Ի՞նչ է սպասվում մինչև հունիսի 3-ը. Փաշինյանը մարզերում գրեթե ոստիկան չի թողել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել էր, որ պատրաստվում է ԱԺ վերադառնալ բացառապես սեփական օրակարգով, այլ ոչ թե իշխանության կողմից ներկայացված՝ ՀՀ շահերի ու ներկայիս իրավիճակի հետ ոչ մի աղերս չունեցող արհեստական ու անբովանդակ օրակարգերով։ Ընդդիմության՝ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությունն իրավունքի ուժով նախատեսվում է անցկացնել հունիսի 3-ին ժամը 16.00-ին: Օրակարգում մեկ հարց է՝ «Հայ-ադրբեջանական և հայթուրքական հարաբերությունների կապակցությամբ» հայտարարության նախագիծը։ Խորհրդարանական մեծամասնությունն արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու հիշյալ նիստին:

Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններն այդ օրվան բավական հիմնավոր են պատրաստվում։ Ավելին, թեպետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում սարկազմով ասել էր, թե պետք է ընդդիմությանը «առանձնապես չխանգարել, որ «մինչև քոքը մաշեն»», այդուամենայնիվ, նա լրջորեն անհանգստացած է, որ դիմադրության շարժումը բացարձակ չի «մաշվում», ինչի վկայությունն էին նաև երեկվա ակցիաներն ու ոստիկանության խայտառակ, բռնի, անմարդկային գործողությունները: Ըստ այդմ, իշխանական ուժի մեր աղբյուրների փոխանցմամբ, նա մտադիր է մինչև հունիսի 3-ն «ազատել» Ֆրանսիայի հրապարակը, հավաքել բոլոր վրանները, ինչ գնով էլ լինի: Մենք տեղեկություններ ունենք նաև, որ նա իր այդ որոշման մասին արդեն նախապես տեղեկացրել է ՀՀում հավատարմագրված «արևմտյան» դեսպաններին՝ նշելով, որ պատրաստվում է ընդհուպ շատ կոշտ միջոցներ ձեռնարկել։


Այս օրերին Նիկոլ Փաշինյանը Երևանում է կուտակել իր միակ հենարան մնացած ոստիկանների ահռելի խմբաքանակ, ընդ որում՝ նաև բոլոր մարզերից: Դա ակնհայտ է նույնիսկ անզեն աչքով: Մեզ տեղեկություններ են հասնում, որ մարզերից ոստիկանական նորանոր խմբեր են բերվում, ինչի արդյունքում, ինչպես տեղեկացնում են մեր մարզային աղբյուրները, տեղերում հատուկենտ ոստիկաններ են մնացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 566 անգամ
Լրահոս
ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով Արսեն Թորոսյանը 47 անգամ ավել փող է ստանում թոշակառուներից․ Արմենակ Դանիելյանը՝ թվերով (video) Ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Տարադրամի փոխարժեքներն այսօր Տեղի կունենա հայ տղամարդու կողմից Հեյդար Ալիևի կիսանդրու վնասման գործով առաջին դատական նիստը Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից․ «Ուժեղ Հայաստան» Շներն էլ կարող են փրկել․ Անդրանիկ Քոչարյանի խայտառակ հայտարարությունը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել Հանգիստ թողե՛ք Լիլիթ Հովհաննիսյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ կապ կա Հասմիկ Հակոբյանի հայտարարության ու ադրբեջանցի զինված դիվերսանտի ներխուժման միջև (video) Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում 18-րդ դարի հայկական եկեղեցու քարեր են հայտնաբերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am