Պարզվեց՝ ցեղասպանի առաջ այսօր արդեն ինքն է դարպաս բացում, թուրքերի այդքան սիրած զոհաբերության տոնի օրերին․ Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նախօրեին Նիկոլի եւ Էրդողանի կայացած զրույցում բացի դիվանագիտական արտահայտություններից, փոխադարձ շնորհավորանքի թեման խորհրդանշականություն է պարունակում, իսկ Թուրքիան ու իր եղբայր Ադրբեջանը պատերազմից սկսած այդ խորհրդանշականությանը մեծ տեղ են հատկացնում։ Թուրքերի համար մեծ տոն համարվող կուրբան բայրամի ավարտի վերջին օրը (այս տարի ավարտվում է հուլիսի 12-ին) Նիկոլը շնորհավորում է Թուրքիայի առաջնորդին։ Կուրբան բայրամը զոհաբերության, առաջին հերթին զոհաբերության տոն է: Այդ օրերին թուրքական քաղաքներում ահասարսուռ պատկերներ են լինում, արյան գետեր, որին անդրադառնում է նույնիսկ միջազգային մամուլը (լուսանկարներից մեկը կցվում է)։
Ու 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին Թուրքիային նոր ցեղասպանության մեջ մեղադրող Նիկոլը հենց զոհաբերության տոնի վերջին օրը նույն պատերազմում մեր հազարավոր զոհերի մեջ մեղադրվող Էրդողանին շնորհավորում է զոհաբերության տոնի առիթով։ Փոխարենը՝ Էրդողանն էլ Վարդավառն է հիշում, որ նշվելու է հուլիսի 24-ին։ Հատկանշական է՝ Էրդողանն անգամ թուրքահայ համայնքին երբեք այդ առիթով չի շնորհավորել, հիմա հիշում է ժողովրդական տոնը։

Նիկոլի պաշտոնական կայքն այն ներկայացնում է ավելի ընդրգրկուն. իբր Էրդողանը շնորհավորել է Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ ( https://www.primeminister.am/.../Nikol-Pashinyan.../)։ Էրդողանի պաշտոնական կայքում կրոնական տարրը բացակայում է, ուղղակի նշվում է` Վարդավառ (Vardavar Bayramı... https://www.tccb.gov.tr/.../ermenistan-bas-bakani-nikol...)։

Թուրքերն ու ադրբեջանցիները խորհրդանիշ շատ են սիրում։ Պատերազմն էլ սկսեցին խորհրդանշական օր, կապիտուլացիոն համաձայնագիրն էլ ստորագրեցին խորհրդանշական օր (Ադրբեջանի դրոշի օրը)։ Հիմա էլ հեռախոսազրույց, որի ընթացքում Նիկոլը թուրքերին շնորհավորում է զոհաբերության օրվա առիթով։ Իսկ այսօր արդեն օր առաջ սահմանը բացելը, համաձայնությունները կյանքի կոչելը ողջունող Փաշինյանը 2021 թվականի մայիսի 10-ին Ազգային Ժողովում հայտարարում էր՝ «Թուրքիան 100 տարի անց վերադարձել է տարածաշրջան, որպեսզի շարունակի հայերի դեմ իր ցեղասպան քաղաքականությունը: Բնականաբար, այս համատեքստում, իհարկե, ցեղասպանության հարցը եւ 44-օրյա պատերազմը կապվել են միմյանց հետ»։ Պարզվեց՝ ցեղասպանի առաջ այսօր արդեն ինքն է դարպաս բացում, թուրքերի այդքան սիրած զոհաբերության տոնի օրերին։

Բայց Նիկոլը զոհաբերության սեղանին թուրքերի առաջ հիմա դնում է ոչ թե ինչ-որ մի կենդանի, ինչպես անում են Թուրքիայում, այլ՝ սեփական Հայրենիքը: Հ.Գ. այս տողերը շարադրելիս դժվարությամբ եմ ինձ զսպում, որ այլ բառամթերք չօգտագործեմ: Կար ժամանակ, որ Էրդողանի հետ այլ տոնով, բառերով ու դիրքից էինք, էի խոսում…

դիտվել է 170 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am