Որտե՞ղ է «Եվրոպան». Նիկոլը՝ Փարիզի և Մոսկվայի արանքում

Հայաստանում համատարած ներքին տկարության և մանթրաժի ֆոնին արտաքին քաղաքական զարգացումներն առավել դոմինանտ են դառնում երկրի ներկայի ախտորոշման և ապագայի կանխատեսումների համար:

Պատմությունը, անշուշտ, չի սիրում ըղձական եղանակ, սակայն դժվար չէ պատկերացնել, թե ինչքան ցայտուն և ծանրակշիռ կլիներ մեր երկրի դերակատարությունն այսօրվա տեկտոնիկ գեոպոլիտիկ զարգացումներում, եթե չլինեին 2018-ի աղետը և դրան հաջորդած երկու հայկական պետականությունների պլանավորված կազմաքանդումը:

Դժվար չէ պատկերացնել, թե որքան բարձր կլիներ Հայաստանի ձայնը 42.000 քառակուսի կիլոմետրով, 135 կիլոմետր երկարությամբ հայ-իրանական սահմանով, առանց Սյունիքի միջով անցնող պանթուրքական յաթաղանի հեռանկարի, Մոսկվայի հետ զարգացող ռազմավարական դաշնակցությամբ ու լայնածավալ և համակարգային բարեփոխումների ֆոնին՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների իրական բարելավմամբ:

Փաշինյանի վերջին երկու վոյաժները հատկանշական են մեր երկրի ներկայիս սնանկ արտաքին քաղաքական դիրքավորման տեսակետից: Փարիզ և Մոսկվա կատարած այցերը, մի կողմ դնելով հեծանվային մարմնազեղումները, ընդգծում էին «ի՜նչ էինք, ի՜նչ դարձանք» մինչ այժմ չսպիացող դարդը:


Սկսենք Փարիզից:

Ֆրանսիայի նախագահի հետ Նիկոլի հրամցվող անձնական «ջերմությունն» այդպես էլ որևէ կերպ չկապիտալիզացվեց իրական քաղաքականության մեջ՝ սահմանափակվելով անցյալ տարի Լաչինի միջանցքում լռված և այդպես էլ Արցախ չհասած հումանիտար օգնությամբ և, մեծ հաշվով, ոչինչ չփոխող ռազմական արտադրանքի որոշակի չափաքանակի առաքմամբ:

Որքան էլ որ դաժան է հնչում, բայց ամենահիշվող բանը, որ Նիկոլն ու Մակրոնը երևացին միասին, դա մեծն Շառլ Ազնավուրի հուղարկավորման արարողությունն էր: Նրանց վերջին հանդիպումը գլոբալ առումով երկու «լուզերների», անհաջողակների պրոտոկոլ էր (Հայցում եմ Ֆրանսիայի նախագահի ներողամտությունը՝ իրեն Փաշինյանի հետ համեմատելու համար. նա եվրոպական և ազգային ընտրություններում իրար հաջորդող պարտություններից, ԵՄ-ի ներսում նվազող հեղինակությամբ հանդերձ, բարձրագույն լիգայում խաղացող դերակատար է, ի տարբերություն աշխարհի արվարձանների առաջնությունում հանդես եկող Փաշինյանի):

Առհասարակ նկատե՞լ եք, որ Նիկոլի մոտ այդպես էլ չի հաջողվել երկրի համար պիտանի որևէ ամուր անձնական հարաբերություններ հաստատել միջազգային ասպարեզում պինդ և հեղինակավոր ղեկավարների հետ:

Նույն ԵՄ-ում նրա մյուս «մոտիկը» մեկ այլ թույլ և ձախողակ ղեկավար, Արցախի հարցում իր մեղքի մեծ չաբաբաժինն ունեցող Եվրոպական Խորհրդի չսիրված նախագահ Շառլ Միշելն էր, այլ ոչ թե ավելի ամուր և ձիգ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

Համեմատե՛ք նույն Սերժ Սարգսյանի և Նիկոլա Սարկոզիի, Ժան-Կլոդ Յունկերի կամ Դոնալդ Տուսկի հարաբերությունների էներգետիկայի և մեր երկրի համար դրական ազդեցությունների հետ:

Նույն փարիզյան այցի ընթացքում Ֆրանկոֆոնիայի հերթական գագաթնաժողովին Փաշինյանի ձևական մասնակցությունը կրկին աղ ցանեց նրա մեղքով այս 6 տարիների բաց թողած հնարավորությունների վերքի վրա: Չէ՞ որ Հայաստանի անդամակցությունն այդ կազմակերպությանը, որ դարձել էր ՀՀ երրորդ նախագահի արտաքին քաղաքական կարևոր ուղղություններից մեկը և հմտորեն կյանքի էր կոչվում նախևառաջ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ջանքերով, նպատակ ուներ լրացուցիչ հենարան ստեղծել ոչ միայն Ֆրանսիայի հետ երկկողմ հարաբերություններում, այլև կապեր ամրացնել մի քանի տասնյակ այլ` աֆրիկյան և ասիական երկրների հետ և նաև դրանով չեզոքացնել Ադրբեջանի դիվանագիտական ջանքերը Չմիավորված երկրների շարժման ներսում:

Սակայն նախկինների այդքան մեծ ջանքերով Հայաստան բերված 2018-ի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Նիկոլը վերածեց ոչ մի ռեալ քաղաքական հետք և ազդեցություն չթողած ռաբիս ճաշկերույթի, մինչ Ալիևն իր հակահայ քարոզչությամբ հերթով լվանում էր Գլոբալ Հարավի միջին և մանր երկրների գլուխները:

Մոսկովյան վերջին այցի բովանդակությունը նույնպես ձևական էր, ավելին` արտաքին քաղաքական շիզոֆրենիայի շարքից էր:

«ՀԱՊԿ-ը բոյկոտում ենք, բայց ԱՊՀ գնում ենք», «Ռուսաստանը մեղավոր է, բայց Պուտինի ծնունդը պիտի շնորհավորեմ», «Ադրբեջանի հետ ֆիկտիվ թուղթ ստորագրել ուզում ենք, բայց ԱՊՀ նախարարական հայտարարություններին դեմ ենք», «Արևմուտքում Ալիևին հանդիպել պատրաստ ենք, բայց Մոսկվայում՝ չէ», «Ռուսաստանը խեղաթյուրում է Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, բայց անձնական հանդիպման ժամանակ հանգիստ նստած ենք տեղներս, երբ Փաշինյանի հայրանունը երկու անգամ սխալ է հնչեցվում»` այս հակասությունների շարքը, անշուշտ, պայմանավորված է Արևմուտքի հետ մերձենալու այդպես էլ չբավարարվող և կեղծ տենչանքով:


Գիտեմ, որ հետևյալ միտքը շատ-շատերին դուր չի գա, ինչպես արևմտամետներին, այդպես էլ՝ ռուսամետներին, բայց դրանից իրականությունը չի փոխվում. 18-19-րդ դարերում հայ ժողովուրդը Ռուսաստանին ընտրել է իր մտքում և սրտում՝ որպես «Եվրոպայի»: Այո, թուրքական և պարսկական լծի տակ դարեր շարունակ տառապող հայերի համար այդ ժամանակահատվածում Ռուսաստանն ընկալվել է որպես «Եվրոպա»՝ քրիստոնեական և առավել զարգացած պետություն: Այլ բան է, թե որքանով է այսօրվա Ռուսաստանն իր «ասիականացման» նոր տենդենցներում լինելու «Եվրոպա», կամ որքանով է այսօրվա ԵՄ-ն իր «ամերիկանացման» ներկայիս փուլում մնալու «Եվրոպա»: Բայց այս տարիների ընթացքում աշխարհագրությունը չի փոխվել, և Հայաստանին մոտիկ և հասանելի այլ «Եվրոպա», քան Ռուսաստանն է, չկա:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ
08.10.2024

 

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Իրանը Օրմուզի նեղուցում նավթատար տանկեր է կալանել Պաղեստին. Իսրայելը համակարգված կերպով ոչնչացնում է շենքեր, ամբողջ բնակելի թաղամասեր Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Մոտ 143 մլն դրամ՝ Վաղարշապատի ավագանու ընտրությունների կազմակերպման և անցկացման համար «Ինտերի» ֆուտբոլիստին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում Լեհաստանը կբացի Բելառուսի հետ սահմանը Քննիչ Գոռ Դավթյանը «հետույք» բառը համարել է խուլիգանության հանցակազմի մաս, և ես այսօր «Արմավիր» ՔԿՀ-ում եմ գտնվում զուտ այդ բառի համար. Նարեկ Սամսոնյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Թրամփը դատի կտա BBC-ին՝ պահանջելով մինչև 5 միլիարդ դոլար Հայաստանին ցիկլոն է մոտենում Վազգենի ու Նարեկի հայհոյանքը կարող ես չհամարել նորմալ, բայց հաստատ է այն, որ դրանում հանցանք չկա. Բաբայան Wargonzo-ի թղթակցի մուտքը Հայաստան արգելել են Հոգևորականի համար ավելի մեծ երջանկություն չկա, քան նվիրվել ազգի զավակների կրթության գործին․Կաթողիկոս Հայաստանի ազգային արխիվի մի շարք տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը կդադարեցվի Սևանա լճում՝ Գրողների միության հանգստյան տան տարածքում, կնոջ մարմին է հայտնաբերվել Դատական իշխանության համակարգային կոռուպցիայի հերթական դրսևորումը․ AntiCor-ի հատուկ հետազոտությունը Տարածքային կառավարման նախարարը խախտել է Վաղարշապատի ընտրությունների լռության օրը Հայտնի է` ովքեր կսպասարկեն Պորտուգալիա- Հայաստան հանդիպումը Ես մնալու եմ այս նույն ուղու վրա՝ մինչև վերջին շունչս․ Դավիթ Համբարձումյան Բաքուն ակտիվորեն աշխատում է ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու ուղղությամբ. կոնֆերանս են արել Նիկո՛լ, դու մեռնելուց հետո էլ չես մաքրվելու․․․ Մայր Աթոռում քո պատասխանը կտան․ Արա Վարդանյան (video) #ՀԻՄԱ. «Նիկո՛լ, ինչ աստիճանի մերժված ես, որ ՔՊ-ն խայտառակեց քեզ». Դավիթ Ջամալյան (video) Համարդ գրի , թափով․ Աննա Հակոբյանի զգեստը սկանդալ է առաջացրել Ինչու է ՀՀ–ն Արաքս գետի պատնեշի նախագիծը համաձայնեցնում Թուրքիայի հետ․ ԱԳՆ–ի պատասխանը Անթույլատրելի ենք համարում իշխանությունների կողմից այս անհամաչափ ուժի և բիրտ ճնշումների կիրառումը․ Հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am