ՀՀ նախագահը միայն դիտորդ է. երբ կարձագանքի ներքաղաքական իրավիճակին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շարունակում է միայն դիտորդի կարգավիճակում հետեւել Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին: Նա մինչ օրս որեւէ կերպ չի արտահայտել իր վերաբերմունքը մայիսի 1-ից սկսված զանգվածային անհնազանդության ակցիաների մասին: Ընդ որում՝ երկրորդ դեպքն է, որ ՀՀ նախագահը հենց այդպիսի պատասխան է տալիս պաշտոնապես իրեն ուղղվող հարցին: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթն առաջին անգամ մայիսի 5-ին էր ստացել ՀՀ նախագահի պատասխանը, որում ասվում էր. «Հանրապետության նախագահը հետեւում է Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին: Առանձին դեպքերում դրանց արձագանքելու կամ դիրքորոշում ներկայացնելու պարագայում համապատասխան հրապարակայնությունը կապահովվի»:

Հաշվի առնելով այդ պատասխանից հետո տեղի ունեցած դեպքերը, ոստիկանների կողմից քաղաքացիների հանդեպ իրականացված բռնության, վնասվածքների դեպքերը, զանգվածային ձերբակալութուններն ու կալանավորումները՝ «Ժողովուրդ» օրաթերթը եւս մեկ անգամ հարցում ուղարկեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն:


Այս անգամ եւս ստացանք նույնաբովանդակ պատասխան, որը ներկայացնում ենք ստորեւ. «Հանրապետության նախագահի մեկնաբանությունը Ձեր բարձրացրած հարցերի վերաբերյալ անփոփոխ է. մեկ անգամ եւս նշենք. Հանրապետության նախագահը հետեւում է Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին: Առանձին դեպքերում դրանց արձագանքելու կամ դիրքորոշում ներկայացնելու պարագայում համապատասխան հրապարակայնությունը կապահովվի»:

Հետաքրքիր է՝ ինչ պետք է լինի անհնազանդության ակցիաների ընթացքում կամ հետեւանքով, որ հանրապետության նախագահը վերջապես որոշի կարծիք հայտնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 143 անգամ
Լրահոս
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են Իրանը լիովին կոչնչացվի, և դա հիանալի կլինի․ Թրամփ ՄՍԾ աշխատակիցը կաշառքի դիմաց կազմակերպել է քաղաքացիների՝ մեկ տարվա նպաստ ստանալու գործընթացը Երեկվա մետրոպոլիտենի միջադեպը առաջինը չէր, և մեծ է իմ անհանգստությունը, որ վերջինը չէ․ Վարդանյան Լարված իրավիճակ․ Փաշինյանը վիճեց քաղաքացու հետ (video) Բունկերի մա՛րդ, քո պատասխանը լսի՛ր․ Նարեկ Կարապետյան (video) Փաստաբան Հարություն Հարությունյանը Դատավորների էթիկայի հանձնաժողովից ազատման դիմում է գրել Բուժաշխատողի անզգուշությունը՝ զինծառայողի մահվան պատճառ. գործը դատարանում է․ ՔԿ «Հարված Փաշինյանի դեմքին»․ Ե՞րբ կհնչի սուլիչը․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլի սկանդալի մեջ է․ նորից պատերազմ է բերում հայ ժողովրդի գլխին․ Արամ Սարգսյան (video) Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար Վալոդյա Գրիգորյանի սպանության ամբողջական բացահայտումը մեր առաջնային օրակարգերից է․ «Ապրելու երկիր» Հայաստանյան իշխանությունը տեղեկատվական բլոկադան ճեղքելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում Օմանը հայտնել է Իրանից իր քաղաքացիների անվտանգ տարհանման մասին Մատաղ վատ ա ամեն ինչ, ապաստարանում ենք, բայց դու էն ասա՝ հո Հայաստանին չեն խփում… Կնոջը ուղղված բղավոցը, մատ թափ տալը, «կխոսեմ այսպես» տոնայնությունը՝ սրանք դասական վարքագծային դրսևորումներ են, որոնք գենդերային բռնության համատեքստում վաղուց են ճանաչված. Զառա Հովհաննիսյան Ինչի՞ համար ես ներողություն խնդրում. Արցախի կորստի՞, արցախցիների դեմ ատելության խոսք գեներացնելու՞, «իրական Հայաստան» կոչվող ապուշ գաղափարի՞, մեր սարերի վրա նստած թուրքի զինվորների՞…Արմինե Օհանյան Իրանը պատերազմն ավարտելու վեց պայման է ներկայացրել Թե ում երեսից և ինչից ենք փախել, դեռ պատմությունը կգնահատի. Արտակ Բեգլարյան Օդի ջերմաստիճանը կնվազի Մերձավոր Արևելքում պատերազմը ամոթ է ողջ մարդկության համար. Հռոմի Պապ Քո կատարած հանցանքների համար դու պատասխան ես տալու հայկական դատարանի առջև՝ օրենքի ամբողջ խստությամբ Պետության կառավարումը երկրի ղեկավարից պահանջում է լռելու կարողություն, զսպվածություն․ Անանյան Արմինե Մոսիյանն է, երեխան գրկին, ադրբեջանական հռթիներից պատսպարված․ քպ-ականներն անվանում «փախածներ» ԵԽ-ի ուշադրությունն ու ներգրավվածությունն այս պահին թե՛ անհրաժեշտ են, թե՛ տեղին․ Ռոբերտ Ամստերդամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am