Քաոսը շարունակվում է. ի՞նչ են ուզում հայոց բանակից

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն 4 տարի է, ինչ Փաշինյանը պաշտոնավարում է, իսկ պետական համակարգի նկատմամբ անլուրջ մոտեցումը շարունակում է պահպանվել։ Խնդիրն այն է, որ պետական կառավարման համակարգը դարձել է քաղաքական թիմակիցներին ու համախոհներին աշխատանքի տեղավորելու և նրանց համար զբաղվածություն ապահովելու վայր։ Ոչ ավելին: Դրա արդյունքում է, որ ականատես ենք լինում բարձր պաշտոններում այնպիսի մարդկանց նշանակման, որոնք պետական համակարգից կիլոմետրերով հեռու են եղել ու հիմա էլ հեռու են։ Բայց եթե նույնիսկ մի շարք ոլորտներում այս մոտեցումը կարելի է ինչ-որ կերպ հասկանալ, սակայն չի կարելի հանդուրժել պետական կառավարման ամենաառանցքային օղակներում, քանի որ դրանք ուղիղ կերպով առնչվում են պետության անվտանգությանը։

Բայց այս իշխանությունների վարած քաղաքականությունն ապացուցում է, որ պետության անվտանգությունն իրենց այնքան էլ չի հետաքրքրում, չէ, ամենևին չի հետաքրքրում, ամենակարևորն այն է, որ կարողանան պահել աթոռը՝ նույնիսկ պետության թուլացման գնով։ Այլապես պատերազմող երկրում կարճ ժամանակամիջոցում ԱԱԾ պետերին ու ԶՈւ ԳՇ պետերին թաշկինակի պես չէին փոխի։ Անհեթեթությունը նույնիսկ այն աստիճանի է հասել, որ պատերազմի վտանգը շարունակում է օդում կախված լինել, սակայն արդեն ամիսներ շարունակ չունենք նշանակված ԶՈւ ԳՇ պետ։ Իսկ իշխանությունները ԳՇ պետ չնշանակելն արդարացնում են նրանով, թե, ըստ էության, տարբերություն չկա, ԳՇ պետի պաշտոնակատարը լիովին կատարում է իր լիազորությունները։

Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ կառավարության մյուս կարևոր պաշտոնյաները և մասնավորապես պաշտպանության նախարարը ևս չեն պաշտոնավարում պաշտոնակատարի մակարդակում։ Միևնույնն է, պաշտոնակատար լինելով՝ կատարելու են իրենց լիազորությունները։ Իսկ միգուցե ԳՇ պետ չնշանակելը կապված է իշխանությունների վախերի ու անհանգստության հե՞տ, քանի որ անցյալ տարի զինվորականները ԳՇ պետի գլխավորությամբ պահանջում էին վարչապետի ու կառավարության հրաժարականը։

Այդ պահանջի արդյունքում ներքաղաքական ճգնաժամ առաջացավ, և Փաշինյանը հազիվ կարողացավ պահպանել իր աթոռը։ Ու շատ հավանական է, որ հիմա իշխանությունները փորձում են զինված ուժերի դիրքերը թուլացնել, որպեսզի նրանք հանկարծ չհամարձակվեն երկրորդ անգամ ևս պահանջներ ներկայացնել։ Այդ կոնտեքստում է տեղավորվում նաև ռազմական մեծ փորձ ու գիտելիքներ կուտակած զինվորականների հեռացումը բանակից կամ նրանց նկատմամբ քրեական գործերի հարուցման միջոցով նրանց վարկաբեկումը։

Մի խոսքով, ինչպես չորս տարի թուլացրել են բանակը, այնպես էլ ներկայումս շարունակում են: Միևնույն ժամանակ, հետաքրքրական է, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարում է, թե ՊՆ-ում կառուցվածքային փոփոխություններ անելուց հետո ստեղծվելու է նոր մոդել, որի համաձայն, ԶՈւ գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։ Այ, այդ ժամանակ էլ կնշանակվի ԳՇ պետ:

Սա նշանակում է, որ պաշտպանության նախարարի ենթակայության տակ բերվելով՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը քաղաքականացվում է։ Նախկին «մերժված» իշխանությունները, ի վերջո, ԳՇ պետի պաշտոնն ապաքաղաքականացրեցին, ինչը միանշանակ բխում էր բանակի շահերից։ Սակայն գործող իշխանությունները հիմա հակառակն են անում, նրանք ԶՈւ գլխավոր շտաբի պետին իրենցից կախվածության տակ են գցում, որպեսզի ընդունակ չլինի բանակի շահերից ելնելով ինքնուրույն որոշումներ ընդունել և վերածվի ընդամենը պաշտպանության նախարարի տեղակալի։

Մյուս կողմից էլ՝ հարց է առաջանում, թե ԳՇ պետին պաշտպանության նախարարի ենթակայության տակ բերելու իրենց նախաձեռնությունն արդյոք հակասահմանադրակա՞ն չէ: Պաշտպանության նախարարը հայտնում է, որ նոր օրենսդրական փաթեթը երկար ժամանակ շրջանառվել է կառավարությունում ու առաջիկայում կներկայացվի ԱԺ։ Սակայն հարկ է նկատել, որ շատ իրավաբաններ կարծում են, որ առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր չէ նման նախաձեռնությունն իրականություն դարձնել։ Իսկ եթե իշխանություններն այս փոփոխությունները սահմանադրական փոփոխություններ իրականացնելու միջոցով են ցանկանում անել, ապա դա երկարատև գործընթաց է, որը նշանակում է, թե դեռևս երկար ժամանակ մնալու ենք առանց ԶՈւ ԳՇ պետի։

Թեպետ, օրվա իշխանություններից ամեն ինչ սպասելի է. նրանք կարող են օրենք ընդունել՝ շրջանցելով Սահմանադրությունը, կարող են նաև Սահմանադրությունը փոխել առանց հանրաքվեի: Մի խոսքով, քաոսը շարունակվում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 561 անգամ
Լրահոս
Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով Արսեն Թորոսյանը 47 անգամ ավել փող է ստանում թոշակառուներից․ Արմենակ Դանիելյանը՝ թվերով (video) Ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Տարադրամի փոխարժեքներն այսօր Տեղի կունենա հայ տղամարդու կողմից Հեյդար Ալիևի կիսանդրու վնասման գործով առաջին դատական նիստը Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից․ «Ուժեղ Հայաստան» Շներն էլ կարող են փրկել․ Անդրանիկ Քոչարյանի խայտառակ հայտարարությունը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել Հանգիստ թողե՛ք Լիլիթ Հովհաննիսյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ կապ կա Հասմիկ Հակոբյանի հայտարարության ու ադրբեջանցի զինված դիվերսանտի ներխուժման միջև (video) Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում 18-րդ դարի հայկական եկեղեցու քարեր են հայտնաբերվել Հենց այս պահին ամենասարսափելին է տեղի ունենում․ Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկով Ադրբեջանցու կրակոցից տուժած կոջ վիճակը Ավտոմեքենայից կրակոցներ արձակելու և 2 պարեկի վիրավորում հասցված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am