Ադրբեջանցիները նոր պայմաններ են առաջադրում

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Գորիսից ահազանգում են, որ շուրջ մեկ ամիս է՝ դադարեցված են Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները։ Հիշեցնենք, որ պատերազմից ամիսներ անց, երբ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածի 21 կիլոմետրն իշխանությունները նվիրեցին ադրբեջանցիներին, Սյունիքի մի քանի գյուղ մնաց գրունտային այս ճանապարհի հույսին։ Գորիս-Կապան մայրուղու Որոտանի հատվածում եւ Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանցիները մաքսակետեր դրեցին նախորդ տարվա նոյեմբերին, եւ շուրջ 9 գյուղ հայտնվեց անկլավի կարգավիճակում։ Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհն ամենակարճն է, որով ամիսներ շարունակ այդ գյուղերի հետ կապ է պահպանվում՝ հաց եւ մթերքներ հասցվում։

Անցած ամիսներին այս ճանապարհի վրա շինաշխատանքներ էին ընթանում, որոնք պարբերաբար դադարեցվում էին սողանքների պատճառով: Սակայն ավելի քան մեկ ամիս է՝ առհասարակ որեւէ աշխատանք չի ընթանում: Համայնքների բնակիչները լսել են, որ ադրբեջանական կողմի պահանջով են աշխատանքները դադարեցվել, քանի որ այդ ճանապարհը  չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին եւ հետագայում չի կարող, այսպես կոչված, որպես «միջանցք» ծառայել ադրբեջանցիների համար:

Ըստ տեղի բնակչության, այս ավտոճանապարհն է Փաշինյանի ասած Էյվազլին եւ մյուս գյուղերը կապելու Նախիջեւանին: Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ադրբեջանցիներն ուզում են, որ բարեկարգ ու միջազգային ստանդարտներին համապատասխանող ճանապարհով երթեւեկեն:

Տարածքային կառավարման նախարարությունից փորձեցինք պարզաբանում ստանալ, թե ինչու են դադարեցվել աշխատանքները։ Մեզ հորդորեցին գրավոր հարցում ուղարկել, որին աստված գիտի, թե երբ կպատասխանեն։

 

դիտվել է 1038 անգամ
Լրահոս
ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով Արսեն Թորոսյանը 47 անգամ ավել փող է ստանում թոշակառուներից․ Արմենակ Դանիելյանը՝ թվերով (video) Ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Տարադրամի փոխարժեքներն այսօր Տեղի կունենա հայ տղամարդու կողմից Հեյդար Ալիևի կիսանդրու վնասման գործով առաջին դատական նիստը Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից․ «Ուժեղ Հայաստան» Շներն էլ կարող են փրկել․ Անդրանիկ Քոչարյանի խայտառակ հայտարարությունը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել Հանգիստ թողե՛ք Լիլիթ Հովհաննիսյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ կապ կա Հասմիկ Հակոբյանի հայտարարության ու ադրբեջանցի զինված դիվերսանտի ներխուժման միջև (video) Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում 18-րդ դարի հայկական եկեղեցու քարեր են հայտնաբերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am