Խաչատրյանն առաջարկում է բարձրացնել ոստիկանների աշխատավարձը

«Հրապարակ օրաթերթը» գրում է. ՃՈ պետի նախկին տեղակալ, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը երեկ ԱԺ-ում փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանին առաջարկեց բարձրացնել ոստիկանների աշխատավարձը, որ համարժեք լինի իրենց կատարած աշխատանքին։ Չնայած րոպեներ առաջ փոխոստիկանապետը հայտնել էր, որ մայիս ամսին ոստիկանները 2.5 մլրդ դրամի միայն պարգեւավճար են ստացել։ Թերեւս՝ ցույցերը ցրելու, մարդկանց բռնի ուժով բերման ենթարկելու, Փաշինյանի անձնական անվտանգությունն ապահովելու համար։


Նիստից հետո Արմեն Խաչատրյանը թերթի հետ զրույցում ասաց, որ ինքը միայն աշխատավարձի բարձրացում չի առաջարկում, այլեւ փոփոխություններ՝ սոցիալական երաշխիքներ, բնակարանային արտոնություններ եւ այլն։ 

«Տեսեք, պարեկների մասով համարյա թե խնդիրը լուծված է։ Ճիշտ է, աշխատավարձն էդքան բարձր չի, բայց գոնե համարժեք է։ Կարծեմ՝ 270 հազարի կարգի է, իհարկե, 300-ի չի հասնում, բայց մնացածինն ավելի ցածր է»,- ասաց նա։

- Իսկ դա բյուջեի վրա որքա՞ն կնստի։

- Չեմ կարող ասել, բայց էդքան շատ չի նստի։

- Որքա՞ն եք առաջարկում ավելացնել։

- Ես առաջարկում եմ համարժեք դարձնել։ Պետք է էդ ուղղությամբ ուսումնասիրություն անել՝ նրանց աշխատաժամանակը, թե ինչքան են աշխատում եւ ինչ ռեժիմով են աշխատում, ըստ այդմ՝ արդեն գնահատականները տալ։

- Հիմա աղմուկ է բարձրացել, որ միայն մայիս ամսին ոստիկանական համակարգը 2.5 մլրդ դրամի պարգեւավճար է ստացել․․․

- Տասը հազարից ավելի ոստիկան կա, 2.5 միլիարդը բաժանեք, տեսեք՝ ի՞նչ ա լինում։

- 10 հազարից ավել՝ զորքն էլ հե՞տը։

- Ոստիկանությա՞ն։ Դե, իհարկե, ոստիկան են, ի՞նչ տարբերություն։

- Բայց զորքերի թիվը չէին հրապարակում, ասում էին՝ գաղտնիք է։

- Դե, հիմա, էն ա՝ չեմ հրապարակում, բայց հազարավոր են։ Աշխատավարձը, ըստ իս, պետք ա սենց արվի՝ ուսումնասիրվի ծառայությունների ծանրաբեռնվածությունն ու նրանց կատարած աշխատանքն առանձին, նոր, ըստ այդմ, գնահատական տրվի։ Բայց, օրինակ, վարչական մասի աշխատողներինը կարելի է էս պահին չդիտարկել։

- Իսկ նրա՞նք, ովքեր ցույց ցրելու վրա են կենտրոնացած։

- Մենակ ցույց ցրելը եւ միտինգը չի, հասարակական կարգի պահպանությունն իր մեջ շատ ծառայություններ է ներառում, եւ հանցագործությունների նախականխման ու կանխարգելման ամենամեծ, առանցքային ստորաբաժանումը հենց հասարակական կարգի ապահովման ծառայությունն է։

- Բայց ձեր իշխանությանը քննադատում են, որ միլիարդներ եք ծախսում ոստիկանության վրա, որ պահպանեն մեկ անձի անվտանգությունն ու միտինգ ցրեն։

- Ոստիկանն իր կատարած ծառայության դիմաց պետք է վարձատրվի, որ իշխանության ժամանակ էլ լինի, երբ էլ լինի՝ ոստիկանը պետք է արժանապատիվ վարձատրվի։ Այսինքն՝ երբ ոստիկանն աշխատավարձ է ստանում, ուրեմն իշխանությա՞նն է պաշտպանում։ Ոստիկանը միշտ պետք է ստանա արժանապատիվ աշխատավարձ բոլոր ժամանակներում, բոլոր իշխանությունների օրոք։

 

դիտվել է 578 անգամ
Լրահոս
ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով Արսեն Թորոսյանը 47 անգամ ավել փող է ստանում թոշակառուներից․ Արմենակ Դանիելյանը՝ թվերով (video) Ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Տարադրամի փոխարժեքներն այսօր Տեղի կունենա հայ տղամարդու կողմից Հեյդար Ալիևի կիսանդրու վնասման գործով առաջին դատական նիստը Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից․ «Ուժեղ Հայաստան» Շներն էլ կարող են փրկել․ Անդրանիկ Քոչարյանի խայտառակ հայտարարությունը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել Հանգիստ թողե՛ք Լիլիթ Հովհաննիսյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ կապ կա Հասմիկ Հակոբյանի հայտարարության ու ադրբեջանցի զինված դիվերսանտի ներխուժման միջև (video) Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում 18-րդ դարի հայկական եկեղեցու քարեր են հայտնաբերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am