Ճանաչողներն ափսոսում են, որ Վլադիմիր Մովսիսյանի որդին այսօր Նիկոլ է պաշտում

«Հրապարակ օրաթերթը» գրում է.Երեկ խորհրդարանում 2021 թ․ պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ոստիկանության բյուջեն զեկուցելու էր եկել փոխոստիկանապետ, ոստիկանության ֆինանսատնտեսական ոլորտը համակարգող Վարդան Մովսիսյանը։ Ոստիկանապետ Վահե Ղազարյանը, որը հրավիրված էր, չէր բարեհաճել ժամանել, տեղակալն ասաց՝ գործուղման է։ Ստիպված եղանք մեր հարցերն ուղղել Վարդան Մովսիսյանին՝ կապված ոստիկանական վայրագությունների, բռնի ուժով քաղաքացիներին բերման ենթարկելու, միլիարդավոր դրամների հասնող պարգեւավճարների հետ։


Մովսիսյանը մեր հարցերին պատասխանում էր քաղաքավարի տոնով, բայց արդարացնելով իշխանությունների ու նրանց ենթակա ոստիկանության՝ ոչ ժողովրդավարական երկրին հարիր գործողությունները։ Նա այնպես էնտուզիազմով էր արդարացնում գործող իշխանություններին, որ խոսելով 2018 թվականի իշխանափոխության մասին, անգամ ՔՊ-ականների լեքսիկոնը կիրառեց՝ «թավշյա հեղափոխություն», ապա շտկեց իրեն։
Վարդան Մովսիսյանը, հիշեցնենք, հեղափոխական կադր չէ, նա սովետական շրջանի հայտնի պետական գործիչ, 1984-1990 թվականներին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, գյուղատնտեսության նախկին նախարար, Փախստականների կոմիտեի նախագահ, Սեւանի հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի որդին է, ով մահացել է 2014 թվականին։

Հարցազրույցից հետո Վարդան Մովսիսյանի ընտանիքին մոտ կանգնած անձը հետաքրքիր դրվագներ պատմեց Մովսիսյանների ընտանիքից՝ հիշելով, որ շատ պատվարժան, համեստ ու հայրենասեր ընտանիք են եղել, իսկ Վարդան Մովսիսյանն ու նրա զավակները համեստ, պարկեշտ մարդիկ են, եւ ափսոսանք հայտնեց, որ նրա պես մարդը, այն էլ՝ Վլադիմիր Մովսիսյանի նման ականավոր պետական գործչի զավակն այսօր այս իշխանությունների մոտ պաշտոն է զբաղեցնում եւ անգամ նրանց գովքն է անում։ Մեր զրուցակիցը մի քանի դրամատիկ էպիզոդներ էլ պատմեց Վլադիմիր Մովսիսյանի կյանքից։

Իսկ օրերս հաղորդումներից մեկի եթերում Մովսիսյանին հիշել էր գրող, արձակագիր Նելլի Շահնազարյանը, ով պատմում էր, թե ինչպես է Վարդան Մովսիսյանի հայրը՝ Վլադիմիր Մովսիսյանը, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ եղած ժամանակ մեկնել ադրբեջանցիների հետ բանակցությունների՝ կապված Նոյեմբերյանի շրջանի մի աղբյուրի ու հարակից տարածքների պատկանելության հետ։ Մովսիսյանին ընդառաջ եկած ադրբեջանցիները քարով, փայտով հարձակվել են նրա վրա, հարվածել, շրջել մեքենան, ապա գողացել-տարել Ադրբեջան, նստեցրել Քյամարլու գյուղի մշակույթի պալատում, դիմացը դրել թուղթ ու գրիչ, կողքն էլ՝ կացին եւ պահանջել, որ Մովսիսյանը կա՛մ  գրի, որ այդ տարածքներն Արդբեջանինն են, կա՛մ էլ կացնով գլուխը կտրեն։ Ի պատասխան՝ Վլադիմիր Մովսիսյանն ասել է․ «Մի անգամ ծնվել եմ, մի անգամ էլ պիտի մեռնեմ։ Մեր մայրերը շատ են ասում՝ մատաղդ լինեմ, իսկ ես ինչո՞ւ չեմ կարող մատաղ լինել։ Ես իմ հողին պատրաստ եմ մատաղ լինելու, կտրե՛ք, բայց չեմ գրելու»։ Նրա պատմելով՝ ադրբեջանցիները Մովսիսյանին կտտանքների են ենթարկել, բայց այդպես էլ չեն հասել իրենց ուզածին եւ ստիպված՝ բաց են թողել նրան։ Ստացած վնասվածքների պատճառով Վլադիմիր Մովսիսյանը մեկ շաբաթ պառկել է, բուժում ստացել։ Բայց կարողացել է հասնել նրան, որ ստորագրվի այնպիսի փաստաթուղթ, որով այդ տարածքները մնացել են Հայաստանին, ոչ թե Ադրբեջանին։

Ու հիմա, իր կյանքը վտանգի ենթարկելով Հայաստանի տարածքները թշնամուն չզիջած Վլադիմիր Մովսիսյանի որդին պաշտպանում է Արցախն Ադրբեջանին հանձնած, ապագայում էլ ՀՀ տարածքները, այդ թվում՝ հոր կողմից ատամներով պաշտպանված տարածքները թշնամուն հանձնելու պատրաստ իշխանությունների շահերը։

Ի դեպ, Վարդան Մովսիսյանը 2000-2018 թթ․ եղել է ոստիկանության բուժվարչության պետը եւ միայն 2018-ի հունիսին՝ իր ասած «թավշյա հեղափոխությունից» մեկ ամիս անց, նշանակվել է փոխոստիկանապետ։ Նրան ճանաչողներն ապշել էին, երբ Նիկոլ Փաշինյանի հեղափոխության մասնակիցների թվում նկատել էին Վարդան Մովսիսյանին։ Քանի որ լավ գիտեին՝ ով է նա, ինչ ընտանիքի զավակ է, ինչ արժեքների կրող եւ ինչպես է նախկինների ժամանակ պաշտոններ զբաղեցրել, ու իր հայրն էլ ինչ մեծ ներդրում ունի ողջ նախկին ժամանակաշրջանի կառավարման մեջ։ Հետաքրքիր է, թե ինչ կասեր լուսահոգի Վլադիմիր Մովսիսյանն իր որդուն, եթե այսօր կենդանի լիներ ու տեսներ, թե որ թիմում է նա հայտնվել եւ ում է պաշտպանում։

 

դիտվել է 967 անգամ
Լրահոս
Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով Արսեն Թորոսյանը 47 անգամ ավել փող է ստանում թոշակառուներից․ Արմենակ Դանիելյանը՝ թվերով (video) Ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Տարադրամի փոխարժեքներն այսօր Տեղի կունենա հայ տղամարդու կողմից Հեյդար Ալիևի կիսանդրու վնասման գործով առաջին դատական նիստը Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից․ «Ուժեղ Հայաստան» Շներն էլ կարող են փրկել․ Անդրանիկ Քոչարյանի խայտառակ հայտարարությունը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել Հանգիստ թողե՛ք Լիլիթ Հովհաննիսյանին․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am