Վճարիր Նիկոլ Փաշինյանին 15 հազար, եթե ուզում ես գազով մեքենա վարել

«Հրապարակ օրաթերթը» գրում է. Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել, որով օգոստոսի 1-ից կարգելվի ստուգում չանցած մեքենաների գազի լիցքավորումը: Կառավարությունն իր այս որոշումը հիմնավորում է անվտանգության նկատառումներով: Կարելի էր կառավարության հիմնավորումն ընդունել, եթե խոսքը չվերաբերեր մի կառավարության, որը, բացի սեփական գրպանը լցնելուց, ուրիշ այլ մտահոգություն չունի եւ որն արդեն իսկ ապացուցել է, որ հետեւողական է միայն այդ հարցում:


Հայաստանում կա հեղուկ եւ սեղմված գազով աշխատող 450 հազար մեքենա: Մեկ մեքենայի գազաբալոնային համակարգի ստուգումն արժենալու է 15 հազար դրամ: Ինչքա՞ն փող է միանգամից`մեկուկես ամսվա ընթացքում հավաքվելու հասարակությունից` 6 միլիարդ 750 միլիոն դրամ: Ճիշտ է՝ այդ գումարի մի չնչին մասը մնալու է թուղթ վաճառող ընկերություններին, բայց առյուծի բաժինը մնալու է կառավարության որոշում ստորագրողին: Ծանոթներիցս մեկը, ով, ցավոք, այլեւս ողջ չէ, բացատրում էր, թե ընդհանրապես ինչպես են ընդունվում նման որոշումները: Իշխանության հետ անմիջական շփում ունեցող մեկը մտնում է վարչապետի մոտ եւ ասում, որ շատ հրապուրիչ առաջարկ ունի. ասենք՝ գազաբալոնային համակարգի ստուգման ծառայություն կազմակերպել: Ներկայացնում է գազով աշխատող մեքենաների թվերը, որքան մեքենա կա, որքան կարելի է փող աշխատել այդ գործից: Պայմանավորվում են, թե կողմերից ում քանի տոկոս է հասնելու, ու ամեն մեկն անցնում է իր գործին: Վարչապետը որոշման նախագիծն է անցկացնում, մյուս կողմը թուղթ ծախելու գրասենյակներ է բացում: Ու բիզնեսը գնաց. ո՛չ գործարար ռիսկ կա, ո՛չ վնասվելու վտանգ: Մնում է մարդկանց ստիպեն, որ այդ գումարը մուծվեն: Իսկ այդ գործում Նիկոլ Փաշինյանին հավասարը չկա, նրա ուշքն ու միտքը քաղաքացիների անվտանգությունն է, այդ մտահոգությամբ քնում է, այդ մտահոգությամբ՝ արթնանում:

Հայաստանում գործում է մեքենաների տեխսպասարկում. մարդիկ տարեկան մի կլորիկ գումար են մուծում, որպեսզի տեխստուգման կայանները հավաստեն, որ մեքենան տեխնիկապես անթերի վիճակում է: Իրականում, ոչ մի տեխզննում էլ տեղի չի ունենում, կայանները շատ դեպքերում աշխատում են առցանց, անցկացնում են մեքենայի տվյալները, մուծման անդորրագրերի համարները եւ նույնիսկ առանց մեքենան տեսնելու էլեկտրոնային համակարգում ֆիքսում, որ մեքենան տեխնիկապես անթերի է՝ կարելի է շահագործել: Այդ գործից իրենց հասանելիք գումարն է նրանց հետաքրքիր`մոտ 5 հազար դրամ: Եթե կա մեքենաների տեխզննում, ինչո՞ւ հիմա առանձին ծառայություն բացել, որ սա էլ գազաբալոնային համակարգի տեխզննում անի: Պարզ է, չէ՞, որ նույնը տեղի է ունենալու գազի բալոնների ստուգման դեպքում, սկզբում ձեւ են անելու, թե ստուգում են, բայց հետո սկսելու են թուղթ վաճառել: 
Մեքենայի ընդհանուր տեխզննումը դրա գազաբալոնային համակարգի տեխզննումից առանձնացրել են, որովհետեւ սրանք տարբեր բիզնես պրոյեկտներ են՝ տարբեր շահաբաժիններով: Օրինակ, մինչեւ վերջերս գազի բալոնի մաշվածությունը ստուգելը արժեր 5 հազար դրամ, հիմա այն դառնում է 15 հազար: Թեեւ մենք չենք ասում, թե մնացած 10 հազարն ում է գնում, բայց բոլորը գիտեն, որ դա վարչապետի փայն է: Այսինքն, ոչ թե 50-50՝ դա անցյալում էր, այլ՝ 70-30: Վաղը եթե մեկի մտքով անցնի Նիկոլ Փաշինյանին առաջարկել, որ անվադողի տեխնիկական ստուգումն էլ մեկ այլ մասնագիտացած կազմակերպություն պետք է իրականացնի, ու դրանից մեկ ամսում մի 10 միլիոն դոլար կանխիկ գումար կդնի գրպանը, հաստատ՝ կառավարության մի որոշում էլ այդ առիթով կստորագրի: Այնքան էլ դժվար գործ չէ. օգնականիդ հանձնարարում ես կառավարության որոշման նախագիծ նախապատրաստել ու հետո այդ որոշումն ընդունում ես կառավարության նիստում: Հանուն ժողովրդի առողջության եւ անվտանգության:

Կառավարության այս որոշումը եկամտի այլ աղբյուր էլ կարող է ապահովել այն ստորագրողին: Որոշումով նախատեսվում է, որ գազաբալոնային համակարգի ստուգում չանցած, թուղթը չառած մեքենաներին գազով լիցքավորող գազալցակայանները կտուգանվեն 300 հազար դրամ: Գազալցակայանների մի մասը, հատկապես գյուղական բնակավայրերում աշխատողները, կարող են գայթակղություն ունենալ՝ լիցքավորել նման մեքենաներ, որոնք չեն մուծվել եւ լիցենզիա չեն հանել: Առանց այն էլ գյուղական վայրերում այդքան գործ չկա, մարդիկ էլ աղքատ են, բոլորը չեն կարողանալու Նիկոլ Փաշինյանին վճարել ու նրանից գազով մեքենա շահագործելու թույլտվության թուղթ առնել: Դրանց էլ կտուգանեն ու միանգամից մի 20 մեքենայի փող կտանեն: 

Հա, մի բան էլ. եթե ստուգում անցած մեքենայի գազաբալոնային համակարգն այդ երկու տարվա ընթացքում վթարվի, որեւէ մեկը պատասխանատվություն չի կրում: Ի՞նչ պատասխանատվության մասին է խոսքը, այսօր համակարգը սարքին էր, մեկ ամիս հետո այն կարող է խափանվել կամ վթարվել: Այս թուղթն անվտանգության մասին չէ, այլ գազով մեքենա վարելու թույլտվության:

 

դիտվել է 913 անգամ
Լրահոս
Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ 2026» արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից #ՈՒՂԻՂ․ Նիկոլին կարևոր ցուցակից դուրս են թողնում․ ինչ է նախապատրաստում ՌԴ–ն․ Հայկ Նահապետյան (video) «Ուրսուլա ֆոն դեր Լայենի գնալուց անմիջապես հետո Փաշինյանն անցել է հարձակման» (video) Ե՞րբ կլինի մանդատների վերաբերյալ վերջնական որոշումը․ հարց՝ Արթուր Խաչատրյանին (video) Պուտինը կոպիտ ձևով մերժել է Փաշինյանին (video) Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան Այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին. Արմեն Հովասափյան Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․ Մալխասյան (video) Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը. Արսեն Բաբայան «Վիճաբանություն և թեժ լեզվակռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանի խոսքից Ժաննա Անդրեասյանը ոգևորվեց» (video) Խայտառակ քարտեզով տարածվող ինֆորմացիան կեղծ է․ Գագիկ Սուրենյան (video) Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Արցախն իմ հայրենիքն է, այնտեղ ես ծառայել եմ. մեր մեղքը մեր հայրենիքը սիրելն է. Տիգրան Աբրահամյան (video) Թեժ երկխոսություն Ժաննա Անդրեասյանի և Արթուր Խաչատրյանի միջև (video) Ի՞նչ է Ուրսուլան դրել Նիկոլի թևերի տակ, որ անցել է ռեպրեսիաների նոր ալիքի. Արեգնազ Մանուկյան (video) Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը «եվրոպական մկան թակարդում» անվճար չի լինելու. Սլուցկի Սրանք ընդդիմադիրներին մի ձև են պատժում․․․ Մենուա Սողոմոնյան (video) Մոսկվան և Մինսկը կկարողանան հաղթահարել ցանկացած մարտահրավեր․ Պուտինը՝ Լուկաշենկոյին Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդ Ընդդիմադիր գործընկերներին կոռեկտ չեմ համարում տեսախցիկների առաջ խորհուրդ տալը․ Շարմազանով (video) Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ից հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-ից 7 աստիճանով Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Նախընտրական շրջանն անցավ, այսօր արդեն ստիպված են խոստովանել՝ «դույլով ծիրան» հնարավոր չէ Եվրոպա արտահանել. Քաղաքագետ Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը շարունակվում է. Տիգրան Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am