Սահմանները հիմա էլ կահավորված չեն. Փաշինյանը խաբել է. մաս 18

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 44-օրյա պատերազմի ավարտից ավելի քան տարիուկես անց սահմանների կահավորման հարցը մինչ օրս էլ Զինված ուժերի թերեւս ամենակարեւոր ու հրատապ հարցն է: Տարբեր պաշտոնյաներ առաջնագիծ մեկնելուց հետո տարատեսակ ու մտահոգիչ արձանագրություններ են անում: Իհարկե, անվտանգային նկատառումներից ելնելով՝ շատ մանրամասներ չեն հայտնում, բայց առանց դրանց էլ պարզ է, որ մեր սահմանների վիճակը, մեղմ ասած, լավ չէ: Պատերազմից հետո Հայաստանի՝ Ադրբեջանի հետ երկարած ու չկահավորված սահմանի մասին առաջին բարձրաձայնողներից ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էր:

Դեռեւս 2021 թվականի մայիսի 3-ին այն ժամանակ դեռ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը սահմանների անվտանգության մասին հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն, սփոփող պատասխանի փոխարեն, Փաշինյանն ինքնավստահ հայտարարություններ արեց, թե կահավորվում է առաջնագիծը, պարզապես մենք չենք տեսնում, եւ լավ է, որ չենք տեսնում: Այս հայտարարությունից ընդամենը 9 օր անց ադրբեջանական զորքը մտավ Հայաստանի սուվերեն տարածք միանգամից երկու մասից: Այդ մասին հայտարարեց հենց Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում:


Վերջերս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դիրքապահներին էր այցելել, ու դատելով ՊՆ-ի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարներից՝ սահմանն այժմ էլ կահավորված չէ. խրամատներ չկային, անվադողերի ներսում անգամ ավազ ու քար չէր լցված, իրար վրա դրված անվադողերն էլ դիրքապահին ամբողջությամբ չէին ծածկում: Պատերազմից անմիջապես հետո, մինչդեռ, Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, թե սահմանները կահավորվում են, ամեն բան կարգին է: Պապիկյանի մասնակցությամբ լուսանկարը, փաստորեն, հերթական անգամ ապացուցում էր՝ Թովմասյանը ճիշտ էր, Փաշինյանը՝ սխալ: Վարչապետի հերթական սուտը, փաստորեն, իր իսկ թիմակից Պապիկյանն է բացահայտում:

Նկատենք՝ պատերազմի ավարտից հետո, երբ նոր բնագծեր են ավելացել, սահմանային կահավորման հարցը պետք է այս իշխանությունների համար առաջնային լիներ, սակայն իշխանությունների համար այլ հարցեր են կարեւոր՝ պաշտոնների փոխատեղում, սպորտային ու երաժշտական միջոցառումներին մասնակցություն, «վոյաժների» մեկնում եւ այլն, եւ այլն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 372 անգամ
Լրահոս
ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով Արսեն Թորոսյանը 47 անգամ ավել փող է ստանում թոշակառուներից․ Արմենակ Դանիելյանը՝ թվերով (video) Ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Տարադրամի փոխարժեքներն այսօր Տեղի կունենա հայ տղամարդու կողմից Հեյդար Ալիևի կիսանդրու վնասման գործով առաջին դատական նիստը Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից․ «Ուժեղ Հայաստան» Շներն էլ կարող են փրկել․ Անդրանիկ Քոչարյանի խայտառակ հայտարարությունը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել Հանգիստ թողե՛ք Լիլիթ Հովհաննիսյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ կապ կա Հասմիկ Հակոբյանի հայտարարության ու ադրբեջանցի զինված դիվերսանտի ներխուժման միջև (video) Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում 18-րդ դարի հայկական եկեղեցու քարեր են հայտնաբերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am