Մահացել է լրագրող, արձակագիր Հրաչուհի Փալանդուզյանը

Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր Հրաչուհի Փալանդուզյանը, տեղեկացնում է magaghat.am-ը։

Հրաչուհի Փալանդուզյանը ծնվել է 1951թ.՝ Վարդենիսի շրջան մանկավարժական աշխատանքի գործուղված արևելագետ Արտաշես Փալանդուզյանի և աշխարհագրության ուսուցչուհի Սիրուշ Հարությունյանի ընտանիքում:

1969թ. ավարտել է Տավուշի մարզի (նախկին Շամշադինի շրջան) Բերդի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1975-ին՝ Երևանի պետհամալսարանի բանասիրության ֆակուլտետի լրագրության բաժինը: Մասնագիտական աշխատանքն սկսել է շրջանային «Այգաբաց» թերթում (1976-77թթ.), ուր հեղինակել է ակնարկների և հրապարակախոսական հոդվածների բազմաթիվ շարքեր:

1977թ. ընդունվել է Հայկական ռադիոյի Սփյուռքի համար հաղորդումների խմբագրություն՝ վարելով Հայ դատին, Հայոց ցեղասպանությանը, Հայաստան-Սփյուռք կապերին, համազգային այլ հիմնահարցերի վերաբերյալ հարյուրավոր հաղորդումներ: 1992-94թ թ. ղեկավարել է «Հանրապետության ձայն» ռադիոգործակալության հասարակական-քաղաքական բաժինները՝ ուղիղ եթերում վարելով «Եթեր, ցպահանջ», «Տեսածիր», «Քաղաքական դիմանկար», «Արցախի ժամ» և այլ հանրաճանաչ հաղորդաշարեր:

1994թ. ռադիոյից հեռացել է և աշխատանքի անցել մամուլում («Առավոտ» օրաթերթ, «Բումերանգ» շաբաթաթերթ, «Երկիր» օրաթերթ): Այդ շրջանից հիշարժան են «Պաշտոնական պատասխան», «Օրվա խոհ», «Բարքեր», «Ազատ շնչառություն», «Ծանրության կենտրոն», «Կիսակայարան» հոդվածաշարերը և նշանավոր մտավորականների հետ բազմաթիվ հարցազրույցները:

1998թ. հրավիրվել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն՝ որպես այդ կենտրոնի և «Հայացք Երևանից» հանդեսի խմբագիր: Մինչև 2005թ. աշխատակցելով կառույցին՝ գրել է տասնյակ հոդվածներ ու հարցազրույցներ, խմբագրել հայագիտական, քաղաքական, տնտեսագիտական, սոցիալական բնույթի մի շարք մենագրություններ, տարեգրքեր և «Տասնամյա հանրագումար» մեծածավալ ժողովածուն:

2004-2005թթ. գրել է «Քառակուսի գնդակ» քաղաքական վեպը, որը 2006թ. լույս է տեսել պետական աջակցությամբ և ներկայացվել գրականության և հրապարակախոսության ոլորտում 2007թ. պետական մրցանակի:

2005-2006թթ. աշխատել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում՝ իբրև նախարարի խորհրդական: Այդ ընթացքում խմբագրել և համահեղինակել է «Հայաստանի մշակութային քաղաքականության ազգային զեկույցը»: 2006թ. խմբագրել է Գ. Մանասյանի «Խորհրդանշանների հանրագիտարանը», 2007-ին՝ Կարեն Երվանդյանի «Տարոնականություն» աշխատությունը, 2013-ին՝ Սրբուհի Լիսիցյանի «Հայկական հնագույն պարեր» մենագրությունը, 2014-ին՝ Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպը (թարգմանությունը՝ Արմենուհի Փալանդուզյանի):

2007-2013թթ. աշխատել է «Հայաստանի զրուցակից» երկլեզվյա շաբաթաթերթում՝ որպես հայերեն թողարկման խմբագիր: Համագործակցել է ԵՊՀ դասախոսների հիմնած «Ազգային գիտակցություն» ակումբի հետ (հոդվածները տպագրվել են «Անդրադարձ» շաբաթաթերթում և «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում):

2013-ին տպագրության է պատրաստել հոր՝ Արտաշես Փալանդուզյանի բանաստեղծությունների ժողովածուն, որն «Անքեն սիրտ» վերնագրով տպագրվել է «Լուսակն» հրատարակչությունում:

2013թ. Լեզվի պետական տեսչության և ԳԱԱ Լեզվի ինստիտուտի երաշխավորությամբ հրատարակվել է նրա «Գործածական բառացանկը»՝ 4000 օտարամուտ բառերի հայերեն համարժեքների, հատուկ անունների և մոտ 100 հապավման ներառմամբ: Գիրքը լույս է տեսել Սփյուռքի նախարարության դրամաշնորհով:

2014թ. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը տպագրել է Հ. Փալանդուզյանի «Հայեցի հայերեն» հոդվածաշարը՝ կազմված լեզվաոճական շուրջ 300 շտկումից:

2009-2014թթ. Հ. Փալանդուզյանի լրագրողական հետաքրքրություններն արտացոլվեցին «Լրագրության աստիճանները» գրքում, որը դեռևս անտիպ է: Տպագրության են սպասում նաև 2009-2016թթ. գրված «Ներգաղթ», «Պատգամավորի դուստրը», «Կեռան թագուհու ավետարանը», «Կին արարած», «Գիշերային հյուրը» և «Հարսնատես» վեպերը, ինչպես նաև 70-ից ավելի պատմվածքներն ու «Լրագրողի գանձատուփից» նովելաշարը՝ նվիրված հայ երևելի մտավորականների հետ հեղինակի հանդիպումներին: Դրանք պարբերաբար զետեղվում են Դիմագրքում և «Մագաղաթ.ամ» պատմաշակութային կայքում:

Ստեղծագործական կյանքում առանձնահատուկ տեղ ունի Հայոց ցեղասպանության թեման, ինչը բյուրեղացել է բազմաթիվ եղեռնապուրծ հայերի հետ հարցազրույցների, ինչպես նաև Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում վերծանած հարյուրավոր ձայնագրությունների շնորհիվ:

Հայոց մեծագույն ողբերգությանն ու պահանջատիրությանն են նվիրված «Հարսնատես» վեպը, «Նոյեմ հարսի դաշույնը», «Անդրանիկ զորավարի դիմանկարը», «Վայրի սեր», «Հին ձայնագրություն» և այլ պատմվածքներ:

Հեղինակի նախասիրություններից մեկն էլ ասույթներ գրելն է, դրանց թիվն անցնում է 6000-ից:

Ամուսինը ճարտարագետ Գագիկ Պապյանն է, ունի երկու որդի. Արմեն Պապյանն ավարտել է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի հեռուստառեժիսուրայի բաժինը, Վահեն՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: Ունի դպրոցական երեք թոռնիկ, նրանց են նվիրված «Ես գնացի, կգամ», «Դավիթի բոլոր սերերը» և «Մանեի ծաղիկները» վիպակները:

դիտվել է 1100 անգամ
Լրահոս
Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամաբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ Փաշինյա՛ն, «Արթիկ» ՔԿՀ-ից դուրս գալիս ՜ինչ կարոտով փաթաթվեցիր երեխաներիդ, հիմա մոռացա՞ր այդ ամենը (video) Զելենսկիի աջակցությունը պետք է ոչ թե ոգևորի, այլ սթափեցնի մեզ․ Սուրենյանց Էս ինչ անմարդկային քայլ է․ հորը գոնե ազատեք, որ կնոջն ու աղջիկներին «պերեդաչի» տանի․ Սևակ Խաչատրյան (video) Արդյո՞ք միջին անվանական աշխատավարձն է որոշում մարդու կյանքի որակը․ Տիգրան Դումիկյան Թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում հրդեհ է բռնկվել․ այն մարվել է 3-5 րոպեում Ի՞նչ ցինիկ․ Ռուսաստանում սարսափելի բառեր են ուղղել Փաշինյանի ու ՔՊ-ի հասցեին․ Էդիկ Անդրեասյան (video) Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանալու․ փաստաբան Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Էջմիածին, Վանաձոր քաղաքներում, Արևաշող, Մեծավան բնակավայրերում Վրե՞ժ եք լուծելու, դե փորձեք․ Քրիստինե Վարդանյանը՝ Ռուբեն Ռուբինյանին (video) Բաքվից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» են անվանում,իսկ ՔՊ-ն լուռ վայելում է «հաճոյախոսությունը» Ինչպես Բագրատ Միկոյանը «տեղը դրեց» ՔՊ-ական Տարոն Չախոյանին (video) Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին. «Հրապարակ» Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել. «Հրապարակ» Նայե՛ք այս թղթին․․․ ու չփորձվե՛ք այլ բան պնդել․ Արթուր Խաչատրյանն ԱԺ ամբիոնից փաստաթուղթ ներկայացրեց (video) Հայաստանի վարչապետը իշխանության մնալու համար շարունակաբար տարածքային զիջումների է գնում․ Ավետիսյան ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներին. փաստաբան Ղազարյանը լռեցրեց Ռուբինյանին․ «Ձեզ ոչ ոք Էդո չի՛ ասում․ես ձեզանից լավ գիտեմ ձեր գործունեությունը» (video) «Արամ Վարդևանյանը փակագծեր բացեց Ռոբերտ Քոչարյանի գործից․․․ պայթելու է» (video) Թուրքիայի ներկայությունը Սիրիայում սպառնալիք է Իսրայելի անվտանգությանը Սեյրան Օհանյանը խոսեց բանակում սարսափելի մшհերի մասին․ ի՞նչ է տեղի ունենում և ո՞վ է պատասխան տալու (video) Իրանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ին է դիմել՝ ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչության» քաղաքականության կապակցությամբ ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավեր Ժողովու՛րդ, ես հիմա մի ցավոտ բան կասեմ․ Ագնեսա Խամոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am