Դարձ ի շրջանս յուր

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Նիկոլ Փաշինյանի եւ իշխանությունների հրաժարականի պահանջով պայքարի ելած ընդդիմադիրները տարիուկես է՝ պարբերաբար պայքարի մարտավարություն են փոխում։ Մե՛կ միասնական են, հետո ապակենտրոն պայքար են հայտարարում, ինչ-որ պահի ԱԺ-ն էր դարձել պայքարի թատերաբեմ։ Փորձում են պայքարել գրված ու չգրված  մեթոդներով, բայց Փաշինյանն ու իր թիմն այնքան ամուր են կառչած  աթոռներից, որ ցանկացած մարտավարություն ու գործիքակազմ անզոր է նրանց դեմ։ 2 ամիս առաջ՝ ապրիլի 17-ին, ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն առաջինն էր, որ Ազատության հրապարակում նստացույց սկսեց եւ պայքարի մեկնարկը տվեց։


Մի քանի օր անց հրապարակը դարձավ պայքարի օջախ․ մի կողմում Վանեցյանն էր՝ իր թիմով, մյուս կողմում «Սեւ հովազ» ջոկատն էր՝ Ռուստամ Գասպարյանի եղբոր գլխավորությամբ։ 44-օրյա պատերազմի մասնակից տղաները սկսեցին հացադուլ անել, 5165 շարժումը՝ միտինգներ, զոհվածների ծնողներն ու հարազատներն էին եւ մեծ թվով տարբեր մարդիկ՝ նախկին պաշտոնյաներ, մտավորականներ։ Ապրիլի 23-ից պայքարին միացավ խորհրդարանական ընդդիմությունը՝ պայքարի համակարգումը ստանձնեց Իշխան Սաղաթելյանը։ Մայիսի 1-ի մեծ հանրահավաքից հետո շարժումը կենտրոնացավ Ֆրանսիայի հրապարակում՝ վրաններ խփեցին։


Մեկուկես ամսվա պայքարից հետո դիմադրության շարժումը բացեց Ֆրանսիայի հրապարակը եւ այլ մարտավարություն որդեգրեց՝ վերադառնալով ելման դիրքեր։ Մեր տեղեկություններով, Արթուր Վանեցյանը, որը պայքարի վերջին փուլին չէր մասնակցում, այսօր հանդես է գալու հայտարարությամբ՝ իր սկսած պայքարը շարունակելու մասին՝ առանձնանալով դիմադրության շարժումից։ Չի բացառվում, որ նա անդրադառնա նաեւ մանդատի հարցին եւ հայտարարի այն վայր դնելու մասին։

 

դիտվել է 1493 անգամ
Լրահոս
Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով Արսեն Թորոսյանը 47 անգամ ավել փող է ստանում թոշակառուներից․ Արմենակ Դանիելյանը՝ թվերով (video) Ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Տարադրամի փոխարժեքներն այսօր Տեղի կունենա հայ տղամարդու կողմից Հեյդար Ալիևի կիսանդրու վնասման գործով առաջին դատական նիստը Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից․ «Ուժեղ Հայաստան» Շներն էլ կարող են փրկել․ Անդրանիկ Քոչարյանի խայտառակ հայտարարությունը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել Հանգիստ թողե՛ք Լիլիթ Հովհաննիսյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ կապ կա Հասմիկ Հակոբյանի հայտարարության ու ադրբեջանցի զինված դիվերսանտի ներխուժման միջև (video) Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում 18-րդ դարի հայկական եկեղեցու քարեր են հայտնաբերվել Հենց այս պահին ամենասարսափելին է տեղի ունենում․ Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկով Ադրբեջանցու կրակոցից տուժած կոջ վիճակը Ավտոմեքենայից կրակոցներ արձակելու և 2 պարեկի վիրավորում հասցված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am