Ասում են՝ 5 կետով ականջներդ քաշելու ենք, ասում եք՝ հա, բայց դեմքիս թքել չկա՞

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ իշխանությունն Էդմոն Մարուքյանի շուրթերով հրապարակեց 6 կետանոց պատասխանը, որ հղել են` ի պատասխան Ադրբեջանի 5 կետերի: Մենք այդ կետերի վերաբերյալ մեկնաբանություն ենք խնդրել «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանից:

Մայիսի 13-ին հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի միջոցով հանրայնացվեցին Բաքվի կողմից ավելի վաղ ներկայացված հինգ սկզբունքներին ի պատասխան Հայաստանի առաջարկները: Ի՞նչ կասեք այդ փաստաթղթի մասին, բավարարո՞ւմ է այն Ձեր ակնկալիքները:

Նախ, դժվար է ներկայացված կետերը փաստաթուղթ անվանել: Պարզապես զավեշտալի է, երբ պետության անունից նման մակարդակի արձագանք է լինում՝ սկսած կառուցվածքից մինչեւ բովանդակություն: Սա պարզապես խայտառակություն է: Ինչ վերաբերում է հարցին՝ բավարարո՞ւմ է արդյոք այն մեր ակնկալիքները, ապա վստահաբար կարող եմ ասել՝ ո՛չ: Բաքվի կողմից ներկայացված այդ հինգ սկզբունքներին, որոնց, ի դեպ, իրենց համաձայնությունը Հայաստանի իշխանություններն արդեն ամենաբարձր մակարդակով տվել էին, չեղավ հստակ արձագանք, ավելին՝ նման արձագանքի արդյունքում վերահաստատվեց այն պնդումը, որ այս իշխանությունները լիովին համաձայն են եւ գնում են ադրբեջանական օրակարգով հարաբերությունների կարգավորման:

Այդ վեց կետերով, փաստացիորեն, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ընդունում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որեւէ կերպ չեն անդրադառնում Արցախի ինքնորոշման իրավունքին, նորից ամրագրում են Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու փաստը: Ուրեմն Ադրբեջանի ներկայացրած հինգ սկզբունքներին, որոնցից առաջին երեքը, ուղղակի կամ անուղղակի կերպով, բացառապես ուղղված էին Արցախից մեկընդմիշտ հրաժարվելուն, այս իշխանությունները պատասխանում են ձեւակերպմամբ, որ «հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների եւ ազատությունների հարգման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը»:

Ուշադրություն՝ ոչ մի խոսք արցախահայության ինքնորոշման իրավունքի, այդ իրավունքի՝ առանց սահմանափակումների իրացման մասին, ոչ մի խոսք այն մասին, որ Արցախի վերջնական կարգավիճակը պիտի հստակեցվի՝ որպես արցախահայության իրավունքների եւ անվտանգության երաշխիք, ճիշտ հակառակը:

Ակնհայտ է, որ Բաքվի առաջարկներին նման արձագանքը եւ այդ արձագանքի՝ այս ձեւով հանրայնացումն ինչ-ինչ խնդիրներ են լուծում իշխանությունների համար: Այն ծառայում է, այդ թվում, Ադրբեջանի շահերին՝ լեգիտիմացնելով ադրբեջանական ագրեսիան: Այս ամենին զուգահեռ ակնհայտ է նաեւ, որ Հայաստանի ու Արցախի ազգային, պետական շահերի հետ դա որեւէ աղերս չունի: Հերթական պարտվողական ժեստն է պարտության խորհրդանիշ դարձած այս իշխանությունների կողմից:

Ընդհանրապես, մեր երկրի դե ֆակտո իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ պետություն է ներկայացնում, եւ ինչպիսին որ իրականում կա, այդպես էլ ներկայանում է աշխարհին ու այդպես էլ պաշտպանում է մեր շահերը՝ ծեծ կերած փնթիի պես: Դա ի՞նչ պատասխան է, որ դուք եք տալիս. ձեզ ասում են՝ եկել ենք 5 կետով ականջներդ քաշենք, դուք ասում եք՝ հա, բայց դեմքիս թքել չկա՞։ Դուք հասկանո՞ւմ եք՝ որտեղ եք հայտնվել, հասկանո՞ւմ եք՝ ինչի հետ եք խաղում. ձեր տներում պատմության դասագիրք չկա՞, թերթեք՝ գուցե հասկանաք պատահմամբ՝ ինչ ազգի ճակատագրի տնօրինողներն եք: Պատահմամբ, սխալմամբ, խիստ ժամանակավոր: Հեռացե՛ք, տղերք, դա ձեր խելքի բանը չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 413 անգամ
Լրահոս
Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով Արսեն Թորոսյանը 47 անգամ ավել փող է ստանում թոշակառուներից․ Արմենակ Դանիելյանը՝ թվերով (video) Ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Տարադրամի փոխարժեքներն այսօր Տեղի կունենա հայ տղամարդու կողմից Հեյդար Ալիևի կիսանդրու վնասման գործով առաջին դատական նիստը Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից․ «Ուժեղ Հայաստան» Շներն էլ կարող են փրկել․ Անդրանիկ Քոչարյանի խայտառակ հայտարարությունը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել Հանգիստ թողե՛ք Լիլիթ Հովհաննիսյանին․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am