Կապանում թեժ պայքար է սպասվում. Մրցակիցները եղբոր եւ քրոջ որդիներ են

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերյան համագումարին ընդառաջ, «Քաղպայմանագրում» ակտիվ զբաղված են տարածքային խորհուրդների ձեւավորմամբ։ Բացի վարչությունից, ՔՊ-ում որոշել են նաեւ կուսակցական խորհուրդ ձեւավորել, ուստի նախ տարածքային խորհուրդներն են ձեւավորվում, որոնց նախագահներն էլ կընդգրկվեն խորհրդի կազմում։

Գործընթացը լուրջ խմորումներ է առաջացրել շարքերում, կուսակցական ակտիվը կատաղի պայքար է մղում խորհրդի կազմում հայտնվելու եւ տարածքային խորհուրդ ղեկավարելու համար։ Կապանում, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ամեն ինչ անում են, որ Արայիկ Հարությունյանի սանիկ, նկարիչ, պատգամավոր Դավիթ Դանիելյանը դառնա նախագահ։ Անցած շաբաթ պետք է տեղի ունենար ընտրությունը, սակայն Դանիելյանի միջնորդությամբ հետաձգվել է, եւ եթե կրկին չհետաձգեն, ապա հուլիսի 4-5-ը կկայանա այն։

Մեզ ասացին, որ Դանիելյանը, որը վերջին օրերին Կապանում է, կուսակցական ընկերների հետ շփումներից հասկացել է, որ իր դիրքերը թույլ են, ուստի հետաձգել է, որ հասցնի շահել ընտրողների համակրանքը․ նա պաշտոններ է խոստանում եւ այլն։ Որքան էլ տարօրինակ է, Դանիելյանի մրցակիցն իր հարազատ զարմիկն է՝ նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, ով եւս հավակնում է մարզային կառույցի ղեկավարի պաշտոնին։

Նրանք եղբոր եւ քրոջ որդիներ են՝ քեռորդի, հորաքրոջ որդի, սակայն Կապանի ընտրություններից հետո զարմիկների փոխհարաբերությունները լարվել են․ Դավիթ Դանիելյանն իր պարտության հարցում մեղադրում է նախընտրական շտաբը ղեկավարած Բաբայանին։ Այնպես որ, թեժ պայքար է սպասվում, իսկ տարածքային խորհուրդը բաղկացած է լինելու 7 անդամից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 849 անգամ
Լրահոս
Սիրիական անցումային կառավարության անվտանգության ուժերը մտել են Հասակե քաղաք Պետական բյուջեից որքան գումար են հատկացրել Փաշինյանի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների անվադողերի համար Արշակ Սրբազանի գործն ու զարտուղի ճանապարհները Ադրբեջանը Թուրքիային վերականգնվող ավիացիոն վառելիք է վաճառել Եռաբլուրում ներողություն եմ խնդրում տղաներից, որ իրենց պահած հողի վրա անհայրենիքներն են քայլում Իրավիճակն ավտոճանապարհներին․ ձյուն է տեղում ԵՄ-ն Թուրքիային և Ադրբեջանին պարտավորեցրել է ապացուցել Եվրոպա մատակարարվող գազի ոչ ռուսական ծագումը Միքայել Սրբազանն ապաքինվում է, դեռեւս առողջական խնդիրներ ունի. Արտաշես սարկավագ Ամեն ինչ արվում է, որ որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի ու չկայանա. Նաթան սրբազան Արցախի լուծարման մասին հրամանագիրն առ ոչինչ է. փաստաբան Աններելի մեղք է և անընդունելի. հայր Զաքարիա Անսովոր կանաչ սառույց լճում. Լևոն Ազիզյան Ավետիս Առաքելյանի խափանման միջոց բացակայելու արգելքը անփոփոխ թողնվեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել Ավստրիայում նախատեսվող Եպիսկոպոսաց ժողովի վերաբերյալ տեղի կունենան քննարկումներ․ Տեր Եսայի Երիտասարդները վերադարձել են եկեղեցի, համայնքները՝ միավորվել․ Աշոտ Դալլաքյան Ադրբեջանի ղեկավարն ուզում է, որ ապագայում «ինքնավարության» որևէ կարգավիճակ երբեք չքննարկվի Հայաստանից կասկածելի կերպով կենսանմուշներ են տանում «Ընդդիմությու՛ն, վերջ տվեք․ իմացե՛ք՝ Նիկոլը հենց այդ պահին է գժվելու» (video) Շտապ. Արսեն Թորոսյանը 1000-ից ավել ընտանիքի զրկել է նպաստից, փոխարենը 1000 դրամ են տալիս.Մարտիրոսյան (video) Դուք հասկանու՞մ եք՝ ինչ են անելու Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը թոշակառուների համար (video) Նիկոլի դիսկոտեկի իրական մասնակցիները․․․ ամբողջությամբ ձախողել են․․․ Նաիրա Զոհրաբյան (video) «Մեկը ոտը գետնին ա տալիս՝ կուչ ա գալիս․ մեզ փալաս պետք չի»․ Տավուշի բնակիչ (video) Անահիտ Ավանեսյա՛ն, էդ մարդկանց թողել եք բախտի քմահաճույքին, հիմա էլ պարում եք․ տնտեսագետը՝ փաստերով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am