Որն է Փաշինյանի միակ հենարանը

Աշխարհի ոչ մի ժողովուրդ չի ուզում պատերազմ տեսնել: Պատերազմները սկսվում են ոչ թե ինչ-որ մեկի ցանկությամբ, այլ երբ խախտվում են տարածաշրջանային, կամ աշխարհաքաղաքական բալանսները և կողմերից մեկը սկսում է համարել, որ իր չլուծվող խնդիրը կարող է լուծել պատերազմի միջոցով: Այդպես է սկսվել թե Առաջին, և թե Երկրորդ համաշխարհային պատերազմները:

Միջուկային զենքի առաջ գալուց հետո, Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականությունը խիստ նվազել է: Քանզի կողմերը սկսել են գիտակցել, որ այդ պատերազմում հաղթողներ չեն լինի: Ռուս-ուկրաինական պատերազմն այսօր դրա վառ ապացույցն է: Արևմուտքը ուզում է, բայց վախենում է ուղղակի միջամտել այդ կոնֆլիկտի մեջ, քանզի գիտակցում է, որ դրա գինը կարող է լինել նոր համաշխարհային պատերազմը:

Ինչ վերաբերվում է տարածաշրջանային պատերազմների հավանականությանը, ապա այն կարող է բռնկվել ցանկացած պահի, երբ կողմերի ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտվում է:

Բայց այստեղ կա նաև խնդրի հոգեբանական կողմը: Բոլոր այն ժողովուրդները, ովքեր պարտվել են պատերազմում դառնում են առավել վախեցած նոր պատերազմի բռնկման հավանականության նկատմամբ:

Օրինակ, նախկինում երկու պատմականորեն առավել ռազմատենչ ժողովուրդները՝ գերմանացիներն ու ճապոնացիները, այսօր վախենում են նույնիսկ լիակատար բանակներ ձևավորել և դա իրենց պարտություններից ավելի քան 70 տարի անց:

Արաբները, Իսրայելից չորս պատերազմներում պարտություն կրելուց հետո, այսօր դարձել են առավել քան «խաղաղասեր»:

Հետխորհրդային տարածքում, երբ Մոլդովան պարտվեց մի քանի օրվա պատերազմում, մինջ այսօր վախենում է խոսել նոր պատերազմի մասին: Նույնիսկ այս օրերին, ռուս-ուկրաինական կոնֆլիկտի վերաբերյալ, հայտարարեց իր «չեզոքության» մասին:

Նույնը կարելի է ասել վրացիների մասին: 2008-ին ռուս-վրացական պատերազմում պարտությունից հետո մինչ այսօր վրացիները վախենում են խոսել ռազմատենչ հռետորաբանությամբ: Ռուս-ուկրաինական պատերազմի ժամանան նույնիսկ մերժեցին միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:

1994-95 թվականներից հետո նույն պատկերն էր Ադրբեջանում:

Այսօր այդ նույն սինդրոմով է տառապում հայ հանրությունը: Վերջին պատերազմում դաժան պարտությունից հետո մեր հանրության մեջ առաջացել է մետաֆիզիկական վախ հնարավոր նոր պատերազմի վերսկսման նկատմամբ: Եվ պետք է նշել, որ այդ սինդրոմը չի վերանա ոչ մեկ, ոչ էլ երկու տարվա ընթացքում: Այլ ժողովուրդների փորձը հուշում է, որ այն կարող է պահպանվել տևական ժամանակ: Այս գործոնը լավ է հասկանում Նիկոլ Փաշինյանը և մաքսիմալ փորձում է շահարկել դա: Ցավոք դա չի գիտակցվում երկրի քաղաքական ազդեցիկ այլ շրջանակների կողմից, և որի պատճառով էլ մենք այսօր ունենք այն, ինչ ունենք:

Քանի դեռ այդ գիտակցությունը մեր քաղաքական վերնախավի մոտ առաջ չի գալիս, Փաշինյանը կկարողանա պահպանել իր իշխանությունը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

 

դիտվել է 893 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Ամուլսարի հարցով ընթացող դատեր կան, ռիսկերի մասին խոսողներից 6 մլն դրամ են պահանջում (video) «ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի Դատավարության մասնակցի լիազորությանը խոչընդոտելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Դե խոսացե՛ք․ Ալիևը հայտարարել է՝ ես կարող էի գրավել Երևանը․․․ Նաիրա Զոհրաբյան (video) ՀԱՍԵ-ն Վաղարշապետի համայնքապետից պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար․ Հարություն Աղա-Սարգսյան Իվանովոյի նորաօծ եկեղեցուն թեմակալ առաջնորդն ընծայաբերեց Աստվածաշունչ մատյան Ալիևը «օդերով է»․ Ադրբեջանի ու Վրաստանի մեջ շատ ուժեղ վեճ է ծագել․ Սուրեն Սուրենյանց (video) «Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում»․ Նեթանյահու Մի հատ ակցիա ա լինում, իշխանությունը խառնվում ա իրար, ոստիկանությանն ուղարկել եք մեզ վրա․․․ ակցիա (video) Զելենսկին ողբերգական վիճակում է. հիմա ասեմ՝ պատերազմը երբ կավարտվի․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am