ՌԴ-ում Հայաստանի դեսպանը փորձում է կանխել հականիկոլական ցույցերը

«Հրապարաակ» թերթը գրում է. «Օրերս Արամ Գաբրիելյանովի «Арам сказал» տելեգրամ ալիքն իր բաժանորդներին պատմել էր այն մասին, որ իր չեչեն «բռատը» զանգել եւ խնդրել է, որ քիչ քննադատի ՌԴ-ում ՀՀ նոր դեսպանին, որպեսզի կարողանան գլուխ հանել մոսկովյան քաղաքականության նրբություններից։ «Եղբայրը խնդրեց՝ եղբայրն արեց։ Իհարկե, յուրաքանչյուրին էլ պետք է շանս տալ»,- գրում է Գաբրիելյանովը։

Արամ Գաբրիելյանովին խնդրեցինք մեկնաբանել աղմկահարույց լուրը։ Ինչպե՞ս հասկանանք, փաստորեն, հայերը հայերի հետ խոսում են չեչենների միջնորդությա՞մբ։ Գաբրիելյանովը պատասխանեց «Հրապարակի» հարցին․ «Ես չէի պատրաստվում խոսել դեսպանի հետ։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ով է խնդրել իմ չեչեն եղբորը՝ խնդրել դեսպանի համար։ Հնարավոր է, որ հենց ինքը՝ դեսպանը։ Ես չգիտեմ։ Ես ոչինչ չեմ խոստացել։ Ես ասել եմ այն, ինչ հրապարակեցի՝ որ եթե դեսպանը պատրաստ է պաշտպանել հայերին, ոչ թե Փաշինյանի տակաշորը լինել, ես պատրաստ եմ սպասել (այսինքն՝ չքննադատել դեսպանին - Ս․ Ս.)։ Ահա եւ վերջ։ Ինչպես ինձ պատմեցին, Փաշինյանն իմ գրառումից հետո հիստերիկա է սարքել դեսպանի գլխին»։


Զրույցի ընթացքում Գաբրիելյանովը նշեց, որ նրան խիստ բարկացրել է այն հանգամանքը, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանը չի ներկայացել Ռուսաստանի հանճարեղ հայ հետախույզ, լեգենդար Գեւորգ Վարդանյանի հուշարձանի բացմանը։ «Դա ստորություն էր, մանավանդ, նկատի ունենալով, որ ադրբեջանցիներն ամեն մի անցք մտնում են»,- ասաց Գաբրիելյանովը։

Գաբրիելյանովի գրած փոքրիկ լուրը մեծ աղմուկ է բարձրացրել ՀՀ կառավարական շրջանակներում։ ՌԴ դեսպանատանը մոտ աղբյուրն ասում է, որ Փաշինյանն անձամբ զանգահարել է մեր դեսպան Վաղարշակ Հարությունյանին ու բարկացել, թե ինչու է չեչեններին խառնում այս հարցերին։

Բանն այն է, որ Գաբրիելյանովի հրապարակմամբ ակամայից հաստատվել են տարածվող լուրերն այն մասին, որ ՀՀ իշխանությունները հանձնարարել են հայկական մեծ համայնք ունեցող երկրներում գործող դեսպաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին, որ ամեն գնով խոչընդոտեն հակաիշխանական ակցիաների անցկացմանը, թույլ չտան, որ բողոքի ալիքը, որը ծայր է առել սփյուռքում, տարածվի ու աճի։

Հասկանալի է, որ այս տեղեկությունը որեւէ կերպ պաշտոնապես հաստատել հնարավոր չէ, սակայն Արամ Գաբրիելյանովի երեք տողանոց հրապարակմամբ այն անուղղակիորեն հաստատվեց։ Ահա ինչու են Վաղարշակ Հարությունյանի ջանքերը բարկացրել Փաշինյանին եւ գնահատվել որպես արջի ծառայություն։

Մինչդեռ Վաղարշակ Հարությունյանը ցանկացել է, որ հնարավորինս լավ լինի Նիկոլի համար, դրա համար է չեչեններին դիմել։ ՌԴ-ում ՀՀ դեսպանն անձնուրաց պայքար է մղում Փաշինյանի ռուսաստանաբնակ թշնամիների՝ դաշնակցականների, ինչպես նաեւ բոլոր նրանց դեմ, ովքեր փորձում են հականիկոլական ցույցեր կազմակերպել, պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը՝ սատարելով Երեւանի Ֆրանսիայի հրապարակին եւ ընդդիմությանը։

Նման անհնազանդության ակցիաներ կազմակերպելու փորձեր եղել են Մոսկվայում, Պետերբուրգում, Սոչիում, փոքր հավաքներ ու երթեր են կազմակերպվել, սակայն այդ քաղաքների իշխանությունները հիմնականում ցույց անցկացնելու թույլտվություն չեն տվել։

Չի բացառվում, որ այդ հարցում Վաղարշակն էլ ունի իր լուման։ ՌԴ դեսպանատան մեր աղբյուրը հայտնում է, որ նա նույնիսկ բողոքել է ՌԴ ԱԳՆ-ին՝ հավաքների հայ կազմակերպիչների-ցուցարարների դեմ, ասելով, որ դրանք հակառուսական ուժեր են, որոնք աշխատում են Ռուսաստանի դեմ, եւ դա պետք է կանխել։ Այսպես, ռուսների ականջը մտնելով՝ մերոնց դեմ բողոքելով էլ դեսպանը ծառայում է իր շեֆին։ Նա նույնիսկ պաշտոնական գրություն է ուղարկել Մոսկվայի քաղաքապետարան եւ ՌԴ արտգործնախարարություն՝ պահանջելով, որ արգելեն ՌԴ դեսպանատան շենքի մոտ ցույցեր անցկացնելը, նաեւ ուժեղացնեն դեսպանատան վերահսկողությունը, որպեսզի այնտեղ «Զարթնիր, լաո» չերգեն։

Երեկ ակտիվիստները փորձել են փոքր ցույց կազմակերպել հայկական դեսպանատան մոտ, ինչը, սակայն, չի հաջողվել։

Մեր ստացած տեղեկությունը փորձեցինք բանավոր ճշտել ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանից, սակայն նրա հետ կապվելը բարդ է։ Գրավոր հարցում ենք ուղարկել՝ պատասխանին ենք սպասում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 459 անգամ
Լրահոս
Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով Արսեն Թորոսյանը 47 անգամ ավել փող է ստանում թոշակառուներից․ Արմենակ Դանիելյանը՝ թվերով (video) Ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Տարադրամի փոխարժեքներն այսօր Տեղի կունենա հայ տղամարդու կողմից Հեյդար Ալիևի կիսանդրու վնասման գործով առաջին դատական նիստը Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից․ «Ուժեղ Հայաստան» Շներն էլ կարող են փրկել․ Անդրանիկ Քոչարյանի խայտառակ հայտարարությունը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել Հանգիստ թողե՛ք Լիլիթ Հովհաննիսյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ կապ կա Հասմիկ Հակոբյանի հայտարարության ու ադրբեջանցի զինված դիվերսանտի ներխուժման միջև (video) Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում 18-րդ դարի հայկական եկեղեցու քարեր են հայտնաբերվել Հենց այս պահին ամենասարսափելին է տեղի ունենում․ Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկով Ադրբեջանցու կրակոցից տուժած կոջ վիճակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am