Այս պայմաններում պատժամիջոցներ կիրառելը և հացահատիկի արտահանումը Ռուսաստանի Դաշնությունից սահմանափակելը հանցագործություն է

Աղվան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տնտեսական գործունեության կենտրոնում․ արդյունաբերությունը՝ պարենային անվտանգություն

Հունիսի 18-ին Սանկտ-Պետերբուրգում կսկսվի աշխարհում ամենամեծ միջազգային տնտեսական համաժողովներից մեկը։ Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովը, որն արդեն վաղուց աշխարհին հայտնի է SPIEF հապավումով, ամեն տարի անցկացվում է՝ սկսած 1997-ից Ռուսաստանի Դաշնության նախագահի մասնակցությամբ և հովանու ներքո։ 25 տարվա ընթացքում Համաժողովը ձեռք է բերել համաշխարհային հարթակի կարգավիճակ, որտեղ քննարկվում են համընդհանուր տնտեսական օրակարգի կարևոր հարցեր։

Բարդ աշխարհաքաղաքական իրադրության պատճառով աշխարհում տնտեսական իրավիճակը բնութագրվում է անորոշության բարձր մակարդակով, արագացող գնաճով և բոլոր զարգացած երկրների կենտրոնական բանկերի կողմից դրամական պահանջների խստացումներով։ Համաշխարհային տնտեսության վրա մեծ ազդեցություն են ունենում աշխարհաքաղաքական հակամարտությունները, այդ թվում նաև հետխորհրդային տարածաշրջանում։

Այդ գործընթացները արդեն սկսել են համաշխարհային տնտեսության վերափոխման գործընթացը։ Ակնհայտ է, որ այդ պայմաններում տնտեսական համագործակցության ներուժը մեծ մասամբ սահմանափակ կլինի, բայց չի վերանա ամբողջությամբ։ Համայն աշխարհում կառավարություններց կպահանջվի հարմարվողական տնտեսական քաղաքականություն, որը կօգնի չեզոքացնել քաղաքական խոչընդոտները և արագ անցում կատարել փոխշահավետ տնտեսական համագործակցության։ Խելամիտ է, որ այս պայմաններում բարձրանում է միջազգային գործնական հարթակների արժեքը։ Այժմ չափից առավել պահանջված է գործարարների և քաղաքական գործիչների անձնական շփումը, որոնց անհրաժեշտ է պայմանավորվել միջազգային տնտեսական համագործակցությունների նոր շրջաններ, տեխնոլոգիական և տրանսպորտային-լոգիստիկ շղթաներ կազմելու մասին։

Չնայած արևմուտքի երկրների կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ հայտարարված պատժամիջոցների պատերազմին՝ Սանկտ- Պետերբուրգում կայանալիք միջազգային տնտեսական համաժողովի հանդեպ հետաքրքրությունը չնվազեց, նույնիսկ ավելի մեծացավ։

Դրա համար կան մի քանի պատճառներ։ Ռուսաստանի Դաշնությունը փնտրում է նոր գործընկերներ և նոր շուկաներ։ Հետխորհրդային տարածաշրջանում Եվրասիական ինտեգրման և միավորման գործընթացների զարգացման համար Ռուսաստանի Դաշնությունը շատ բան է անում․ մասնագետների գնահատմամբ միջին և երկարաժամկետ հեռանկարում դա դրական ազդեցություն կունենա միավորման բոլոր երկրների վրա, այդ թվում և Հայաստանի վրա։

Այժմ վերակողմնորոշում է ընթանում Արևելքի երկրների հեռանկարային և արագ զարգացող շուկաների վրա, այն ընթանում է արդեն մի քանի տարի։ 2022թ․-ին Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի միջև կոնֆլիկտի Էսկալացիայից հետո ռուսական տնտեսության երկարաձգումը, մասամբ ստիպված, ստացավ լրացուցիչ արագացում։ Հիմա Ռուսաստանի Դաշնությանը պետք են ապրանքների և տեխնոլոգիաների նոր մատակարարներ, ինչպես նաև շուկաներ իր ապրանքները մատակարարելու համար։ Այն երկրները, որոնք կզբաղեցնեն այդ ոլորտները, մեծ ձեռքբերումներ կունենան։ ԱՄՆ-ի և Եվրոպական երկրների կառավարությունների ճնշման տակ շատ արևմտյան ընկերություններ ստիպված էին լքել Ռուսաստանի Դաշնությունը։ Ռուսական բավականին տարողունակ և վճարունակ շուկայի ազատված տեղերում պետք է զբաղեցնեն այլ երկրների արտադրողները։ Բոլոր եվրասիական երկրներին, առաջին հերթին հետխորհրդային տարածաշրջանի երկրներին պետք է օգտագործել այս բացառիկ հնարավորությունը և հնարավորինս շուտ զբաղեցնել ռուսական շուկայի հագուստի և հանրային սննդի նոր տեղերը։ Բացի այդ, շատ ռուսական ընկերություններ ցուցաբերում են ներդրումային հետաքրքրություններ, որոնց կապիտալ հիմա կարելի է մուտք գործել շահավետ պայմաններով։

Կարելի է ասել, որ արդեն այսօր տեսանելի են աշխարհում նոր տնտեսական իրականության եզրագծերը, որոնք կասկածի տակ են դնում շատ անսասան թվացող սկզբունքներ, ինչպիսիք են միջազգային աշխատուժի բաժանումը, պրոտեկցիոնիզմից ազատ շուկան, ինչպես նաև արտերկրում սեփականության սկզբունքները։Հնարավոր է, շուտով նաև կհնանա տեղեկատվական հասարակության հայեցակարգը, որում հաջողության գլխավոր գործոնները համարվում են տեխնոլոգիաները։ Չէ՞ որ նույն Չինաստանի հաջողությունը խոսում է այն մասին, որ ցանկության դեպքում կարելի է կրկնօրինակել արևմտյան տեխնոլոգիաները և զարգացնել արդեն ինքնուրույն։ Ընթացիկ աշխարհաքաղաքական առճակատման շատ բարձր մակարդակը ցույց է տալիս ագրոարդյունաբերության համակարգի, ինչպես նաև երկրների կայուն զարգացման ռեսուրսների կարևորությունը։ Ակնհայտ է, որ ոսկե միլլիարդի երկրները հակված են նվազեցնել այս գործոնների կարևորությունը և առաջին տեղում դնել հետինդուստրիալ ծրագրային ապահովումը և ինտելեկտուալ զարգացման հասանելիությունը։

Այնուամենայնիվ, ինչպես ցույց է տալիս իրականությունը, ռեսուրսների և մթերային ապրանքների արժեքների թերագնահատումը կարող են հանգեցնել աշխարհակարգի միաբևեռ կառուցվածքային ճգնաժամի և փլուզման։ Երկիր մոլորակի բնակչության աճը, կլիմայի փոփոխությունը և միաբևեռ աշխարհի հայեցակարգի փլուզումը հանգեցնում է այն մտքին, որը ցանկացած երկրի համար կարևոր գործոն է, ինչպիսին ագրոարդյունաբերության համալիր ներուժն է, բերքատու հողատարածքների, էներգետիկ ռեսուրսների և մետաղների, ինչպես նաև սեփական արտադրության ուժի հասանելիությունը։

Արդեն հայտնի է, որ մթերային անվտանգությունը կդառնա հունիսի 18-ին կայանալիք պետերբուրգյան տնտեսական միջազգային համաժողովի գլխավոր թեմաներից մեկը։ Մերձավոր Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի երկրները ձգտում են Ռուսաստանի Դաշնության հետ սննդի մատակարարման հարցով երկարաժամկետ համագործակցության և արևմուտքի կողմից խոչընդոտներն ընդունում են որպես աշխարհաքաղաքական կռվի գործիք, որը այս և եկող տարվա հեռանկարում ընդունակ է կտրուկ թուլացնել շատ երկրների մթերային անվտանգությունը, ինչպես նաև մեծացնել աղքատների թիվը։

Էական է, որ այս տարի պետերգուրյան համաժողովի երկիր-հյուրը հանդես կգա Եգիպտոսը, որը հանդիսանում է աշխարհում ամենամեծ հացահատիկի ներմուծողը և հետաքրքրված է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությամբ այս ուղղությամբ։ Կարելի է ենթադրել, որ ապագա կա այն երկրների համար, ովքեր կարող են կառուցել փոխշահավետ հավասար համագործակցություն և պայմաններ ապահովել սեփական ինքնիշխան զարգացման համար՝ հաշվի առնելով տվյալ գլոբալ միտումները։ Ցավոք սրտի, ստիպված պետք է արձանագրել, որ աշխարհում մեծացող աշխարհաքաղաքական անհարդուրժողականությունը հղի է գլոբալ լուրջ ճգնաժամերով, ամենից առաջ՝ էներգետիկ և մթերային։ Մասնավորապես, ԱՄՆ-ի ներկայացրած պատժամիջոցները հանգեցրին սննդի և պարարտանյութերի առևտրա-տնտեսական կապերի և մատակարարման շղթաների արհեստական խախտումների։ Խոսքն արդեն գլոբալ սննդային ճգնաժամի մասին է։

Ակնհայտ է, որ այս պայմաններում պատժամիջոցներ կիրառելը և հացահատիկի արտահանումը Ռուսաստանի Դաշնությունից (կամ մեկ այլ սնունդ արտահանող երկրից) սահմանափակելը հանցագործություն է, ամենից առաջ, հումանիտար նկատառումներով։ Այս հարցերը պահանջում են լայնամաշտաբ քննարկում իշխանության և գործարար ներկայացուցիչների կողմից ամբողջ աշխարհում։

Հաշվի առնելով երկիր մոլորակի բնակչության աճը՝ ագրարային հատվածի ներդրումները համարվում են հեռանկարային և ռազմավարական տեսանկյունից կարևոր, առավել ևս աշխարհաքաղաքական առճակատման պայմաններում։ Ռուսաստանի Դաշնությունը մնում է ցորենի արտահանման առաջատարը ամբողջ աշխարհում։ Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարությունը 2021-2022թթ․-ին հացահատիկի արտահանումը գնահատում է 45-48 մլն տոննայի մակարդակով (որից ցորենը կազմում է մոտավորապես 37 մլն տոննա)։ Երկրներից ներդրողները, որոնք ավանդաբար հույսները դնում են ներմուծման վրա իրենց մթերային անվտանգությունը ապահովելու համար, ձգտում են փոխարինել արևմտյան խաղացողներին և մտնել Ռուսաստանի Դաշնության ագրոարդյունաբերության ընկերության կապիտալի սեկտոր։ Այդպիսի ծրագրերի իրականացման հեռանկարները բավականին բարձր են գնահատվում»։

դիտվել է 366 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am