Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հետ անում է այն, ինչ արեց Արցախի հետ 2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում՝ Արցախը դավաճանաբար հանձնելով Ադրբեջանին ու նպաստելով 120 հազար հայերի էթնիկ զտմանը։

Հիմա նույնն արվում է Հայաստանի մասով։ Ու կրկին, ինչպես 2022–ին, հայերին Արևմուտք–Ռուսաստան բախման մանրադրամ դարձնելու հովանավորը Ֆրանսիայի տխրահռչակ նախագահ Մակրոնն է։ Այն Մակրոնը, որին Ֆրանսիայում պատրաստվում են վռնդել իշխանությունից։

Նիկոլ Փաշինյանը, հանուն աթոռի պահպանման ու կաշվի փրկության, համաձայնել է Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ ու միացել է հակառուսական կոալիցիային։ Եվրոպացիք եկել են նրան աջակցելու, բայց գները բարձրացրել են․ ինչպես որ Արցախից հեռացրեցին ռուսական զորքերին, այնպես էլ Հայաստանից են ուզում հեռացնել ու պահանջում են, որպեսզի Հայաստանը Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարների պես զոհաբերի սեփական երկրի ինքնիշխանությունը՝ հանուն հակառուսական պայքարի։ Նիկոլը համաձայնել է դրան, ինչը մեր դեպքում նշանակում է Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգերի սպասարկում, քանզի մեր տարածաշրջանում Արևմուտքի հակառուսական օրակարգի գլխավոր մոդերատորը Թուրքիան է, իսկ շահառուն՝ Ադրբեջանը։

Հայաստանն այս օրերին բառիս բուն իմաստով բախումների թատերաբեմ է դարձել։ Այդ բեմի վրա խաղացվում են երկու խամաճիկներ՝ Փաշինյանն ու Զելենսկին։ Երկուսն էլ իրենց երկրներն ու ժողովուրդներին դրել են դրսի ուժերի շահերի սպասարկման համար անհրաժեշտ զոհասեղանին։

Ինքնիշխանությունից, հիբրիդային պատերազմների անթույլատրելիությունից, խաղաղությունից խոսող փաշինյանական իշխանությունը Հայաստանի ինքնիշխանությունն իջեցրել է պատմական նվազագույնի մակարդակի, մակրոնների միջոցով հիբրիդային պատերազմ է վարում մեր երկրի դեմ և նպաստում է հերթական պատերազմին ու պարտությանը։

Անվտանգության զրո երաշխիքներ ապահովող Մակրոնը հոխորտում է ՀՀ–ում ռուսական ռազմաբազայի հեռացման օգտին։

Արցախը Ադրբեջանին հանձնած Մակրոնը Երևանում խոստանում է, որ Բաքվի հետ կխոսի հայ գերիների մասին, իսկ Նիկոլն ու իր եվրոպացի հյուրերն այդ ընթացքում ծափահարում են Ալիևի ելույթին։ Ելույթ, որի ժամանակ արցախցիները որակվեցին որպես սեպարատիստներ, հայ գերիները՝ հանցագործներ։

Նիկոլին ու Զելենսկուն մակրոններն օգտագործում են ընդդեմ Ռուսաստանի։ Իրենց չի հետաքրքրում, որ արանքում Ուկրաինան ավերակների է վերածվել, Արցախում հայ չկա, իսկ Հայաստանը հայտնվել է մատաղացու գառան կարգավիճակում։ Իսկ ինչո՞ւ պետք է մակրոններին հետաքրքրի այլ երկրների ճակատագրերը, եթե այդ երկրների ղեկավարներին նույն այդ ճակատագրերը չեն հետաքրքրում։

Հայաստանում ոչ թե եվրոպական անմեղ միջոցառումներ են տեղի ունենում, այլ մեր երկրի հաշվին հակառուսական հիբրիդային պատերազմ է մղվում։ Դրանից մենք միայն տուժելու ենք։ Վրաստանն այդ դերից հրաժարվեց Սահակաշվիլուն վռնդելուց հետո։ Հայաստանը նման հնարավորություն կունենա Փաշինյանին սահակաշվիլիացնելով։

Պրահա–2 թույլ չտալու համար պետք է հունիսի 7–ին անպայման գնալ ընտրատեղամաս ու մերժել այս իշխանությանը։ Հակառակ դեպքում Արցախի ճակատագիրը կրկնվելու է Հայաստանի համար, բայց ավելի վատ տարբերակով։

Միացի՛ր, որ փոխենք։

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 431 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am