Մի քանի միլիոն դոլարի աղաղակող բացահայտումներ առողջապահության նախարարությունում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հաշվեքննիչ պալատը Առողջապահության նախարարության վատնումների վերաբերյալ աղաղակող բացահայտումներ է արել։ Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է՝ կորոնավիրուս համավարակի ժամանակ մահճակալային զբաղվածության, մեկ անձից գնումների, հավելավճարների, մեկ անձի վրա ծախսերի, թեստավորումների եւ այլնի մասով սպասելի բացահայտումներ են արվել։ Ըստ Հաշվեքննիչ պալատի զեկույցի՝ 2020թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի կանխարգելման, բուժման համար ներկայացրել է ավելի քան 26 մլրդ դրամի ծախս, այնինչ համավարակի կանխարգելման, վերահսկման եւ բուժման նպատակով հատկացված ֆինանսավորման համար չեն սահմանվել ծախսային ուղղություններ ու ֆինանսական ցուցանիշներ։ Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից փաստացի կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվություններ նախարարություն չեն ներկայացվել: Հաշվեքննիչ պալատը նաեւ արձանագրել է կորոնավարակի թվերի վերաբերյալ խախտումներ. այսպես, համակարգչային տոմոգրաֆիայի հայտերը համակարգ մուտքագրվել են առանց դեպքի կոդը նշելու, ինչի պատճառով հնարավոր չի եղել հստակ իմանալ՝ արդյոք այդ պացիենտները կորոնավիրուսով նոր վարակվածներ են, թե ոչ։ Նաեւ դեպքեր են արձանագրվել, երբ մեկ անգամից ավելի «Արմեդ» համակարգ են մուտքագրվել իրականացված հետազոտություններ, իսկ դրանց դիմաց վճարումներ են կատարվել։

Մեկ պացիենտի բուժման միջին արժեքը, ըստ զեկույցի, կազմել է 378.100 դրամ, սակայն հիվանդանոցներից մեկում եղել է 745.700 դրամ ու հասել է մինչեւ 1.367.600 դրամի։ Բացի այդ, կորոնավիրուսից բազաթիվ քաղաքացիներ բուժում են ստացել տան պայմաններում սեփական միջոցներով, սակայն դա հաշվվել է որպես պետական ծախս:
Պալատի աղաղակող կոռուպցիոն զեկույցի մասով երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նախկին նախարարի մեկնաբանությունը լսել: Պարոն Թորոսյանը, սակայն, մեր հարցերն անպատասխան թողեց:

Հիշեցնենք, որ, բացի Հաշվեքննիչ պալատի հաղորդումից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էր նախորդ ամիս զեկույց հրապարակել տարբեր երկրներում կորոնավիրուսից մահվան թվերի վերաբերյալ։ Դրանից հետո Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հերքել էր ԱՀԿ-ի հրապարակած տեղեկությունը՝ նշելով, թե դրանք ուռճացված են: Մինչդեռ պատերազմի օրերին, փաստորեն, կորոնավարակից մահացածների տվյալները ներառվել էին հիվանդությունից մահացածների ցանկում թերեւս ֆինանսական հարցերը կարգավորելու համար»:

դիտվել է 1312 անգամ
Լրահոս
Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով Արսեն Թորոսյանը 47 անգամ ավել փող է ստանում թոշակառուներից․ Արմենակ Դանիելյանը՝ թվերով (video) Ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Տարադրամի փոխարժեքներն այսօր Տեղի կունենա հայ տղամարդու կողմից Հեյդար Ալիևի կիսանդրու վնասման գործով առաջին դատական նիստը Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից․ «Ուժեղ Հայաստան» Շներն էլ կարող են փրկել․ Անդրանիկ Քոչարյանի խայտառակ հայտարարությունը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել Հանգիստ թողե՛ք Լիլիթ Հովհաննիսյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ կապ կա Հասմիկ Հակոբյանի հայտարարության ու ադրբեջանցի զինված դիվերսանտի ներխուժման միջև (video) Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում 18-րդ դարի հայկական եկեղեցու քարեր են հայտնաբերվել Հենց այս պահին ամենասարսափելին է տեղի ունենում․ Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկով Ադրբեջանցու կրակոցից տուժած կոջ վիճակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am