջև ծագած և ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցերին։
ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահի պաշտոնում դեսպան Ռիքերի նշանակումից հետո հրապարակային հակասությունների պատճառ դարձավ Բաքվում Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի դեսպանների հրաժարվելը այցելել Շուշի՝ չնայած Ադրբեջանի կառավարության հրավերին։

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը արձագանքել է Ադրբեջանի նախագահի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևին՝ նշելով, թե դեսպանատան աշխատակիցները բազմիցս են այցելել Ադրբեջանի բոլոր շրջաններ, ներառյալ՝ Աղդամ, Զանգելան և Ֆիզուլի։ Ուշագրավ է, որ ամերիկյան դեսպանատունը հրաժարվել է նշել ԼՂԻՄ մաս կազմած Շուշին ու Հադրութը, որոնք ևս 44-օրյա պատերազմի հետևանքով անցել են Ադրբեջանին։ «Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայությանը տրամադրած արձագանքում Բաքվում ԱՄՆ դեսպանատունը, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ-ը մշտական երկխոսության, նաև ամենաբարձր մակարդակով համագործակցության միջոցով մենք կարող ենք հնարավորինս աջակցել մնայուն և համապարփակ խաղաղության հասնելուն:

Ինչպես նախկինում ենք ասել, Միացյալ Նահանգները Ադրբեջանի անկախության և ինքնիշխանության ամենամեծ աջակիցն է: ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցները բազմիցս այցելություններ են կատարել և շարունակում են կատարել Ադրբեջանի բոլոր շրջաններ, այդ թվում՝ Աղդամ, Զանգելան և Ֆիզուլի»։
Նշենք, որ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ևս ողջունել է դեսպանների չայցելելը «օկուպացված տարածք»՝ հավելելով. «Եվս մեկ անգամ համոզվում ենք, որ հակամարտությունը ավարտված չէ և բացառապես քաղաքական լուծում է պահանջում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»։

Ադրբեջանի արտգործնախարարությունից Բլինքենի այս հայտարարությունը որակեցին «տարածաշրջանում ստեղծված հետկոնֆլիկտային իրողություններից հեռու մոտեցում»։ Հայտարարեցին՝ «ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, անգամ սպառնացին, թե գրեթե չգործող Մինսկի խումբը «վերակենդանացնելու փորձերով» Ամերիկան կարող է դուրս մնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից։

Ժամեր անց Վաշինգտոնից վերահաստատեցին՝ դեսպան Ռիքերի նշանակմամբ «հանձնառու են նպաստելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղ կարգավորմանը»: Եվս մի քանի ժամ անց Ֆրանսիայի արտգործնախարարությունը ողջունեց Ռիքերի նշանակումը։

Ինչո՞ւ է Շուշի չայցելելը խիստ կարևոր թեմա... Որովհետև, եթե երկրները ճանաչում են Շուշին որպես Ադրբեջանի մաս, նշանակում է այլևս քննարկելու բան չկա՝ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության շրջանակներում: Ահա, Վաշինգտոնն ու Փարիզը՝ դեսպանների մակարդակով Շուշի այցելելուց հրաժարվելով՝ հասկացրեցին, որ դեռ քննարկելու թեմաներ կան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հետևաբար, ԵԱՀԿ ՄԽ-ը պետք է շարունակի աշխատել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3984 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am