Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն

Արմեն Հովասափյանը գրում է. «Ինչպես հայտնի է՝ Նիկոլն իր խոսույթում գրեթե մանտրայի վերածված հետևողականությամբ կրկնում է նույն թեզը՝ «կայսրություններն են մեր փոխարեն որոշումներ կայացրել», ինչի հետևանքով էլ, ըստ նրա, «Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանությունը»։ Այս խոսույթով նա փորձում է ստեղծել ինքնիշխանությունը «վերականգնողի» կերպար՝ քաղաքական գործչի, որը պատրաստ է ազատել երկիրը արտաքին ուժերի ազդեցությունից։ Սակայն իրականությունը, ինչպես հաճախ է լինում, նրա խոսքերի տրամագծորեն հակառակն է։

Այսօր մենք ականատես ենք լինում, թե ինչպես նույն Նիկոլը, առանց երկմտելու, կատարում է մեկ այլ արտաքին կենտրոնի թելադրանքը՝ բառացիորեն՝ առանց մեկ տառ փոխելու։ Նա, ով հայտարարում էր, թե այլևս թույլ չի տա, որ արտաքին կենտրոնները մեր փոխարեն որոշումներ կայացնեն, ինքն է դարձել այդ կենտրոնների քաղաքական որոշումների կատարողը։ Եվ խնդիրը միայն այն չէ, որ մեկ արտաքին ազդեցություն փոխարինվում է մյուսով։ Խնդիրն այն է, որ այդ ամենը ներկայացվում է որպես ինքնիշխանության ամրապնդում։

Տրամաբանական հարց է առաջանում․ եթե նախկինում Նիկոլը քննադատում էր «կայսրությունների» կործանարար ազդեցությունը, ապա այսօր ո՞ր արտաքին կենտրոնի շահերն է սպասարկում ինքը։ Խոսքը դաշնակցային հարաբերությունների, ռազմավարական գործընկերության կամ հավասար գործընկերային ձևաչափերի մասին չէ։

Խոսքը քաղաքական կախվածության այնպիսի մոդելի մասին է, երբ պետության ղեկավարը երկրի ռազմավարական ընտրությունները կապում է արտաքին ուժի քաղաքական օրակարգի հետ՝ դրա դիմաց ստանալով ժամանակավոր քաղաքական աջակցություն և սեփական իշխանության ապահովագրություն։

Պատմությունը նման քաղաքական հաշվարկների բազմաթիվ օրինակներ ունի։ XI դարի սկզբին Տայքի իշխան Դավիթ III Կյուրոպաղատը Բյուզանդիայի հետ հարաբերություններում երկար ժամանակ փորձում էր պահպանել իր դիրքն ու ազդեցությունը։ Սակայն ուժերի հարաբերակցության փոփոխությունից հետո նույն հարաբերությունը, որը կարող էր թվալ որպես սեփական դիրքերի պահպանման միջոց, դարձավ նրա տիրույթների կորստի նախադրյալը։ Դավիթի մահից հետո՝ 1000–1001 թվականներին, Բյուզանդիան տիրացավ նրա ընդարձակ տիրույթների մեծ մասին և դրանք ներառեց իր վարչական համակարգում։ Այստեղ կարևորն այն է, որ արտաքին հզոր կենտրոնի հետ հարաբերությունը ինքնին դեռ չի նշանակում կորուստ․ վտանգավոր է այն պահը, երբ փոքր պետության կամ իշխանության գոյության հաշվարկը սկսում է կախված լինել այդ կենտրոնի բարեհաճությունից։

Նույն տրամաբանության մեկ այլ օրինակ է Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմ Արծրունին։ Սելջուկյան ճնշման պայմաններում նա 1021–1022 թվականներին իր թագավորությունը փոխանցեց Բյուզանդիային՝ փոխարենը ստանալով նոր տիրույթներ, պաշտոններ և տիտղոսներ։ Անձնական ու տոհմական մակարդակում նա որոշակի փոխհատուցում ստացավ, սակայն պետական մակարդակում Վասպուրականը կորցրեց իր ինքնուրույնությունը։ Մի թագավորություն վերացավ, իսկ դրա փոխարեն ստացված տիտղոսներն ու արտոնությունները չկարողացան փոխարինել պետական սուբյեկտայնությանը։

XVIII դարի վերջին նույն վտանգի մեկ այլ օրինակ է Վրաստանի թագավոր Հերակլ II-ի ընտրությունը։ 1783 թվականի Գեորգիևյան պայմանագրով Քարթլի-Կախեթին անցավ Ռուսաստանի հովանավորության ներքո՝ ակնկալելով անվտանգություն և պաշտպանություն արտաքին սպառնալիքներից։ Սակայն ընդամենը մի քանի տասնամյակ անց՝ 1801 թվականին, Ռուսաստանը վերացրեց վրացական թագավորությունը և այն միացրեց կայսրությանը։ Պետական շահը արտաքին ուժի հովանավորությանը հանձնելու հաշվարկը վերջում հանգեցրեց հենց այն պետականության կորստին, որի պահպանման համար այդ հովանավորությունը ընդունվել էր։

Այս օրինակների միջև կան տարբերություններ, բայց կա նաև մեկ ընդհանուր օրինաչափություն․ երբ փոքր պետության ղեկավարը սեփական անվտանգության, իշխանության կամ քաղաքական ապագայի գլխավոր երաշխավորը դարձնում է արտաքին կենտրոնի աջակցությունը, ժամանակի ընթացքում այդ աջակցությունը վերածվում է կախվածության։ Իսկ կախվածությունը, որքան էլ այն ներկայացվի գեղեցիկ բառերով՝ անվտանգություն, խաղաղություն, ռազմավարական գործընկերություն կամ ինքնիշխանություն, չի վերանում իր անվանումը փոխելով։

Այստեղ էլ առաջանում է ամենակարևոր հարցը. եթե Նիկոլ Փաշինյանի սեփական բառապաշարով ինքնիշխանությունը նշանակում է, որ ոչ մի արտաքին կենտրոն չպետք է Հայաստանի փոխարեն որոշումներ կայացնի, ապա այսօր հարցը շատ պարզ է՝ ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն։

Ինքնիշխանությունը չի չափվում այն հանգամանքով, թե քանի անգամ ես արտասանում «ինքնիշխանություն» բառը, շատ ավելի կարևոր է, թե ո՞վ է վերջնական որոշումը կայացնողը։ Եթե այդ որոշումը Երևանում չի կայացվում, ապա որքան էլ այն ներկայացվի որպես խաղաղության, անվտանգության կամ ինքնիշխանության մեծագույն ձեռքբերում, դա ընդամենն արտաքին կախվածության կենտրոնի փոփոխություն է։

Եվ հենց այստեղ է Նիկոլի քաղաքական մանտրայի ամենամեծ հակասությունը․ տարիներ շարունակ ասում էր՝ «կայսրություններն են մեր փոխարեն որոշել», բայց այսօր ինքն է կանգնել այն դիրքում, որտեղ Հայաստանի փոխարեն որոշումների կայացման իրավունքը աստիճանաբար դուրս է մղվում Հայաստանից։ Ուստի հարցը ոչ թե այն է, թե Նիկոլը որ կայսրության դեմ է խոսում, այլ՝ ո՞ր կենտրոնի որոշումներն է նա այսօր պատրաստ կատարել Հայաստանի անունից»:

դիտվել է 424 անգամ
Լրահոս
Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնի․ նա մահացել է Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում․ բնակիչները տարհանվել են Ցորենի գինն իջել է. ինչո՞ւ ենք հացի համար առաջվա պես թանկ վճարում․ պատգամավոր Էջմիածնի հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճել են ու հարվածել իրար․ վնասվածքներ են ստացել Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում․ մանրամասներ ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Օդի ջերմաստիճանը կնվազի Ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է Ե՞րբ Ժեզուսը կնշի նորամուտը. Ֆլիկը հստակեցրել է Բարսելոնայի նորեկի կարգավիճակը Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ Գեղհովիտում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կան վիրավորներ Գերմանիան կրկին պատերազմ է ուզում․ Լավրով Որոշ եվրաչինովնիկների անառողջ ամբիցիաները կարող են տարածաշրջանում նոր աղետների պատճառ դառնալ 2018-ի իրադարձությունը կառավարման համակարգի խորքային ճգնաժամի, ոչ թե սոցիալական ընդվզման հետևանք էր Ուիթքոֆը Մոսկվայում և Կիևում կայացած բանակցությունների արդյունքների մասին Գազամատակարարման վթարային դադարեցում Գեղարոտում քամին պոկել ու շպրտել է գյուղապետարանի տանիքը Վթարային ջրանջատում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ը և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am